գերմանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Սվեն Ուլրայխ (գերմ.՝ Sven Ulreich, օգոստոսի 3, 1988[1][2], Շորնդորֆ, Rems-Murr, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բավարիա Մյունխենի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։
Ուլրայխը Բավարիա Մյունխենի կազմում 2016 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 3, 1988[1][2] (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Շորնդորֆ, Rems-Murr, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն | ||
Հասակ | 192 սմ | ||
Քաշ | 87 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բավարիա Մյունխեն | ||
Համար | 26 | ||
Պատանեկան կարիերա | |||
1993-1994 | Լիխտենվալդ | ||
1994-1998 | Շորնբախ | ||
1998-2007 | Շտուտգարտ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2007-2009 | Շտուտգարտ II | 73 | (0) |
2008-2015 | Շտուտգարտ | 176 | (0) |
2015-ներկա | Բավարիա Մյունխեն | 44 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2003-2004 | Գերմանիա Մ16 | 2 | (0) |
2007 | Գերմանիա Մ19 | 3 | (0) |
2009-2010 | Գերմանիա Մ21 | 3 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ուլրայխը Շտուտգարտի ակադեմիայի սան է։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2008 թվականի փետրվարի 1-ին[4]։ Պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2008 թվականի փետրվարի 9-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Հերթա Բեռլինի դեմ խաղում[5][6]։ 2010 թվականի ապրիլի 6-ին Ուլրայխը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2013 թվականը[7][8]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2010 թվականի հուլիսի 29-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Մոլդեի դեմ խաղում[9]։ 2010-11 մրցաշրջանում Ուլրայխը դարձավ Շտուտգարտի հիմնական կազմի խաղացող՝ անցկացնելով 48 հանդիպում և բաց թողելով 78 գնդակ[10]։
2012 թվականի հունվարի 20-ին Ուլրայխը երկարաձգեց պայմանագիրը մինչև 2017 թվականը[11]։ 2013 թվականի հունիսի 1-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Գերմանիայի գավաթի եզրափակչի Բավարիա Մյունխենի դեմ խաղում[12], սակայն Շտուտգարտը պարտվեց 3-2 հաշվով[13][14]։ Ակումբի առաջին թիմի կազմում Ուլրայխը անցկացրեց 220 հանդիպում՝ բաց թողելով 332 գնդակ և 50 խաղում պահելով իր դարպասը անառիկ[15][16]։
2015 թվականի հունիսի 16-ին Ուլրայխը 3 տարվա պայմանագիր կնքեց Բավարիա Մյունխենի հետ[17][18][19][20]։ Իր դեբյուտը նշեց 2015 թվականի օգոստոսի 9-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Գերմանիայի գավաթի Նյոթինգենի դեմ խաղում[21][22]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց դեկտեմբերի 9-ին՝ խմբային փուլի Դինամո Զագրեբի դեմ խաղում[23][24]։ Իր դեբյուտը Բունդեսլիգայում Բավարիայի կազմում գերմանացին նշեց 2016 թվականի մայիսի 14-ին՝ Հանովերի դեմ խաղում[25][26]։ Իր առաջին մրցաշրջանում Ուլրայխը անցկացրեց 3 հանդիպում՝ բաց թողելով 2 գնդակ[27]։
Ուլրայխը Բավարիայի երկրորդ դարպասապահն էր՝ Մանուել Նոյերից հետո, և իրեն դրսևորելու հնարավորություն ստացավ միայն 2017 թվականի ապրիլից, երբ Նոյերը վնասվածք ստացավ[28][29]՝ դառնալով թիմի հիմնական դարպասապահը 2017-18 մրցաշրջանում[30][31]։ 2017 թվականի օգոստոսի 5-ին Ուլրայխը մասնակցեց Գերմանիայի սուպերգավաթի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղին[32]՝ օգնելով իր թիմին հաղթել հետխաղյա հարվածաշարում[33][34]։ Հոկտեմբերի 31-ին գերմանացին գոլային փոխանցում տվեց Կինգսլի Կոմանին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Սելտիկի դեմ խաղում[35][36]։
2018 թվականի փետրվարի 11-ին Ուլրայխը երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2021 թվականը[37][38][39][40]։ Մայիսի 19-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Գերմանիայի գավաթի եզրափակչի Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ խաղում[41], սակայն Բավարիան պարտվեց 3-1 հաշվով[42][43]։ 2017-18 մրցաշրջանում Ուլրայխը անցկացրեց 47 հանդիպում[44]՝ 17 խաղում պահելով իր դարպասը անառիկ և ճանաչվելով Բավարիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ[45][46][47], իսկ Բավարիան հաղթեց Բունդեսլիգան[48][49] և հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ[50][51], որտեղ երկու խաղերի արդյունքում պարտվեց Ռեալ Մադրիդին[52][53]։
2019 թվականի ապրիլի 14-ին`Ֆորտունա Դյուսելդորֆի դեմ խաղում[54] Նոյերը կրկին վնասվածք ստացավ և Ուլրայխը կրկին հանդես գալու հնարավորություն ստացավ[55][56][57]՝ 2018-19 մրցաշրջանում անցկացնելով 12 հանդիպում[58]։
Ուլրայխը ներկայացրել է Գերմանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Գերմանիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի հունիսի 1-ին՝ փոխարինելով վնասվածք ստացած Բերնդ Լենոյին Բելառուսի և Էստոնիայի դեմ խաղերի համար[59][60][61][62], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[63][64]։
2019 թվականի նոյեմբերի 17-ի դրությամբ[65]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Շտուտգարտ II | 2006–07 | Ռեգիոնալլիգա | 10 | 0 | — | 10 | 0 | |||||
2007–08 | 19 | 0 | 19 | 0 | ||||||||
2008–09 | 3. Լիգա | 36 | 0 | 36 | 0 | |||||||
2009–10 | 8 | 0 | 8 | 0 | ||||||||
Ընդհանուր | 73 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 73 | 0 | ||
Շտուտգարտ | 2007–08 | Բունդեսլիգա | 11 | 0 | 1 | 0 | 0 | 0 | — | 12 | 0 | |
2009–10 | 4 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 5 | 0 | ||||
2010–11 | 34 | 0 | 3 | 0 | 11 | 0 | 48 | 0 | ||||
2011–12 | 34 | 0 | 4 | 0 | — | 38 | 0 | |||||
2012–13 | 34 | 0 | 6 | 0 | 12 | 0 | 52 | 0 | ||||
2013–14 | 31 | 0 | 1 | 0 | 4 | 0 | 36 | 0 | ||||
2014–15 | 28 | 0 | 1 | 0 | — | 29 | 0 | |||||
Ընդհանուր | 176 | 0 | 17 | 0 | 27 | 0 | 0 | 0 | 220 | 0 | ||
Բավարիա Մյունխեն | 2015–16 | Բունդեսլիգա | 1 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 3 | 0 |
2016–17 | 5 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 7 | 0 | ||
2017–18 | 29 | 0 | 6 | 0 | 11 | 0 | 1 | 0 | 47 | 0 | ||
2018–19 | 9 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 0 | ||
2019–20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
Ընդհանուր | 44 | 0 | 11 | 0 | 13 | 0 | 1 | 0 | 69 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 293 | 0 | 28 | 0 | 40 | 0 | 1 | 0 | 362 | 0 |
Բավարիա Մյունխեն
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.