ֆրանսերեն ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Կորենտեն Տոլիսսո (ֆր.՝ Corentin Tolisso, օգոստոսի 3, 1994[1][2], Tarare), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բավարիա Մյունխենի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։ 2018 թվականի աշխարհի առաջնության հաղթող[4]։
Տոլիսսոն Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
Ֆրանսիա Տոգո | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 3, 1994[1][2] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Tarare | ||
Հասակ | 181 սմ | ||
Քաշ | 81 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բավարիա Մյունխեն | ||
Համար | 24 | ||
Պատանեկան կարիերա | |||
2000-2004 | Ստադ Ամպլեպուսյեն | ||
2004-2007 | Պա դե Արբել | ||
2007-2013 | Օլիմպիկ Լիոն | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2013-2017 | Օլիմպիկ Լիոն | 116 | (21) |
2017-ներկա | Բավարիա Մյունխեն | 34 | (7) |
Ազգային հավաքական‡ | |||
2012 | Ֆրանսիա Մ19 | 1 | (0) |
2013-2014 | Ֆրանսիա Մ20 | 3 | (0) |
2014-2016 | Ֆրանսիա Մ21 | 19 | (6) |
2017-ներկա | Ֆրանսիա | 19 | (0) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Տոլիսսոն Օլիմպիկ Լիոնի ակադեմիայի սան է[5][6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի օգոստոսի 10-ին՝ փոխարինման դուրս գալով Նիսի դեմ խաղում[7][8]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հոկտեմբերի 24-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ռիեկայի դեմ խաղում[9][10]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը Տոլիսսոն կնքեց հոկտեմբերի 30-ին, որը նախատեսված էր մինչև 2017 թվականը[11]։ Իր առաջին գոլը ֆրանսիացին խփեց 2014 թվականի մարտի 9-ին՝ Բորդոյի դեմ խաղում՝ գրավելով մրցակցի դարպասը հանդիպման 94-րդ րոպեին և 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[12]։ Ապրիլի 19-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[13], սակայն Լիոնը պարտվեց 2-1 հաշվով[14][15]։ Իր առաջին մրցաշրջանում Տոլիսսոն անցկացրեց 25 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[16]։
2014 թվականի սեպտեմբերի 12-ին Տոլիսսոն գոլ խփեց Մոնակոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[17]։ 2014-15 մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցեց Լիգա 1-ի բոլոր 38 հանդիպումներին՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[18]։ 2015 թվականի հուլիսի 8-ին նա իր թիմակիցներ Նաբիլ Ֆեկիրի և Անտոնի Լոպեշի հետ երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2020 թվականը[19][20][21]։ Օգոստոսի 1-ին Տոլիսսոն մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[22], սակայն Օլիմպիկ Լիոնը պարտվեց 2-0 հաշվով[23][24]։ Օգոստոսի 29-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Կանի դեմ խաղում[25]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում նշեց սեպտեմբերի 16-ին խմբային փուլի Գենտի դեմ խաղում[26]։ 2016 թվականի փետրվարի 14-ին Տոլիսսոն գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-1 հաշվով[27]։ Ապրիլի 23-ին նա գոլ խփեց Թուլուզի դեմ հանդիպման 85-րդ րոպեին՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով Լիոնին[28]։ 2015-16 մրցաշրջանում Տոլիսսոն անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[29]։
2016 թվականի օգոստոսի 6-ին Տոլիսսոն գոլ խփեց Ֆրանսիայի սուպերգավաթի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[30], սակայն Լիոնը պարտվեց 4-1 հաշվով[31][32]։ Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում խփեց սեպտեմբերի 14-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Դինամո Զագրեբի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[33][34]։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով անցկացրեց սեպտեմբերի 18-ին՝ սեպտեմբերի 18-ին՝ Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[35]։ Սեպտեմբերի 21-ին Տոլիսսոն դուբլ ձևակերպեց Մոնպելիեի դեմ խաղում[36]։ 2017 թվականի փետրվարի 5-ին ֆրանսիացին հեռացվեց խաղադաշտից Սենտ-Էտիենի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման վերջին րոպեին[37][38]։ Փետրվարի 19-ին նա 2 գոլ խփեց Դիժոնի դեմ խաղում[39]։ Ապրիլի 5-ին Տոլիսսոն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մեցի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[40]։ 2016-17 մրցաշրջանում ֆրանսիացին ընդգրկվեց ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքականում[41]։ Օլիմպիկ Լիոնի առաջին թիմի կազմում Տոլիսսոն անցկացրեց 160 հանդիպում՝ դառնալով 29 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ[42][43]։
2017 թվականի հունիսի 14-ին Տոլիսսոն 5 տարվա պայմանագիր կնքեց Բավարիա Մյունխենի հետ[44][45][46]։ Ակումբը նրա համար վճարեց Բունդեսլիգայի համար այդ պահին ռեկորդային 41.5 միլիոն եվրո և ևս 6 միլիոն եվրո պոտենցիալ բոնուսների դեպքում[47][48][49]։ Իր դեբյուտը Բավարիայի կազմում նշեց օգոստոսի 5-ին՝ փոխարինելով Ռենատու Սանչեշին Գերմանիայի սուպերգավաթի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[50] և օգնելով Բավարիային հաղթել հետխաղյա հարվածաշարում[51][52]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 18-ին՝ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[53][54]։ Հոկտեմբերի 21-ին Տոլիսսոն խփեց Համբուրգի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[55]։ Նոյեմբերի 22-ին ֆրանսիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Անդերլեխտի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[56]։ Դեկտեմբերի 5-ին Տոլիսսոն դուբլ ձևակերպեց Չեմպիոնների Լիգայի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[57][58]։ 2018 թվականի մայիսի 19-ին նա փոխարինեց Տիագո Ալկանտարային Գերմանիայի գավաթի եզրափակչի Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ խաղում[59], սակայն Բավարիան պարտվեց 3-1 հաշվով[60][61]։ Իր առաջին մրցաշրջանում Տոլիսսոն անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[62], իսկ Բավարիան հաղթեց Բունդեսլիգան[63][64] և հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ[65][66], որտեղ երկու խաղերի արդյունքում պարտվեց Ռեալ Մադրիդին[67][68]։
2018 թվականի սեպտեմբերի 15-ին Տոլիսսոն գոլի հեղինակ դարձավ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[69], ապա ստացավ ծնկի ծանր վնասվածք հանդիպման 42-րդ րոպեին՝ բաց թողելով շուրջ 8 ամիս[70][71][72]։ Նա խաղադաշտ վերադարձավ 2019 թվականի մայիսի 25-ին՝ փոխարինելով Խավի Մարտինեսին Գերմանիայի գավաթի եզրափակչի ՌԲ Լայպցիգի դեմ խաղում[73] և օգնելով իր թիմին նվաճել գավաթը[74][75]։ Օգոստոսի 3-ին Տոլիսսոն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Գերմանիայի սուպերգավաթի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[76], սակայն Բավարիան պարտվեց 2-0 հաշվով[77][78]։ Հոկտեմբերի 1-ին ֆրանսիացին 2 գոլային փոխանցում տվեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[79][80]։ Հոկտեմբերի 22-ին նա գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի Օլիմպիակոսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[81][82]։
Տոլիսսոն իրավասու էր ներկայացնել Ֆրանսիան ու Տոգոն միջազգային ասպարեզում[83][84], և հանդես է եկել Ֆրանսիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[85][86]։ Ֆրանսիայի ազգային հավաքական Տոլիսսոն առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի մարտին՝ Լյուքսեմբուրգի և Իսպանիայի դեմ խաղերի համար[87][88][89]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 28-ին՝ փոխարինելով Թոմաս Լեմարին Իսպանիայի դեմ ընկերական խաղում[90][91]։
2018 թվականի մայիսի 17-ին Տոլիսսոն ընդգրկվեց աշխարհի առաջնության համար Ֆրանսիայի հավաքականի 23-հոգանոց կազմում[92][93]։ Այստեղ նա անցկացրեց 5 հանդիպում[94]՝ գոլային փոխանցման հեղինակ դառնալով քառորդ եզրափակչի Ուրուգվայի դեմ խաղում[95][96]։ Հուլիսի 15-ին Ֆրանսիան հաղթեց աշխարհի առաջնությունը[97][98]՝ եզրափակչում 4-2 հաշվով պարտության մատնելով Խորվաթիային[4][99]։
2019 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ[100]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջնություն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Օլիմպիկ Լիոն | 2013–14 | Լիգա 1 | 14 | 1 | 1 | 0 | 9 | 0 | 1 | 0 | 25 | 1 |
2014–15 | 38 | 7 | 2 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 43 | 7 | ||
2015–16 | 33 | 5 | 3 | 1 | 6 | 0 | 3 | 1 | 45 | 7 | ||
2016–17 | 31 | 8 | 1 | 1 | 14 | 4 | 1 | 1 | 47 | 14 | ||
Ընդհանուր | 116 | 21 | 7 | 2 | 32 | 4 | 5 | 2 | 160 | 29 | ||
Բավարիա Մյունխեն | 2017–18 | Բունդեսլիգա | 26 | 6 | 5 | 1 | 8 | 3 | 1 | 0 | 40 | 10 |
2018–19 | 2 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 1 | ||
2019–20 | 6 | 0 | 2 | 0 | 4 | 1 | 1 | 0 | 13 | 1 | ||
Ընդհանուր | 34 | 7 | 9 | 1 | 12 | 4 | 2 | 0 | 57 | 12 | ||
Կարիերայի ընդհանուր | 150 | 28 | 16 | 3 | 44 | 8 | 7 | 2 | 217 | 41 |
2019 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ[100]
Ֆրանսիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 5 | 0 |
2018 | 10 | 0 |
2019 | 4 | 0 |
Ընդհանուր | 19 | 0 |
Օլիմպիկ Լիոն
Բավարիա Մյունխեն
Ֆրանսիա
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.