Կատեգատ
From Wikipedia, the free encyclopedia
Կատեգատ (դան․՝ Kattegat, շվեդ.՝ Kattegatt), նեղուց Յուտլանդիա թերակղզու արևելյան ափեզրի և Սկանդինավիան թերակղզու հարավարևմտյան մասին միջև։ Միացնում է Հյուսիսային ծովը Սկագերակ նեղուցով Բալթիկ ծովի հետ Էրեսուն, Փոքր Բելտ և Մեծ Բելտ նեղուցներով։ Երկարությունը մոտ 200 կմ, լայնությունը՝ 60 կմ հյուսիսում և մինչև 122 կմ հարավում։ Խորությունը կազմում է 10 - 30 մետր, հյուսիսային մասում ավելին քան 50 մ։
Կատեգատ նեղուց են թափվում Գյոտա-Էլվ, Լագան, Նիսան, Էտրան, Վիսկան գետերը Շվեդիայի կողմից, և Գուդենո գետը Դանիայի կողմից։
Նեղուցում գտնվող խոշորագույն կղզիներն են Սամսյոն, Ուրուստը, Լեսյոն, Անհոլտը։ Վերջին երկուսը անվանում են նաև դանիական «անապատային գոտի» նրանց չոր ամառային կլիմայի պատճառով։
Նեղուցում գոյություն ունեն երկու հոսանք՝ հյուսիս ուղղված ավելի քիչ աղի ջրի մակերևույթին մոտ և ավելի աղի խորքային հոսանք, որն ուղղված է դեպի հարավ։ Ափամերձ ջրերը ձմռանը սառչում են։