From Wikipedia, the free encyclopedia
Իմայ (անգլ.՝ Imai) /ˈiːmaɪ/, Դելտա Կրուսիս (լատիներեն δ Կրուսիս, կրճատ՝ Դելտա Կրու, δ Կրու), աստղ Հարավային Խաչ համաստեղությունում, որը կազմող չորս պայծառ աստղերից ամենաթույլն է։ Ունի 2.79 տեսանելի աստղային մեծություն, անվանակոչվել է Միջազգային աստղագիտական միության կողմից 2018 թվականի օգոստոսի 10-ին։ Վիթխարի, տաք ու արագ պտտվող աստղ է, որը գտնվում է հսկա աստղ դառնալու գործընթացում և արեգակից ունի մոտավորապես 345 լուսային տարի կամ 106 պարսեկ հեռավորություն։
Հետազոտման տվյալներ | |||
---|---|---|---|
Տեսակ | աստղ, near-IR source? և UV-emission source? | ||
Հեռավորություն | 139,507 ± 13,9057 պկ[1] | ||
Տեսանելի աստղային մեծություն | 2,752 ± 0,009[2] (V) | ||
Համաստեղություն | Հարավային Խաչ | ||
Աստղաչափություն | |||
Ճառագայթային արագություն (Rv) | 22,2 ± 2,6 km/s[3][4][5][…] | ||
Պարալաքս | 7,1681 ± 0,7145 մավ[1] | ||
Բացարձակ աստղային մեծություն | −3,2 | ||
Բնութագիր | |||
Սպեկտրալ դասակարգում | B2IV[6][7][8][…] | ||
Գույնի ցուցանիշ | −0,184 | ||
Փոփոխականություն | Beta Cephei variable? | ||
Ֆիզիկական տվյալներ | |||
Շառավիղ | 8 արևային շառավիղ | ||
Լուսավորություն | 10 000 արեգակնային լուսատվություն | ||
Պտույտ | 218 km/s[9] | ||
Ուղեծրի էլեմենտներ | |||
|
Աստղի՝ բայերյան անվանակարգությամբ հայտնի անունը δ Crucis (լատին․՝ Delta Crucis) է, պորտուգալերենում երբեմն անվանվում է Pálida («Թույլ աստղ»)[10]։
Imai անունով Դելտա Կրուսիս աստղը հայտնի է մերօրյա Եթովպիայում ապրող մուրսի ցեղի ժողովրդին։ Նրանց համար աստղը որոշակի կարևորություն ունի, քանի որ «երբ այն դադարում է մթնշաղին հայտնվել երեկոյան երկնքում (մոտավորապես օգոստոսի վերջին), Օմո գետը վարարում է և հարթեցնում իր ափերին աճող imai խոտերը, որից հետո նորից հանդարտվում է»։ Մուրսիները մի շարք հարավային աստղեր են օգտագործում իրենց օրացույցում, որպեսզի նշեն Օմո գետի եղանակային վարարումները[11]։ 2016 թվականին Միջազգային աստղագիտական միությունն աշխատանքային խումբ է ստեղծել աստղերի անունների դասակարգման համար (WGSN))[12], որը 2018 թվականի օգոստոսի 10-ին հավանության է արժանացրել Իմայ անունն այս աստղի համար և այն այժմ ընդգրկված է աստղանունների գրանցամատյանում[13]։
Դեկրուքսն ունի սպեկտրային դասակարգման B2 IV ցուցիչը[14], որով այն դասվում է ենթահսկա աստղերի շարքին և գտնվում է գլխավոր հաջորդականությունից դուրս գալու ու կարմիր հսկայի ձևափոխվելու գործընթացում, որից հետո հեռավոր ապագայում դառնալու է սպիտակ թզուկ։ Ներկայումս փայլում է արեգակի լուսատվությունից մոտավորապես 10,000 անգամ ավելի պայծառ, արտաքին մթնոլորտի էֆեկտիվ ջերմաստիճանը կազմում է 22,570 Կ[15], որի պատճառով ստանում է կապտասպիտակավուն երանգ[16]։ Հավակնում է դառնալ Բետա Ցեֆեյի փոփոխական աստղ[17], պտտվում է շատ արագ՝ 210 km s−1 արագությամբ[18]։
Հանդիսանում է Կարիճ-Կենտավրոս աստղասփյուռի Կենտավրոս-Հարավային Խաչ ցածրադիր ենթախմբի անդամ․ աստղասփյուռը զանգվածեղ աստղերի միացություն է, որոնք ունեն նույն ծագումն ու շարժը տիեզերքում[15]։ Սա արեգակին ամենամոտ գտնվող աստղասփյուռն է, որի վերոնշյալ ենթախումբն ունի 16–20 միլիոն տարվա պատմություն[19]։
Չինարենում 十字架 (Շի Զի Ջիա, որը նշանակում է «խաչ») բառը վերաբերում է δ Կրուսիսից, Ակրուքսից, Գակրուքսից ու Միմոզայից բաղկացած աստերիզմին[20]։ Հետևաբար, δ Կրուսիսն ինքը հայտնի է որպես 十字架四 (Շի ԶԻ Ջիա Սի, այսինքն՝ «Խաչի չորրորդ աստղ», անգլ.՝ the Fourth Star of Cross)[21]։
Կենտրոնական Ավստրալիայում բանկվող արանդա և լուրիջա աբորիգենների ցեղերն այս աստղից, Գակրուքսից, Կենտավրոսի գամմայից (Մուլիֆանից) ու Կենտավրոսի դելտայից (Մա Ուեյից) բաղկացած քառանկյուն դասավորությունն անվանել են Iritjinga, «Արծիվ-բազե»[22]։
δ Կրուսիսը պատկերված է Ավստրալիայի դրոշի, Նոր Զելանդիայի դրոշի ու Պապուա Նոր Գվինեայի դրոշի վրա, որպես Հարավային Խաչը կազմող հինգ աստղերից մեկը։ 26 այլ աստղերի թվում, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է մեկ նահանգ, պատկերված է նաև Բրազիլիայի դրոշի վրա և ներկայացնում է Մինաս Ժերայս նահանգը[23]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.