From Wikipedia, the free encyclopedia
Սահմանադրականություն, գաղափարների, վերաբերմունքի և վարքագծի համալիր, համաձայն որի կառավարության իշխանությունը ծագում է և սահմանափակված է հիմնական օրենքից[1]։
Քաղաքական կազմակերպությունները սահմանադրական են այնքան, որքան նրանք «ունեն իշխանության վերահսկողության ինստիտուցիոնալիզացված մեխանիզմներ քաղաքացիների շահերը և ազատությունները պաշտպանելու համար, այդ թվում նաև նրանց, որոնք փոքրամասնություն են կազմում»[2]։ Ինչպես նկարագրում է քաղաքագետ և սահմանադրագետ Դեյվիդ Ֆելմանը
Սահմանադրականությունը բնութագրում է պատմական փորձի մեջ խոր արմատացած բարդ կոնցեպցիա, որը կառավարական իշխանությունը իրականացնող պաշտոնյաներին ենթարկում է ավելի բարձր օրենքի սահմանափակումների։ Սահմանադրականությունը հռչակում է իրավունքի, այլ ոչ թե պետական պաշտոնյաների կամայական դատողությունների կամ սովորական կարգադրությունների գերակայության ցանկալիությունը…. Ժամանակակից հանրային իրավունքին և պետական կառավարման հիմունքներին նվիրված ողջ գրականության մեջ, սահմանադրականության կոնցեպցիայի կենտրոնական տարրն է հանդիսանում այն, որ քաղաքական հասարակությունում պետական պաշտոնյաները չեն կարող անել այն ամենը, ինչ կցանկանան և իրենց ընտրած եղանակով։ Նրանք պարտավոր են պահպանել ինչպես իշխանության սահմանափակումները, այնպես էլ հասարակության գերագույն, սահմանադրական օրենսդրության մեջ ամրագրած գործընթացները։ Այդ իսկ պատճառով կարելի է ասել, որ սահմանադրականության անկյունաքարն է հանդիսանում գերագույն օրենքի շրջանակներում գործող սահմանափակ կառավարության կոնցեպցիան[3]։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.