From Wikipedia, the free encyclopedia
Տեսանելի աստղային մեծություն(m), երկնային մարմնի պայծառության չափը (այդ մարմնի տված լուսավորությունը) երկրային դիտորդի տեսանկյունից։ Սովորաբար օգտագործում են այն մեծությունը, որ կունենար լուսատուն, եթե մթնոլորտը բացակայեր։ Որքան պայծառ է մարմինը, այնքան փոքր է նրա աստղային մեծությունը։
«Տեսանելի» բառը հուշում է, որ այդ մեծությունը տեսանելի է Երկրից, այդ նշումը պետք է, որպեսզի կարողանանք տարբերել «բացարձակ» մեծությունից։ Այն ի նկատի չունի տեսանելի տիրույթը։ Ինֆրակարմիր կամ որոշ այլ միջակայքերում չափվող արժեքները նույնպես կոչվում են տեսանելի։ Տեսանելի միջակայքում չափված արժեքը կոչվում է տեսողական(վիզուալ)[1]։
Աստղային երկնքում, տեսանելի տիրույթի ամենածպայծառ աստղը Սիրիուսն է, իսկ ինֆրակարմիր J-տիրույթում[en] ՝ Բետելգեյզեն է։
Աստղային մեծությունների ժամանակակից սանդղակը ծագել է Հին Հունաստանում։ Այն առաջարկել է մ.թ.ա. II դարում Հիպարքոսը ՝ աստղերը բաժանելով անզեն աչքով տեսանելի վեց մեծության խմբերի։ Նա անվանել է ամենապայծառ աստղերը առաջին մեծության աստղեր (Symbol support vote.svg), իսկ ամենաթույլերը` վեցերորդ մեծության աստղեր (Symbol support vote.svg): Ժամանակակից աստղագիտությունը չի սահմանափակվում վեց խմբերով կամ միայն տեսանելի լույսով։ Շատ պայծառ օբյեկտները բացասական մեծություն ունեն։
Երկու աստղերի տեսանելի մեծությունը որոշվում է՝
որտեղ m — երը մարմինների աստղային մեծություններն են, L —ը՝ դրանց լուսավորությունը ։
Այսպիսով, աստղային 5 մեծությունների տարբերությանը համապատասխանում է լուսավորությունների մեծությունների հարաբերությունը, որը հավասար է 100, իսկ 1 աստղային մեծության տարբերությունը՝ 2,512։
Լիալուսնի տեսանելի աստղային մեծությունը հավասար է 12,7, Արեգակի տեսանելի աստղային մեծությունը՝ 26,7.
Աստղային մեծությունների տարբերությունը՝
Լուսավորությունների տարբերությունը՝
Այսպիսով՝ Արեգակը լիալուսնից պայծառ է մոտավորապես 400 000 անգամ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.