From Wikipedia, the free encyclopedia
Ծննդյան վկայական, ծննդյան պետական գրանցման վկայություն՝ երեխայի ծնունդը հաստատող փաստ։ Այս փաստաթուղթը պարունակում է տեղեկություն՝ երեխայի անվան, ծննդյան օրվա, ինչպես նաև ծնողների անունների մասին։ Որպես կանոն՝ ծննդյան վկայականը երեխայի համար հանդիսանում է հիմնական և միակ փաստաթուղթը մինչ այն պահը, երբ երեխան կհասնի օրենքով սահմանված այն տարիքին, որ իրավունք կունենա անձնագիր ստանալու (օրինակ՝ Հայաստանում՝ 16 տարեկանում, Ռուսաստանում՝ 14):
Ծննդի պետական գրանցումն իրականացնում է երեխայի ծննդի կամ ծնողների (ծնողներից մեկի) բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը։ Գտնված (ընկեցիկ) երեխաների ծննդյան պետայան գրանցումը կատարվում է գտնվելու վայրի կամ երեխայի բնակության վայրի, իսկ ծնվելուց հետո 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծնունդը` նաև մահվան վայրի ՔԿԱԳ մարմինը[1]։
Այն դեպքում, երբ երեխան ծնվել է տրանսպորտային միջոցում (օրինակ՝ չվերթի կամ ուղերթի ընթացքում), ապա ծննդի պետական գրանցումն իրականացնում է ծնողների (ծնողներից մեկի) բնակության վայրի կամ տրանսպորտային միջոցի ուղերթի տարածքում գտնվող ՔԿԱԳ որևէ մարմին։ Նման դեպքերում՝ որպես երեխայի ծննդյան վայր, նշվում է երեխայի ծննդի պետական գրանցման վայրը։
Հայաստանի քաղաքացի հանդիսացող երեխայի ծննդյան գրանցումն օտարերկրյա պետությունում իրականացնում են այդ պետություններում գտնվող Հայաստանի հյուպատոսական հիմնարկները։
Երեխայի ծննդյան մասին գրավոր հայտարարությունը ՔԿԱԳ մարմնին տրվում է ոչ ուշ, քան երեխայի ծննդի օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում[2]։
ԽՍՀՄ տարիներին և դրան հաջորդած մի քանի տարիներին ծննդյան վկայականն իրենից ներկայացնում էր փոքրիկ գրքույկ՝ բրոշյուրի տեսքով։ Այժմ այն իրենից ներկայացնում է 1 էջանոց փաստաթուղթ[3], որի չափը, արտաքին տեսքը և լրացման կարգը սահմանվել է ՀՀ կառավարության կողմից՝ 2005 թվականի ապրիլի 14-ի N 469-Ն որոշմամբ։ Վկայականն ունենում է սերիա և համար[4], օրինակ՝ ԱԲ № 16*269:
Ծննդյան պետական գրանցման դեպքում ՔԿԱԳ մարմինը ծննդյան վկայականում լրացնում է հետևյալ տեղեկությունները.
Ծննդյան վկայականը պատրաստվում և լրացվում է հայերեն[6]։ Ծննդյան վկայականը լրացվում է կապույտ գրիչով կամ թանաքով, ընթեռնելի ձեռագրով, ջնջումներ և ուղղումներ չեն թույլատրվում[3]։
Եթե երեխայի ծնողներն ամուսնության մեջ չեն գտնվում, ապա երեխայի ծննդի ակտի գրառման մեջ մոր մասին տեղեկությունները լրացվում են ծննդյան մասին սահմանված փաստաթղթի հիման վրա։ Այդ դեպքերում երեխայի հոր մասին տեղեկությունները լրացվում են՝
Ծննդյան վկայականը տրամադրվում է հենց ՔԿԱԳ ներակայանալու օրը[8][9][10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.