Բալթիկ ծով
From Wikipedia, the free encyclopedia
Բալթիկ ծով[4] (հին սլավոներեն՝ море Варяжское, շվեդ.՝ Östersjön, ֆիններեն՝ Itämeri, լեհ.՝ Morze Bałtyckie, գերմ.՝ Ostsee, էստ․՝ Läänemeri, լատիշ․՝ Baltijas jūra, լիտ.՝ Baltijos jūra), Ատլանտյան օվկիանոսի ներցամաքային ծով Հյուսիսային և Միջին Եվրոպայի ափերի մոտ։ Ողողում է Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Լեհաստանի, Դանիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ափերը։ Մակերեսը՝ 386 հազար կիլոմետր քառակուսի։ Հյուսիսային ծովին է միանում Դանիական նեղուցներով։ Մակերեսը՝ 386 հազար կիլոմետր քառակուսի։ Գերակշռող խորությունը 40-100 մ է, առավելագույնը՝ 470 մ։ Խոշոր կղզիները՝ Բոռհոլմ, Գոթլանդ, Էլանդ, Սաարեմաա, Հիյումաա, Ռյուգեն, Ալանդյան։ Խոշոր ծոցերը՝ Բոտնիկ, Ֆիննական, Ռիգայի։ Բալթիկ ծով են թափվում Նևա, Արևմտյան Դվինա (Դաուգավա), Նեման, Վիսլա, Օդրա գետերը։ Վոլգա-Բալթյան ջրային ուղիով միացված է Վոլգային, Սպիտակ ծով - Բալթյան ջրանցքով՝ Սպիտակ ծովին։ Հիմնական նավահանգիստները՝ Սանկտ Պետերբուրգ, Տալլին, Ռիգա, Լիեպայա, Կլայպեդա, Կալինինգրադ, Գդանսկ-Գդինյա, Շչեցին, Ռոստոկ-Վառնեմյունդե, Լյուբեկ, Քիլ, Կոպենհագեն, Մալմյո, Ստոկհոլմ, Լուլեո, Տուրկու, Հելսինկի, Կոտկա։
Բալթիկ ծով | |
---|---|
Տեսակ | ներքին ծով, սահմանային ծով և Էպիկոնտինենտալ ծով |
Մայրցամաք | Եվրոպա |
Երկիր | Շվեդիա, Ֆինլանդիա, Ռուսաստան, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Գերմանիա և Դանիա |
Ամենացածր կետ | Landsort Deep? |
Խորություն | 459 մետր և 57 մետր |
Մակերես | 377 000 ± 1000 կմ² |
Կազմված է | Bothnian Bay?, Ֆիննական ծոց[1], Ռիգայի ծոց[2], Գդանսկի ծոց, Præstø Fjord?, Great Belt?, Բելտ, Langelandsbælt?, Fehmarn Belt?, Baltic Proper?, Bothnian Sea?, Ալանդյան ծով և Արշիպելագի ծով |
Մասն է | Հյուսիսային Ատլանտիկա և Համաշխարհային օվկիանոս[3] |
Ջրահավաքի տարածք | Baltic Sea basin? |
Ավազանի երկիր | Շվեդիա, Ֆինլանդիա, Ռուսաստան, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Գերմանիա և Դանիա |
Աղիություն | 10 ‰ |
Լիճ հոսող գետ | Ångermanälven?, Նեման, Օդրա, Pasłęka?, Q3609401?, Վենտա, Šventoji?, Łeba?, Łupawa?, Laajoki?, Leniwka?, Parsęta?, Rīva River?, Recknitz?, Słupia?, Salaca?, Trave?, Warnow?, Wieprza? և Aura River? |
Անվանված է | արևելք և արևմուտք |