Բալթյան երկրներ
From Wikipedia, the free encyclopedia
Բալթյան երկրներ կամ Մերձբալթիկա (ռուս.՝ Прибалтика, էստ․՝ Baltimaad, լիտ.՝ Baltijos valstybės, լատիշ․՝ Baltijas valstis), տարածք Հյուսիսային Եվրոպայում[1], որը մոտավորապես համընկնում է Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի (նախկին Արևելյան Պրուսիա) տարածքներին[2][3][4]։ Արևմուտքում սահմանակից է Բալթիկ ծովի ափին գտնվող մեկ այլ մարզին, որ կոչվում է Պոմորյե (ռուս.՝ Поморье, լատին․՝ Pomerania, շվեդ. և գերմ.՝ Pommern)։
Բալթյան երկրներ | |
---|---|
Բալթյան երկրները Եվրոպայի քարտեզի վրա | |
Տեսակ | տարածաշրջան |
Երկիր | Էստոնիա, Լատվիա և Լիտվա |
Կազմված է | Էստոնիա, Լատվիա և Լիտվա |
Մասն է | Եվրոպա, Հյուսիսարևելյան Եվրոպա և Բալթյան շրջան |
Ջրլիցի ափին | Բալթիկ ծով |
Նախկին Ռուսական կայսրության պատմական մարզերից է, որ մինչև 19-րդ դարի առաջին քառորդը կոչվում էր նաև Օստզեյի մարզ (գերմ.՝ Ostsee՝ արևելյան ծով), իսկ ռուսական տարեգրության մեջ՝ Մերձբալթիկայի կամ Օստզեյի երկրամաս (ռուս.՝ Остзейский или Прибалтийский край)։
1990 թվականից սկսած բալթյան 3 պետությունները դուրս են գալիս ԽՍՀՄ կազմից։ Նրանք այժմ Եվրամիության կազմում են, և հավակնում են «Սկանդինավյան երկրներ» կոչմանը, ինչպիսիք համարվում են Սկանդինավյան թերակղզու երկրներ Շվեդիան, Նորվեգիան, ինչպես նաև Ֆինլանդիան, Դանիան, և նույնիսկ՝ հեռավոր Իսլանդիան։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.