![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/84/Flag_of_Latvia.svg/langhy-640px-Flag_of_Latvia.svg.png&w=640&q=50)
Լատվիա
From Wikipedia, the free encyclopedia
Լատվիա (լատիշ․՝ Latvija), պաշտոնապես` Լատվիայի Հանրապետություն[5], պետություն Հյուսիսային Եվրոպայում, որն Էստոնիայի և Լիտվայի հետ միասին ձևավորում է Մերձբալթյան տարածաշրջանը։ Արևելքում սահմանակից է Ռուսաստանի Դաշնությանը, հարավ-արևելքում՝ Բելառուսին, իսկ արևմուտքում տարածվում է Լատվիայի ծովային սահմանը Շվեդիայի հետ։ Լատվիան զբաղեցնում է 64,589 կմ քառակուսի տարածք՝ շուրջ 1,9 միլիոն բնակչությամբ։ Երկրին բնութագրական են բարեխառն սեզոնային կլիմայական պայմանները[6]։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ռիգան է, որի պատմական կենտրոնը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Լատվիացիները կամ լատիշները պատկանում են բալթական էթնոլեզվաբանական խմբին և մեծապես խոսում են լատիշերեն լեզվով, որը հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող երկու բալթյան լեզուներից մեկն է։ Երկրի խոշորագույն ազգային փոքրամասնության համայնքը ձևավորում են ռուսները, որոնք կազմում են Հանրապետության բնակչության գրեթե մեկ քառորդը։
Լատվիայի Հանրապետություն Latvijas Republika Latvejas Republika Latvijas Republika |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ «Աստված օրհնի Լատվիան» Dievs, svētī Latviju! |
||||
![]() |
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | ![]() | |||
Լեզուներ | լատիշերեն (պետական լեզու) լիվերեն լատգալերեն |
|||
Էթնիկ խմբեր (2024[1]) |
|
|||
Կրոն (2022) | Լատվիայի բնակչության կրոնական կազմ
|
|||
Կառավարում | ունիտար խորհրդարանական հանրապետություն | |||
- | Նախագահ | Էդգարս Ռինկևիչս | ||
- | Վարչապետ | Էվիկա Սիլինյա | ||
- | Խորհրդարանի խոսնակ | Դայգա Միերինյա | ||
Անկախություն | Գերմանիայից և Ռուսաստանից | |||
- | Անկախության հռչակում[2] | նոյեմբերի 18, 1918 | ||
- | Անկախության ճանաչում | հունվարի 26, 1921 | ||
- | Սահմանադրության ընդունում | նոյեմբերի 7, 1922 | ||
- | Վերաանկախացում և խորհրդային կարգերի տապալում | օգոստոսի 21, 1991 | ||
- | ԵՄ անդամակցություն | մայիսի 1, 2004 | ||
- | Ջրային (%) | 2.09 (2015)[3] | ||
Բնակչություն | ||||
- | 2022 նախահաշիվը | 1,842,226 (146-րդ) | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2023 գնահատում | |||
- | Ընդհանուր | ![]() |
||
- | Մեկ շնչի հաշվով | ![]() |
||
ՀՆԱ (անվանական) | 2023 գնահատում | |||
- | Ընդհանուր | ![]() |
||
- | Մեկ շնչի հաշվով | ![]() |
||
Ջինի (2024) | 35.7 | |||
ՄՆԶԻ (2024) | 0.879 (37-րդ) | |||
Արժույթ | Եվրո (€) (EUR) | |||
Ժամային գոտի | EET (ՀԿԺ+2) | |||
- | Ամռանը (DST) | EEST (ՀԿԺ+3) | ||
Ազգային դոմեն | .lvc | |||
Հեռախոսային կոդ | +371 |
Դարեր շարունակված տևտոնական, շվեդական, լեհ-լիտվական և ռուսական տիրապետություններից հետո, որը գլխավորապես ուղեկցվել է բալթագերմանական արիստոկրատիայի կողմից երկրամասի կառավարմամբ, 1918 թվականի նոյեմբերի 18-ին՝ Առաջին աշխարհամարտի հետևանքով Գերմանական կայսրությունից մասնատման արդյունքում, ձևավորվել է Լատվիայի անկախ հանրապետությունը[2]։ 1934 թվականի պետական հեղաշրջման արդյունքում երկրում հաստատվել է Կարլիս Ուլմանիսի դիկտատուրան[7]։ Լատվիայի անկախությունը փաստացիորեն ընդհատվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբնամասում՝ Լատվիայի ԽՍՀՄ կազմ բռնի ընդգրկմամբ, որին հաջորդել է 1941 թվականի գերմանական ներխուժումն ու նացիստական Գերմանիայի կողմից երկրի ամբողջական բռնազավթումը։ Լատվիան վերջնականապես կորցրել է իր անկախությունը 1944 թվականին, երբ խորհրդային վերանվաճման արդյունքում երկրում հաստատվել են խորհրդային և կոմունիստական կարգեր՝ ի դեմս Լատվիական ԽՍՀ-ի կազմավորման։ Սոցիալիստական հասարակարգն ու կոմունիստական վարչաձևը Լատվիայում պահպանվել է առաջիկա 45 տարիների ընթացքում։ Խորհրդային տիրապետության ժամանակահատվածում սկզբնավորված լայնածավալ ներգաղթի արդյունքում արմատապես փոխվել է Լատվիայի ժողովրդագրական պատկերը և էթնիկ ռուսները դարձել են երկրի խոշորագույն ազգային փոքրամասնությունը: Երգող հեղափոխությունը Մերձբալթիկայում սկզբնավորվել է 1987 թվականին և ավարտվել Լատվիայի, ինչպես նաև Լիտվայի և Էստոնիայի անկախության վերականգնմամբ՝ 1991 թվականի օգոստոսի 21-ին: Այդ ժամանակվանից ի վեր Լատվիան հանդիսանում է ժողովրդավարական ունիտար խորհրդարանական հանրապետություն:
Լատվիան զարգացած երկիր է՝ բարձր եկամուտ ունեցող, զարգացած տնտեսությամբ, որը 39-րդն է զբաղեցնում մարդկային ներուժի զարգացման միջազգային վարկանշային աղյուսակում: Այն Եվրամիության, Եվրագոտու, ՆԱՏՕ-ի, Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի, Բալթիկ ծովի պետությունների խորհրդի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Սկանդինավյան-Բալթյան ութնյակի, Հյուսիսային ներդրումային բանկի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն և Առևտրի համաշխարհային կազմակերպություն լիիրավ անդամ է: