Հյուսիսային ծով
ծով / From Wikipedia, the free encyclopedia
Հյուսիսային ծով[1], Ատլանտյան օվկիանոսի ծայրամասային ծով Եվրոպայի ափերի մոտ՝ Սկանդինավյան և Յուտլանդական թերակղզիների (արևելքում) և Մեծ Բրիտանիա, Օրկնեյան ու Շետլանդական կղզիների (արևմուտքում) միջև։ Ողողում է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի ափերը։ Հյուսիսում հաղորդակցվում է Նորվեգական ծովի, արևելքում՝ Դանիական նեղուցներով՝ Բալթիկ ծովի, հարավ-արևմուտքում՝ Պա դը Կալե և Լա Մանշ նեղուցներով Ատլանտյան օվկիանոսի հետ։ Մակերեսը 565 հազար կմ քառակուսի։ Խորությունը մինչև 725 մ։ Ծովի 2/3-ից ավելին ունի 100 մ-ից պակաս խորություն. հարավային մասում կան ծանծաղուտներ (Դոգեր Բանկ և ուրիշներ)։ Հյուսիսային ծով են թափվում Էլբա, Վեզեր, Հռենոս, Թեմզա գետերը։ Գլխավոր նավահանգիստները՝ Ռոտերդամ, Ամստերդամ, Անտվերպեն, Լոնդոն, Հուլլ, Համբուրգ, Բրեմեն, Վիլհելմսհաֆեն, Գյոթեբորգ, Օսլո, Բերգեն[2]։