Վայմարյան հանրապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Վայմարյան հանրապետություն (գերմ.՝ Weimarer Republik) Գերմանիայի ոչ պաշտոնական անվանումը 1918-ից 1933 թվականներին։ Անվանումը գալիս է Վայմար քաղաքի անվանումից, որտեղ տեղի ունեցավ առաջին սահմանադրական ժողովը։ Պաշտոնական անվանումը մնաց Գերմանական Ռայխ, որը տրվել էր 1871 թվականին։ Չնայած այն թարգմանվում էր «Գերմանական կայսրություն», Ռայխ բառը ավելի ճիշտ թարգմանվում է «պետություն», այս տերմինը ինքինին չունի միապետության հետ կապ։ Հայերենում սովորաբար երկիրը պարզապես կոչում են Գերմանիա։
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Բեռլին | |||
Լեզու | Գերմաներեն | |||
Կրոն | 1925 մարդահամար[1] 64.1% Բողոքական (Լյութերական, Կալվինական, Միացյալ) 32.4% Կաթոլիկ եկեղեցի 0.9% Հրեական 2.6% Այլ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | 1919–30 Դաշնային կիսանախագահական սահմանադրական հանրապետություն 1930–33 Դե ֆակտո ավտորիտար նախագահական հանրապետություն | |||
Պետության գլուխ | Նախագահ |
Գերմանիան դե ֆակտո դարձավ հանրապետություն 1918 թվականի նոյեմբերի 9-ին, երբ Կայզեր Վիլհելմ II-ը հրաժարվեց գերմանական և պրուսական գահերից և չեղարկեց իր որդի Թագաժառանգ արքայազն Վիլհելմի ժառանգության իրավունքները և դարձավ դե յուրե հանրապետություն 1919 թվականի փետրվարին, երբ ստեղծվեց Գերմանիայի նախագահի պաշտոնը։ Ազգային ժողովը գումարվեց Վայմարյան հանրապետությունում, երբ նոր սահմանադրությունը հաստատվեց 1919 թվականի օգոստոսի 11-ին։ Տասնչորս տարվա մեջ Վայմարյան հանրապետությունը առերեսվեց բազում խնդիրների հետ, այդ թվում հիպերարժեզրկման, քաղաքական էքստրեմիզմի, ինչպես նաև Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակիցների հետ հարաբերություններում։ Վերսալյան պայմանագրի հետ անհամաձայնություն, ինչպես նաև այդ պայմանագիրը ստորագրած քաղաքական գործիչների նկատմամբ անհանդուրժողականությունը բերեցին քաղաքական անկայունության։
1930 թվականից հետո Նախագահ Հինդենբուրգը վերադարձրեց կանցլերի պաշտոնը, որին հաջորդաբար նշանակվեցին Հենրիխ Բրյունինգը, Ֆրանց ֆոն Պապենը և գեներալ Կուրտ ֆոն Շլեյխերը։ Մեծ ճգնաժամը ավելի սրացավ Բրյունինքի տնտեսական քաղաքականության պատճառով` բերելով ահռելի գործազրկություն[2]։ 1933 թվականին Հինդենբուրգը կանցլեր նշանակեց Ադոլֆ Հիտլերին, քանի որ Նացիստական կուսակցությունը կառավարության կոալիցիայի մասն էր։ Նացիստներին բաժին ընկավ տաս նախարարական պորտֆելներից երկուսը։ Ֆոն Պապենը նշանակվեց փոխկանցլեր, որի նպատակն էր որպես «Գորշ կարդինալ» վերահսկողության տակ պահել Հիտլերին` լինելով սերտ հարաբերությունների մեջ Հինդենբուրգի հետ։ Ամիսների ընթացքում Ռայխստագի հրդեհի դիրեկտորիան և Արտակարգ լիազորությունների մասին օրենքը երկիրը դրեցին արտակարգ իրավիճակում` սահմանափակելով մարդու իրավունքները և ազատությունը։ Հիտլերը իր ձեռքը վերցրեց իշանությունը առանց կառավարության դիմադրության և օրենսդրական մասնակցության։ Այս իրադարձություններով ավարտվեց հանրապետությունը, քանի որ ժողովրդավարությունը վերացավ և հիմնադվեց միակուսակցական պետություն, որը կոչվեց Նացիստական Գերմանիա։