Բանդարանաիկե (օդանավակայան)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բանդարանաիկեի անվան միջազգային օդանավակայան (անգլ.՝ Bandaranaike International Airport, սինգ․՝ බණ්ඩාරනායක ජාත්යන්තර ගුවන්තොටුපළ, թամիլերեն՝ பண்டாரநாயக்க சர்வதேச விமான நிலையம்), (IATA: CMB, ICAO: VCBI)), Շրի Լանկայի հիմնական միջազգային օդանավակայանը[1]։ Ընկած է երկրի մայրաքաղաք Կոլոմբոյից 32,5 կիլոմետր դեպի հյուսիս՝ Նեգոմբո քաղաքի Կատունայակե արվարձանի մերձակայքում (գտնվելու վայրը նկատի առնելով՝ տեղացիներն անվանում են Կատունայակեի օդանավակայան)։
Բանդարանաիկե | |
---|---|
Տեսակ | միջազգային օդակայան, օդակայան և commercial traffic aerodrome? |
Երկիր | Շրի Լանկա |
Վարչատարածք | Արևմտյան նահանգ |
ԲԾՄ | 7,9 մետր |
Ձևավորում | 1944 |
Օդանավակայանը կառուցվել է 1944 թվականին՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցող Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության ռազմաօդային ուժերի ավիաբազա, հետագայում վերափոխվել է քաղաքացիական օդանավակայանի (վերակառուցման աշխատանքներն ավարտվել են 1967 թվականին)։ Անվանակոչվել է Ցեյլոնի (ներկայիս Շրի Լանկայի) նախկին վարչապետ Սոլոմոն Բանդարանաիկեի պատվին։ Կառավարվում Airport and Aviation Services (Sri Lanka) Ltd ընկերության կողմից և համարվում է Շրի Լանկայի ազգային ավիափոխադրողի՝ SriLankan Airlines-ի, ինչպես նաև ներքին ավիափոխադրող Cinnamon Air-ի բազային օդանավակայանը։
Ունի ընդամենը մեկ թռիչքուղի՝ ասֆալտապատ ծածկով, 3.500 մետր երկարությամբ։ Պլանավորված է կառուցել ևս երկու թռիչքուղի, ինչը հնարավորություն կընձեռի ընդունելու նաև Airbus A380 ինքնաթիռներ։
Բանդարանիկեի անվան օդանավակայանից թռիչքներ են իրականացնում Աերոֆլոտը՝ (դեպի Մոսկվա, (Շերեմետևո)[2][3], Air Arabia-ն՝ Շարժա, AirAsia-ն՝ Կուալա Լումպուր, Air China-ն՝ Չենդու[4], Air India-ն Չեննայ, Դելի, Մումբայ, Վարանասի, Azur Air-ը՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ[5], Եկատերինբուրգ, Cathay Pacific-ը՝ Հոնկոնգ, China Eastern Airlines-ը՝ Կունմին[6],, Մալե[6], Շանհայ, China Southern Airlines-ը՝ Գուանչժոու, Մալե[7], Edelweiss Air-ը՝ Ցյուրիխ[8], Emirates-ը՝ | Դուբայ, Մալե, Etihad Airways-ը՝ | Աբու Դաբի, GoAir-ը՝ Բանգալոր, Դելի[9], Gulf Air-ը՝ Բահրեյն, Մալե[10], Jetstar Asia Airways-ը՝ | Սինգապուր (սկսվելու է 2021 հունվարի 4-ից)[11], Oman Air-ը՝ Մալե, Մուսկատ[12], SpiceJet-ը՝ Չեննայ, Մադուրայ, Հայդարաբադ[13], SriLankan Airlines-ը՝ | Աբու Դաբի, Բահրեյն, Բանգալոր, Բանգկոկ, Պեկին, Չեննայ, Կոիմբատորե[14], Դամամ, Դելի, Դաքա, Դոհա, Դուբայ, Գուանչժոու, Հայդարաբադ[15],, Ջակարտա, Ջիդդա, Կարաչի, Կալկաթա, Կուալա Լումպուր, Քուվեյթ, Լահոր, Լոնդոն, Մալե, Մելբուրն[16],, Միլան, Մումբայ, Մուսկատ, Փարիզ, Էր-Ռիադ, Շանհայ, Սինգապուր, Սիդնեյ[17], Thai Lion Air-ը՝ Բանգկոկ[18], Turkish Airlines-ը՝ Ստամբուլ, Մալե[19], Vistara-ն՝ Դելի[20] Մումբայ[21]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.