From Wikipedia, the free encyclopedia
Բավարիա (գերմ.՝ FC Bayern München Բայերն Մյունխեն), գերմանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Մյունխենից։ Հիմնադրվել է 1900 թվականին և ներկայումս հանդես է գալիս Բունդեսլիգայում։ Գերմանական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբն է՝ այն 30 անգամ հաղթել է Բունդեսլիգան և 20 անգամ՝ Գերմանիայի գավաթը։
Բայերն Մյունխեն | ||||
Ամբողջական անուն | Fußball-Club Bayern München e. V. | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | Die Bayern (Բավարիացիներ) Stern des Südens (Հարավի աստղ) | |||
Հիմնադրում | փետրվարի 27, 1900 | |||
Երկիր | Գերմանիա | |||
Մարզադաշտ | Ալյանց Արենա | |||
Տարողունակություն | 75,000 | |||
Նախագահ | Հերբերտ Հայներ | |||
Մարզիչ | Յուլիան Նագելսման | |||
Ավագ | Մանուել Նոյեր | |||
Կայք | ||||
Լիգա | Բունդեսլիգա | |||
2020-21 | 1-ին | |||
|
Մյունխենյան ակումբը առաջին անգամ Գերմանիայի չեմպիոն է դարձել (այն ժամանակ Բունդեսլիգան դեռ ստեղծված չի եղել) 1932 թվականին։ Հետագայում իշխանություն են եկել ֆաշիստները, և նրանց կառավարած տարիներից համարյա բոլորում Ադոլֆ Հիտլերի աջակցությամբ չեմպիոն է դարձել Շալկե 04-ը՝ ֆյուրերի սիրելի ֆուտբոլային ակումբը։
Բունդեսլիգան ձևավորվել է 1963 թվականին, իսկ «Բավարիան» երկրորդ անգամ չեմպիոն է դարձել 1969 թվականին։ Այս ժամանակից էլ սկսվում է Բավարայի «Ոսկե տարիները»։ 1974, 1975, 1976 թվականներին Բավարիան 3 անգամ դառնում է Եվրոպական գավաթի հաղթող։
Այդ ժամանակ Մյունխենյան ակումբում էին խաղում այնպիսի աստղեր, ինչպիսիք են Գերդ Մյուլլերը, Ուլի Հյոնեսը, Կառլ-Հայնց Ռումենիգեն, Ֆրանց Բեկենբաուերը, Զեպ Մայերը և այլք։ Հիմա նրանք «Բավարայում» կարևոր պաշտոններ են զբաղեցնում։
1994 թվականին ակումբին է միացել Օլիվեր Կանը, ով հետագայում 3 անգամ դարձել է աշխարհի լավագույն դարպասապահը (1999, 2001, 2002), 2002 թվականի աշխարհի առաջնության լավագույն խաղացողը, 4 անգամ՝ Եվրոպայի լավագույն դարպասապահը (1999, 2000, 2001, 2002), 7 անգամ՝ Բունդեսլիգայի լավագույն դարպասապահը (1994, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002) և այլն։ Հենց նրա օգնությամբ է Բավարիան չորրորդ անգամ դարձել Չեմպիոնների Լիգայի հաղթող՝ հետխաղյա 11 մետրանոց հարվածներով (5-4)։
«Բավարիա»-ն հանդիսանում է Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբը։ Մյունխենյան ակումբը իր պատմության ընթացքում 30-անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 20 անգամ գավաթակիր, 7 անգամ սուպերգավաթակիր, 6 անգամ գերմանական լիգայի գավաթակիր։ Գերմանիայի սահմաններից դուրս «Բավարիա»-ն 5 անգամ հռչակվել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, ՈՒԵՖԱ-ի գավաթակիր, Գավաթակիրների գավաթակիր, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր, և 3 անգամ աշխարհի ակումբային չեմպիոն[1],։
«Բավարիա»-ի պատմությունը սկիզբ է առնում 1900 թվականի փետրվարի 27-ից, երբ բեռլինցի Ֆրանց Ջոնը իր 10 ընկերների հետ համատեղ, որոնք էլ դարձան ակումբի պատմության առաջին ֆուտբոլիստները՝ հիմնադրեցին «Բայերն» («Բավարիա») ֆուտբոլային ակումբը։ Այն այդպես անվանվեց ի պատիվ գերմանական այդ հողի, որի կենտրոնը համարվում է Մյունխենը։ Սակայն հետագայում խորհրդային լրատվամիջոցներում ակումբին ամրագրվեց «Բայերն»-ի լատինալեզու անվանումը՝ «Բավարիա»։ Նորաստեղծ ակումբը իր առաջին հանդիպումը անցակցրեց 1900 թվականի ապրիլի 4-ին՝ անգլիացի Թեյլորի գլխավորությամբ և հաղթեց 7։1 հաշվով։ Սակայն առաջին միջազգային խաղում մյունխենցիները՝ 0։8 հաշվով զիջեցին Պրահայի «ԴՖԿ»-ին։ Այդ խայտառակ պարտությունից հետո ղեկավարությունը որոշեց ներդրումների թիվը 3 մարկից ավելացնել մինչև 40-ի։ 1903 թվականին նրանք հրավիրեցին առաջին լեգիոներին՝ հոլանդացի Վիլհեմ Հեսելինկին, ով պարբերաբար նաև զբաղվում էր մարզչական աշխատանքով։ Նման որոշումը դուր չեկավ մյունխենցի երկրպագուներին, քանի որ այդ ժամանակահատվածում Մյունխենի ամենահեղինակավոր ակումբը համարվում էր «Մյունխեն-1860»-ը։ Ակումբի վերելքը սկսվեց 1907 թվականից, երբ բավարացիները տեղափոխվեցին Մյունխենի Լեոպոլդշտարսսե փողոց։ Տեղի ակումբը, որը կոչվում էր ՖԱ «Վակեր»՝ 1։8 հաշվով ջախջախվեց «Բավարիա»-ից և առաջինը իր վրա զգաց մյունխենցիների ահեղ ուժը։ «Բավարիա»-ի առաջին ձեռքբերումը մյունխենյան ֆուտբոլի առաջատար հռչակվելն էր, իսկ առաջին լուրջ հաջողությունը գրանցվեց 1910 թվականին, երբ նրանք դարձան Արևելյան ռեգիոնալ լիգայի չեմպիոններ։
Հաջորդ տարի բավարացիներին հաջողվեց պահպանել չեմպիոնական տիտղոսը։ Այդ ժամանակահատվածում ակումբի կազմում հանդես էր գալիս ազգային հավաքականի անդամ՝ Մաքս Գաբլոնսկին, ով հանրությանը հայտնի էր «Գեբերլ» մականունով։ Նա իր նորամուտը Գերմանիայի ազգային հավաքականի կազմում նշեց 1910 թվականի մայիսի 16-ին, երբ Գերմանիան 0։3 հաշվով զիջեց Բելգիայի ընտրանուն։ 1920 թվականին «Բավարիա»-ն իր տրամադրության տակ ուներ 700 անդամ և հետագայում դարձավ Մյունխենի և Գերմանիայի խոշորագույն ֆուտբոլային ակումբը։ 1926 թվականին մյունխենցիները հաղթեցին Գերմանիայի հարավային առաջնությունը, իսկ 1932 թվականին նվաճեցին երկրի առաջնության պատվավոր տիտղոսը։ «Բավարիա»-ն ամբողջ Գերմանիայում հայտնի դարձավ նաև այն բանից հետո, երբ 1936 թվականին Գերմանիայի օլիմպիական հավաքականի կազմում հանդես գալու հնարավորություն ստացան մյունխենյան ակումբի ֆուտբոլիստներ՝ Սիմետստրայտերը, Գոլդբրունները և Մոլը։
1963 թվականին Բունդեսլիգայի տեղծումից միայն երկու տարի անց «Բավարիա»-ին հաջողվեց ձեռք բերել գերմանական էլիտար լիգայի ուղեգիր։ 1963 թվականին ակումբի նախագահ ընտրվեց Վիլհելմ Նոյդեկկերը, ով գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց հարավսլավացի Զլատկո Չայկովսկուն։ Այդ ժամանակ թիմում արդեն հանդես էին գալիս Զեպ Մայերը և Ֆրանց Բեկենբաուերը, իսկ 1964 թվականին թիմը համալրեց Գերդ Մյուլլերը։ Բունդեսլիգայի իր առաջին մրցաշրջանում «Բավարիա»-ն զբաղեցրեց երրորդ տեղը և դարձավ երկրի գավաթակիր, ինչը նրանց հնարավորություն ընձեռեց հանդես գալ Եվրոպայի Գավաթակիրների Գավաթի խաղարկությանը։ Եվրոպական մրցասպարեզում «Բավարիա»-ի նորամուտը հաղթական եղավ։ 1967 թվականի մայիսի 31-ին Նյուրնբերգում, 70 հազար երկերպագուների աջակցությամբ «Բավարիա»-ն պարտության մատնեց շոտլանդական «Գլազգո Ռեյնջերս»-ին։ Խաղի միակ և հաղթական գնդակը լրացուցիչ ժամանակի ավարտից երկու րոպե առաջ խփեց 21-ամյա Ֆրանց Ռոտը՝ մյունխենյան ակումբի 60-ական թվականների լեգենդը։ Սակայն մյունխենցիներին տիտղոսը պահպանել չհաջողվեց, իսկ թիմի գլխավոր մարզիչ Չայկովսկին պաշտոնանկ արվեց։ Նրա փոխարեն թիմ հրավիրվեց Չայկովսկու հայրենակից Բրանկո Զեբեչը։ 1969 թվականին «Բավարիա»-ն առաջին անգամ հռչակվեց Բունդեսլիգայի չեմպիոն և կրկին տիրացավ երկրի գավաթին։ Ընդ որում առաջնության առաջին շրջանի ընթացքում թիմը հանդես եկավ միևնույն կազմով՝ Մայեր, Կուպերշմիդտ, Բեկենբաուեր, Շվարցենբեկ, Պում, Օլկ, Ստարեկ, Ռոտ, Օլհաուզեր, Գ.Մյուլլեր, Բրեննինգեր։
Այդուհանդերձ «Բավարիա»-ի նորամուտը Չեմպիոնների գավաթում անհաջող էր։ Մյունխենցիները մրցաշարը լքեցին հենց առաջին փուլում, երբ երկու խաղերի արդյունքում զիջեցին ֆրանսիական «Սենտ-Էտիեն»-ը։ Թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակվեց Ուդո Լատտեկը, ում հաջողվեց կառուցել թիմ, որի անունը շուտով թնդաց ամբողջ Եվրոպայում։ Իր աշխատանքի առաջին տարում «Բավարիա» հրավիրվեցին Պաուլ Բրայտները և Ուլի Հյոնեսը, ովքեր Բեկենբաուերի, Մյուլլերի, Մայերի և Շվարցենբեկի հետ կազմեցին թիմի կորիզը։
1974 թվականին «Բավարիա»-ն առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների գավաթի խաղարկությունում։ Եզրափակիչում մյունխենցիները հանդիպեցին Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ։ Խաղի հիմնական ժամանակ ավարտվեց 0։0 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակը՝ 1։1։ Քանի որ այն ժամանակվա կանոններով եզրափակիչ խաղերում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարեր չէին նշանակվում՝ հաջորդ օրը հանդիպումը վերախաղարկվեց, և «Բավարիա»-ն 4։0 հաշվով ջախջախեց իսպանական ակումբին։ Այդ տարի «Բավարիա»-ի խաղացողները կազմեցին ԳՖՀ հավաքականի կորիզը և հարազատ հողում հռչակվեցին աշխարհի չեմպիոններ։
1975 թվականին «Բավարիա»-ն գլխավորեց Դետմար Կրամերը, ով հայտնի էր «ամենակարող մկնիկ» մականվամբ։ Այդ տարի մյունխենյան ակումբը Բունդեսլիգայում անսպասելիորեն գրավեց 10-րդ տեղը, սակայն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների գավաթակիր։ Եզրափակիչում բավարացիները 2։0 հաշվով առավելության հասան «Լիդս»-ի նկատմամբ։ Հատկանշական է, որ «Բավարիա»-ն 1/4 եզրափակիչում հաղթահարեց լեգենդար «Արարատ»-ի արգելքը։ Մյունխենում կայացած խաղն ավարտվեց տանտերերի 2։0 հաշվով հաղթանակով, իսկ Երևանում տեղի ունեցած մրցավեճում հայկական թիմը Արկադի Անդրեասյանի միակ գոլի շնորհիվ պարտության մատնեց հզոր մրցակցին, սակայն երկու խաղերի արդյունքում հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց հենց «Բավարիա»-ն։
1976 թվականին «Բավարիա»-ն կրկին անկասելի էր Եվրոպայում։ Եզրափակիչում մյունխենցիները Ֆրանց Ռոտի միակ գոլի շնորհիվ հաղթեցին «Սենտ-Էտիեն»-ին և երրորդ անգամ անընդմեջ հռչակվեցին Եվրոպայի ուժեղագույն ակումբը։ Այդուհանդերձ «Բավարիա»-ն չկարողացավ տիրանալ Եվրոպայի սուպերգավաթին, որի համար մրցավեճում զիջեց Կիևի «Դինամո»-ին։ 1976 թվականին «Բավարիա»-ի «ոսկե» ժամանակաշրջանը ավարտվեց։
1980-ական թվականներին թիմում բազմաթիվ փոփոխություններ կատարվեցին։ Դրանք պայմանավորված էին թիմի ֆինանսական և կադրային խնդիրների հետ։ Այդուհանդերձ դա «Բավարիա»-ին չէր խանգարում հանդես գալ սուպերակումբի մակադրակով։ Առավել հաջող թիմը սկսեց հանդես գալ 1983-1987 թթ ընկած ժամանակահատվածում, երբ թիմը կրկին գլխավորեց լեգենդար Ուդո Լատեկը։ 1982 թվականին մյունխենցիները հասան Չեմպիոնների գավաթի եզրափակիչ, որտեղ 0։1 հաշվով զիջեցին «Ասթոն Վիլլա»-ին։ 1982,1984 և 1986 թվականներին «Բավարիա»-ն հռչակվեց Գերմանիայի գավաթակիր։ 1981, 1985, 1987,1989 և 1990 թվակականներին թիմը դարձավ Գերմանիայի չեմպիոն։ Այդուհանդերձ եվրոպական մրցասպարեզում թիմը բավականին երկար տարիներ չէր կարողանում հաջողության հասնել։ 1987 թվականին «Բավարիա»-ն կրկին հասավ Չեմպիոնների գավաթի եզրափակիչ, սակայն կրկին ցավալի պարտություն կրեց «Պորտու»-ից։
1990-ական թվականների սկզբին «Բավարիա»-ն մեծ հաջողությունների չէր կարողանում հասնել, բայց 1994 թվականին թիմը գլխավորեց լեգենդար Ֆրանց Բեկենբաուերը և հենց այդ տարի մյունխենցիները հաղթեցին Գերմանիայի առաջնությունում։ Այդ տարի Բեկենբաուերը դարձավ ակումբի տնօրեն, իսկ գլխավոր մարզիչ նշանակվեց Ջովանի Տրապատոնին, իսկ այնուհետև Օտտո Ռեհագելը, սակայն նրանք չարդարացրեցին սպասելիքները։ 1996 թվականին Բեկենբաուերը վերադարձավ մարզչական գործունեության և թիմի հետ նվաճեց ՈՒԵՖԱ-ի գավաթը։
1998 թվականին «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ նշանակվեց Օտմար Հիցֆելդը, ով մինչ այդ գլխավորում էր Դորտմունդի «Բորուսիա»-ն, որի հետ գերմանացի մասնագետը կարողացել էր երկու անգամ հաղթել Գերմանիայի առաջնությունում և 1997 թվականին նվաճել էր Չեմպիոնների լիգայի գավաթը։ Նոր մարզչի հետ թիմը անմիջապես հասավ հաջողությունների, ինչպես ներքին, այնպես էլ եվրոպական մրցասպարեզում։ 1998-1999 մրցաշրջանում «Բավարիա»-ն հաղթեց Գերմանիայի առաջնությունում և հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ դրամատիկ պայքարում զիջեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին։
Այդուհանդերձ «Բավարիա»-ն հասավ իր ուզածին 2001 թվականին և 25 տարվա դադարից հետո կրկին հռչակվեց Եվրոպայի ակումբային չեմպիոն։ Այդ տարի 1/4 եզրափակիչում «Բավարիա»-ն ռևանշի հասավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում պարտության մատնվեց Մադրիդի «Ռեալ»-ը, իսկ եզրափակիչում լեգենդար դարպասապահ Օլիվեր Կահնի հերոսական խաղի շնորհիվ, հետխաղայա 11 մետրանոցներով «Բավարիա»-ն ուժեղ գտնվեց «Վալենսիա»-ից։ 2001 թվականին դրամատիկ սցենարով «Բավարիա»-ն հաղթեց նաև Գերմանիայի առաջնությունը։ Վերջին տուրի խաղի վերջին րոպեին շվեդ պաշտպան Պատրիկ Անդերսոնի «Համբուրգ»-ի դարպասը խփած գոլը թույլ տվեց մրցաշարային աղյուսակում գերազանցել «Շալկե 04»-ին և հռչակվել Գերմանիայի ուժեղագույն ակումբ։
Սակայն հետագա տարիների ընթացքում թիմը անկում ապրեց և 2004 թվականին Հիցֆելդը հեռացավ ակումբից։ Մյունխենյան գրանդի գլխավոր մարզչի պաշտոնում Հիցֆելդին փոխարինեց Ֆելիքս Մագատը։ «Երկաթյա Ֆելիքսի» գլխավարությամբ «Բավարիա»-ն 2005 և 2006 թվականներին դարձավ երկրի չեմպիոն և գավաթակիր։ Սակայն Մագատի և թիմի առաջատար խաղացողների միջև տարաձայնություններ առաջացան, որից հետո Մագատը հեռացավ ակումբից։ Թիմի գլխավոր մարզչի պաշտոնում կրկին նշանակվեց Օտմար Հիցֆելդը։ 2006-2007 մրցաշրջանում թիմը անհաջող հանդես եկավ Բունդեսլիգայում և մրցաշրջանի արդյունքներով գրավեց 4-րդ տեղը։ Դրա հետևանքով մյունխենյյան ակումբը զրկվեց Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունքից, սակայն հնարավորություն ստացավ հանդես գալ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում։ Հիցֆելդի թիմը հասավ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկութան կիսաեզրափակիչ, որտեղ երկու խաղերի արդյունքում զիջեց «Զենիթ»-ին։ Մյունխենում կայացած առաջին խաղը ավարտվեց ոչ-ոքի 1։1 հաշվով, իսկ Սանկտ-Պետերբուրգում մյունխենցիները 0։4 հաշվով խայտառակ պարտություն կրեցին ռուսական ակումբից և լքեցին մրցաշարը։
2008-2009 մրցաշրջանը կրկին անհաջող դասավորվեց «Բավարիա»-ի համար։ Թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց Յուրգեն Կլինսմանը, ում օրոք թիմը անփառունակ ելույնթեր ունեցավ։ Մրցաշրջանի վերջում Կլինսմանը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից և գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակվեց Յուպ Հայնկեսը, ով 1989 և 1990 թվականներին մյունխենյան ակումբի հետ դարձել էր Գերմանիայի չեմպիոն։ Հայնկեսը կարողացավ շտկել իրավիճակը, սակայն արդյունքում «Բավարիա»-ին չհաջողվեց հաղթել առաջնությունում։ Մրցաշրջանի վերջում մյունխենյան ակումբի ղեկավարները հրաժարվեցին Հայնկեսի ծառայություններից, սակայն երկու տարի անց ակումբի նախագահ Ուլի Հյոնեսը հայտարարեց, որ դա իր ամենասխալ որոշումն էր։
2009 թվականին Մյունխեն եկավ լեգենդար Լուի վան Գալը։ Հոլանդացու գլխավորությամբ առաջին մրցաշրջանը բավականին հաջող ստացվեց թիմի համար։ Մյունխենցիները հաղթեցին երկրի առաջնությունում, գավաթում և հասան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ 0։2 հաշվով զիջեցին «Ինտեր»-ին։ Սակայն հաջորդ մրցաշրջանը բավականին անհաջող դասավորվեց «Բավարիա»-ի համար։ Մյունխենցիները մրցաշրջանի երկրորդ կեսի միջնամասում անհաջողության մատնվեցին։ Մի քանի շաբաթվա ընթացքում թիմը տանուլ տվեց Գերմանիայի գավաթը, Բունդեսլիգայի և Չեմպիոնների լիգայի վճռորոշ խաղերում, որից հետո վան Գալին պաշտոնանկ անելու որոշում կայացվեց։ Մրցաշրջանի վերջնամասում գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակվեց վան Գալի օգնական Անդրեաս Յոնկերը։ Տվյալ մրցաշրջանում «Բավարիա»-ն Բունդեսլիգայում զբաղեցրեց երրորդ տեղը, Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչում զիջեց «Շալկե 04»-ին, իսկ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչում պարտվեց «Ինտեր»-ին։
Հաջորդ մրցաշրջանում «Բավարիա»-ն կրկին գլխավորեց Յուպ Հայնկեսը։ Մյունխենցիները, ինչպես միշտ պայքարում էին չեմպիոնթույան համար, սակայն Բունդեսլիգայում և Գերմանիայի գավաթում զիջեցին Դորտմունդի «Բորուսիա»-ին։ Առաջնությունում մյունխնեցիները զբաղեցրեցին երկրորդ տեղը, իսկ Գերմանիայի գավաթի եզրափակիչում 2։5 հաշվով կրկին զիջեց Դորմունդի «Բորուսիա»-ին։ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Բավարիա»-ն իր պատմության ընթացքում 9-րդ անգամ հասավ մինչև եզրափակիչ, որը անցկացվեց «Ալիանց Արենայում»։ Այդուհանդերձ հարզատ պատերը չօգնեցին «Բավարիա»-ին հաղթանակ տանել «Չելսի»-ի նկատմամբ։ 83-րդ րոպեին Թոմաս Մյուլլերը բացեց հանդիպման հաշիվը, սակայն 88-րդ րոպեին Դիդիե Դրոգբան հավասարեցրեց հաշիվը։ Լրացուցիչ ժամանակում մյունխենցիները 11 մետրանոցի իրավունք ստացան, սակայն Արիեն Ռոբենի հարվածից հետո Պետր Չեխը որսաց գնդակը։ Արդյունքում 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Չելսի»-ի խաղացողները։ Արդյունքում «Բավարիա»-ն 2011-12 մրցաշրջանում տանուլ տվեց բոլոր երեք ճակատներում և ամենուրեք դարձավ երկրորդը։
2013 թվականը ֆուտբոլային աշխարհում նշանավորվեց «Բավարիա»-ի գերիշխանության տարի։ Մյունխենցիները վերջին 4 տարում երեք անգամ դուրս եկան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և վերջապես երրորդ փորձից կարողացան նվաճել բաղձալի տիտղոսը։ Մյունխենյան ակումբը տարին ավարտեց նվաճած 5 տիտղոսով՝ Գերմանիայի չեմպիոն, Գերմանիայի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր, Աշխարհի ակումբային չեմպիոն։ 2013 թվականի ընթացքում «Բավարիա»-ն դարձավ բազմաթիվ ռեկորդների հեղինակ։ Բունդեսլիգայի հոբելյանական 50-րդ մրցաշրջանում մյունխենցիները առաջնության ավարտից 6 տուր առաջ ապահովեցին չեմպիոնական տիտղոսը և այդպիսով նոր ռեկորդ գրանցեցին։ Մինչ այդ ոչ մի թիմի չէր հաջողվել այդքան վաղաժամ կերպով ապահովել իր չեմպիոնությունը։ Մրցաշարային աղյուսակում չեմպիոն «Բավարիա»-ն երկրորդ տեղը զբաղեցրած «Բորուսիա»-ին գերազանցեց 25 միավորով։
«Բավարիա»-ն նաև հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որի ճանապարհին պարտության մատնվեցին «Արսենալ»-ը, «Յուվենտուս»-ը և «Բարսելոնա»-ն։ Վճռորոշ խաղում մյունխենցիները հանդիպեցին իրենց համար վերջին տարիներին ամենանհարմար մրցակցին՝ Դորտմունդի «Բորուսիա»-ին։ Այդ խաղում իրեն փայլուն դրսևորեց 2012 թվականի եզրափակչի հակահերոսը՝ Արիեն Ռոբենը, ով «Բորուսիա»-ի հետ խաղին դարձավ գոլային փոխանցման և հաղթական գոլի հեղինակ։ Այդպիսով հոլանդացին քավեց իր մեղքերը և 5-րդ բաղձալի տիտղոսը պարգևեց «Բավարիա»-ին։ Հաղթական ալիքի տակ Գերմանիայի գավաթի եզրափակիչում պարտության մատնվեց նաև «Շտուտգարտ»-ը և այդպիսով «Բավարիա»-ն դարձավ գերմանական այն միակ թիմը, որին հաջողվեց մեկ մրցաշրջանի ընթացքում հաղթանակ տանել երեք ճակատներում՝ Չեմպիոնների լիգայում, Բունդեսլիգայում և Գերմանիայի գավաթում։ Այդ հաղթական նոտայով թիմին հրաժեշտ տվեց Յուպ Հայնկեսը և 2013 թվականի հուլիսից թիմը գլխավորեց Պեպ Գվարդիոլան։
Իսպանացի մասնագետի գլխավորությամբ «Բավարիա»-ն շարունակում է իր անհավանական ելույթները։ Գվարդիոլայի հետ մյունխենցիները նվաճեցին նաև ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, որը առաջինն էր ակումբի պատմության ընթացքում և հռչակվեցին աշխարհի ակումբային չեմպիոն։ 2013-2014 մրցաշրջանի առաջին կեսում «Բավարիա»-ն մի շարք ռեկորդներ սահմանեց, ինչպես Բունդեսլիգայում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում՝
Եվրոպայի ամենահարուստ ակումբների ցուցակում «Բավարիա»-ն 295 միլիոն եվրո բյուջեով զբաղեցնում է 4-րդ տեղը։ 2013 թվականի տվյալներով «Բավարիա»-ն հայտարարել է ռեկորդային ֆինանսական ցուցանիշների մասին, որին ակումբը հասել է 2012-13 մրցաշրջանում։ Մյունխենյան ակումբի եկամուտը կազմել է 432,8 միլիոն եվրո։ Այդպիսով գերմանական ամենատիտղոսակիր ակումբը իր պատմության ընթացքում աշխատել է ավելի քան 400 միլիոն եվրո։
Բունդեսլիգայի և Գերմանիայի գավաթի հաղթող 1968–69
|
Բունդեսլիգայի հաղթող 1971–72 և 1972–73
|
Բունդեսլիգայի հաղթող 1973–74
|
Եվրոպական գավաթի եզրափակիչ 1974 և 1976
|
Եվրոպական գավաթի եզրափակիչ 1975 և 1982
|
Եվրոպական գավաթի եզրափակիչ 1987
|
Բունդեսլիգայի հաղթող 1993–94
|
ՈՒԵՖԱ Գավաթի հաղթող 1996
(Առաջին խաղ) |
ՈՒԵՖԱ Գավաթի հաղթող 1996
(Երկրորդ խաղ) |
Բունդեսլիգայի հաղթող 1998–99
|
Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 1998-99
|
Գերմանիայի գավաթի եզրափակիչ 1999
|
Բունդեսլիգայի հաղթող 1999-2000 և 2000-01
|
Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2000-01
|
Բունդեսլիգայի և Գերմանիայի գավաթի հաղթող 2002-03
|
Գերմանիայի գավաթի եզրափակիչ 2003
|
Բունդեսլիգայի և Գերմանիայի գավաթի հաղթող 2004-05
|
Բունդեսլիգայի և Գերմանիայի գավաթի հաղթող 2005-06
|
Բունդեսլիգայի և Գերմանիայի գավաթի հաղթող 2007-08
|
Բունդեսլիգայի և Գերմանիայի գավաթի հաղթող 2009-10
|
Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2009-10
|
Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2011-12
|
|
|
Բունդեսլիգայի հաղթող 2015-16
|
|
2019 թվականի սեպտեմբերի 21-ի դրությամբ
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.