Վերսալյան պայմանագիր
From Wikipedia, the free encyclopedia
Վերսալյան հաշտության պայմանագիր, պայմանագիր, որով պաշտոնապես ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Ստորագրված է 1919 թ-ի հունիսի 28-ին Վերսալյան պալատում, Ֆրանսիա։ Պայմանագիրը ստորագրվել է մի կողմից հաղթող երկրների ու նրանց դաշնակիցների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիային, Բրազիլիայի, Կուբայի, Բոլիվիայի, Էկվադորի, Հունաստանի, Գվատեմալայի, Հայիթիի, Հիջազի, Հոնդուրասի, Լիբերիայի, Պանամայի, Պերուի, Նիկարագուայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբիայի, Խորվաթիայի ու Սլովենիայի թագավորության, Սիամի, Չեխոսլովակիայի և Ուրուգվայի, և մյուս կողմից կապիտուլացված Գերմանիայի միջև։ Անտանտի երկրների (դաշնակից երկրների) և Գերմանիայի դաշնակիցների միջև հաշտության պայմանագրեր կնքվեցին ավելի ուշ. Ավստրիայի հետ 1919 թ. սեպտեմբերի 10-ին Սեն-Ժերմենյան պայմանագիրը, Բուլղարիայի հետ 1919 թ. նոյեմբերի 27-ին Նյոյի պայմանագիրը, Հունգարիայի հետ 1920 թ. հունիսի 4-ին Տրիանոնի պայմանագիրը և վերջապես Օսմանյան կայսրության հետ 1920 թ. օգոստոսի 10-ին Սևրի պայմանագիրը[1]։ Վերսալի հաշտության պայմանագիրը ուժի մեջ մտավ 1920 թ. հունվարի 10-ին, երբ որ վավերացվեց Գերմանիայի և չորս գլխավոր դաշնակից տերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի կողմից։ Խաղաղության պայմանագիրը ստորագրած երկրներից ԱՄՆ, Հիջազը և Էկվադորը հրաժարվեցին վավերացնել պայմանագիրը։ ԱՄՆ չվավերացրեց պայմանագիրը, քանի որ չէր ցանկանում մտնել Ազգերի Լիգայի կազմի մեջ, որը ստեղծվել էր Վերսալի հաշտության պայմանագրով։ Ավելի ուշ՝ 1921 թ. օգոստոսին ԱՄՆ Գերմանայի հետ կնքեց առանձին պայմանագիր, որը համարյա Վերսալի հաշտության պայմանագրի կրկնօրինակն էր, բայց չէր պարունակում Ազգերի Լիգային վերաբերվող հոդվածները։
Վերսալյան պայմանագիր | |
---|---|
Treaty of Peace between the Allied and Associated Powers and Germany | |
Ստորագրվել է — վայր |
1919 թ. հունիսի 28 Վերսալ |
Ուժի մեջ է մտել — Պայմաններ |
1920 թ. հունիսի 20 Գերմանիայի և չորս հիմնական դաշնակիցների վավերացումը |
Ստորագրել են | Գերմանիա
Միացյալ Թագավորություն |
Պահվում է | Ֆրանսիա |
Լեզուներ | ֆրանսերեն, անգլերեն |
Վիքիդարան պարունակում է տեքստը. en:Treaty of Versailles |