From Wikipedia, the free encyclopedia
Գակրուքս (անգլ.՝ Gacrux) /ˈɡækrʌks/[5][6],, Գամմա Կրուսիս (լատիներեն γ Կրուսիս, կրճատ՝ Գամմա Կրու, γ Կրու), արեգակին ամենամոտ M դասակարգման հսկա աստղ[7]։ +1.63 տեսանելի աստղային մեծությամբ[8] Հարավային Խաչ համաստեղության երրորդ ամենապայծառ աստղն է (այստեղից էլ ծագում է անունը) և 26-րդ ամենապայծառը գիշերային երկնքում։ Կենտավրոսի ալֆայից Կենտավրոսի բետայով անցնող ուղիղն այս աստղին մոտենում է 1° դեպի հյուսիս։ Հեռավորությունը հաշվարկվել է Եվրոպական տիեզերական գործակալության Հիպարկոս տիեզերական աստղադիտակի գրանցած պարալաքսային չափումներն օգտագործելով․ արեգակից հեռու է 88․6 լուսային տարի կամ 27․2 պարսեկ[9]։
Հետազոտման տվյալներ | |||
---|---|---|---|
Տեսակ | optical double?, նավիգացիոն աստղ, high proper-motion star?, Փոփոխական աստղեր, կրկնակի աստղ և near-IR source? | ||
Հեռավորություն | 88 ± 0 լուսային տարի | ||
Տեսանելի աստղային մեծություն | 1,64[1] (V) | ||
Համաստեղություն | Հարավային Խաչ | ||
Աստղաչափություն | |||
Ճառագայթային արագություն (Rv) | 21 ± 0,1 km/s[2] | ||
Պարալաքս | 36,83 ± 0,18 մավ[3] | ||
Բացարձակ աստղային մեծություն | −0,52 | ||
Բնութագիր | |||
Սպեկտրալ դասակարգում | M3.5III[4] | ||
Գույնի ցուցանիշ | 1,59 | ||
Փոփոխականություն | semiregular variable star? | ||
Ֆիզիկական տվյալներ | |||
Զանգված | 5,9652E+30 կիլոգրամ | ||
Շառավիղ | 84 արևային շառավիղ | ||
Լուսավորություն | 1500 արեգակնային լուսատվություն | ||
Ուղեծրի էլեմենտներ | |||
|
γ Կրուսիսը (լատիներեն Գամմա Կրուսիս) աստղի անվանումն է ըստ բայերյան անվանակարգության։ Քանի որ Գակրուքսն ունի կոպիտ հաշվարկով −60° թեքում, այն հայտնի է եղել հին հույներին ու հին հռոմեացիներին, բայց տարօրինակ կերպով անուն չի ունեցել այդ դարաշրջանում և տեսանելի է եղել 40° աշխարհագրական լայնությունից դեպի հյուսիս։ Տիեզերագետ Կլավդիոս Պտղոմեոսն այն համարել է Կենտավրոս համաստեղության մաս[10]։ «Գակրուքս» անունը կնքել է աստղագետ Էլիջա Հինսդեյլ Բուռիտը (1794-1838)[11][12]։ 2016 թվականին Միջազգային աստղագիտական միությունն աշխատանքային խումբ է ստեղծել աստղերի անունների դասակարգման համար (WGSN))[13], որի 2016 թվականի հուլիսի[14] առաջին տեղեկագրում ներառված էր այդ խմբի կողմից հավանության արժանացած աստղանունների առաջին երկու տարբերակների աղյուսակը, ըստ որի այս աստղի համար ընդունվել է Գակրուքս անունը։
Չինարեն 十字架 ( Շի Զի Ջիա, որը նշանակում է «խաչ») անունը վերագրվում է Գամմա Կրուսիսից, Ալֆա Կրուսիսից, Բետա Կրուսիսից ու Դելտա Կրուսիսից կազմված աստերիզմին[15], հետևաբար, Գամմա Կրուսիսն ինքը հայտնի է ր որպես 十字架一 (Շի Զի Ջիա Յի, «Խաչի առաջին աստղ», անգլ.՝ the First Star of Cross)[16]։
Ավստրալիայի աբորիգենների արանդա և լուրիտջա ցեղերը Գակրուքսից, Դեկրուքսից, Կենտավրոսի գամմայից (Մուլիֆանից) ու Կենտավրոսի դելտայից (Մա Ուեյից) բաղկացած քառանկյուն դասավորությունն անվանել են Iritjinga՝ «Արծիվ-բազե»[17]։
Պորտուգալախոս ժողովուրդների մոտ, հատկապես Բրազիլիայում, աստղը հայտնի է նաև Rubídea («Ռուբինանման») անվամբ՝ հղում անելով իր գույնին։
Ցիկլեր
(օրեր) |
Ամպլիտուդ
(մեծություն) |
---|---|
12.1 | 0.016 |
15.1 | 0.027 |
16.5 | 0.016 |
54.8 | 0.026 |
82.7 | 0.015 |
104.9 | 0.016 |
Գակրուքսն ունի սպեկտրային դասակարգման MK համակարգի M3.5 III ցուցիչը[18]։ Այն վերաճել է հիմնական հաջորդականությունից՝ դառնալով կարմիր հսկա[7]։ Թեև արեգակից ծանր է ընդամենը 30%-ով[19], այս փուլում ձևավորել է արեգակի շառավղից 120 անգամ մեծ շառավիղ[20]։ Իր ընդլայնված աստղային մթնոլորտից այն փայլում է կոպիտ հաշվարկով արեգակի լուսատվությունից 760[20] անգամ ավելի պայծառ։ 3,689 Կ էֆեկտիվ ջերմաստիճանով[20] Գակրուքսի գույնը ակնառու կարմրանարնջագույն է։ Կիսականոնավոր փոփոխական աստղ է՝ բազմակի ցիկլերով[18]։ (Տես ձախի աղյուսակը)
Այս աստղի մթնոլորտը հարուստ է բարիումով, որը սովորաբար բացատրվում է ավելի զարգացած արբանյակից նյութի փոխանցմամբ։ Սովորաբար այս արբանյակը հետագայում դառնում է սպիտակ թզուկ[21], սակայն այն դեռևս չի հայտնաբերվել։ +6.4 մագնիտուդով մեկ արբանյակ աստղ գտնվում է մոտավորապես 2 արքրոպե հեռավորության վրա, գլխավոր աստղից 128° դիրքային անկյան տակ և կարող է ուսումնասիրվել հեռադիտակով։ Բայց այն միայն օպտիկական արբանյակ է[22], որը մոտավորապես 400 լուսային տարի հեռու է Երկրից։
Գակրուքսը պատկերված է Ավստրալիայի դրոշի, Նոր Զելանդիայի դրոշի ու Պապուա Նոր Գվինեայի դրոշի վրա, որպես Հարավային Խաչը կազմող հինգ աստղերից մեկը։
26 այլ աստղերի թվում պատկերված է նաև Բրազիլիայի դրոշի վրա, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է առանձին նահանգ։ Գակրուքսը ներկայացնում է Բահիա նահանգը[23]։ Գակրուքսով և Ակրուքսով անցնող գիծը նշում է երկնքի միջօրեականը, որը դիտվել է 1889 թվականի նոյեմբերի 15-ի առավոտյան 8:30 Ռիո դե Ժանեյրոյից․ այն ժամանակ, երբ հանրապետությունը պաշտոնապես վավերացվել է[24]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.