Պապուա Նոր Գվինեայի դրոշ

From Wikipedia, the free encyclopedia

Պապուա Նոր Գվինեայի դրոշ

Պապուա Նոր Գվինեայի դրոշը Պապուա Նոր Գվինեայի պետական խորհրդանիշերից է։ Ընդունվել է 1971 թվականի հուլիսի 1-ին։ Դրոշի վրա ուրվագծվում է Paradisaea raggiana թռչնի պատկերը։ Դրոշի դիզայնը ընդունվել է 1971թ մրցույթում։ Հաղթող դիզայները Սուսան Կակինե Հուհումեն է եղել, ով 15-րդ անգամ էր հաղթում[1]։

Արագ փաստեր Պապուա Նոր Գվինեայի դրոշ, Տեսակ ...
Պապուա Նոր Գվինեայի դրոշ
Thumb
Տեսակազգային դրոշ
Իրավասության տարածքՊապուա Նոր Գվինեա
Նշան🇵🇬
Հարաբերություն4:3
Ընդունված էհուլիսի 1, 1971
Գույներսև, կարմիր, սպիտակ և ոսկեգույն
Պատկերված էԱկրուքս, Բեկրուքս, Գակրուքս, Դեկրուքս, Հարավային Խաչի էպսիլոն, P. raggiana?, հնգաթև աստղ, Հարավային Խաչ և դաշտ
ՆախագծողSusan Karike Huhume?
Փակել

Սև և կարմիր գույները Պապուա Նոր Գվինեայի ցեղերում ավանդական գույներ են եղել հնուց ի վեր։ Սև սպիտակ կարմիր գույները գերմանական կայսրության դրոշի գույներն էին։ Վերջինս գաղութացրել էր Նոր Գվինեան 1918թ-ից առաջ։ Դրախտի թռչունը նույնպես պատկերվել է զինանշանի վրա։

Մինչ անկախությունը, ավստրալիական կառավարումը առաջադրեց հորիզոնական եռագույնը կապույտ, դեղին և կանաչ երիզներով դրախտի թռչնով և հարավային խաչով հանդերձ։ Այն ձևավորվել էր Հալ Հոլմանի կողմից[2]։ Սակայն դա բացասապես ընդունվեց իր արտաքինի պատճառով, այդ իսկ պատճառով փոխարինվեց Սուսան Կակինեի առաջարկած տարբերակով։ Կապույտը ասոցացվում էր Նոր Գվինեայի ծովի և կղզիների հետ, Հարավային խաչը՝ ուղեցույց էր ճանապարհորդների համար, ոսկեգույնը ներկայցնում էր ափեզրերը, հանքային հարստությունը և միասնությունը։ Կանաչը խորհրդանշում էր անտառները, լեռնաշղթաները՝ Paradisaea raggiana թռչնի հետ միասնություն կազմելով[3]։

Հարավային խաչը խորհրդանշում է Հարավային կիսագնդում գտնվելը և տեսանելի է Պապուա Նոր Գվինեայից։

Կառավարության դրոշ

Thumb
Պապուա Նոր Գվիենայի կառավարչի դրոշը

Պապուա Նոր Գվինեայի պատմական դրոշները

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.