![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/82/Aerial_view_of_North_Haven%252C_Fair_Isle_-_geograph.org.uk_-_17893.jpg/640px-Aerial_view_of_North_Haven%252C_Fair_Isle_-_geograph.org.uk_-_17893.jpg&w=640&q=50)
Շետլանդյան կղզիներ
From Wikipedia, the free encyclopedia
Շետլանդյան կղզիներ (անգլ.՝ Shetland Islands), կղզեխումբ (100-ից ավելի կղզիներ) Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևելյան մասում, Մեծ Բրիտանիայի կազմում՝ Շոտլանդիայից հյուսիս-արևելքում։ Կղզեխումբը գտնվում է նաև հյուսիս-արևելք Օրկնեյան կղզիներից, և 270 կմ հարավ-արևելք Ֆարերյան կղզիներից և հանդիսանում է Նորվեգիական և Հյուսիսային ծովերի բաժանիչ կետը։
![]() | |
Տեսակ | կղզեխումբ, Scottish council area?, registration county?, lieutenancy area of Scotland?, Scottish islands area?, historic county of the United Kingdom? և Շոտլանդիայի պատմական շրջանները |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Շոտլանդիա |
Մասն է | Շոտլանդիա |
Մակերես | 1468 կմ² (2023)[1] |
Ամենաբարձր կետը | Ronas Hill? |
Բնակչություն | 23 210 մարդ (2012) |
![]() | |
![]() | |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0a/Flag_of_Shetland.svg/640px-Flag_of_Shetland.svg.png)
Ընդհանուր մակերեսը՝ 1466 կմ², որից 967 կմ² բաժին է ընկնում «հիմնական կղզի», Մեյնլանդին։ Խոշոր կղզիներ են Ելը, Անստը, Ֆետլարը։ Մակերևույթը բլրավոր հարթավայրեր ու սարավանդներ են՝ կազմված բյուրեղային թերթաքարերից և քվարցիտներից։ Կան տորֆաճահիճներ, մարգագետիններ, թռչնաշուկաներ։ Զբաղվում են ձկնորսությամբ, անասնապահությամբ։ Շոտլանդական կղզիների մոտ կա ծովային նավթարդյունահանություն։
Կղզիները կազմում են Շոտլանդիայի 32 շրջաններից մեկը։
Ավելի քան հարյուր կղզիներից բնակեցված են ընդամենը քսանը՝ Անստը, Բարան, Բրեսեյը, Վայլան, Էլը, Մակլ-Ռոն, Մեյնլանդը (հիմնական կղզի, որտեղ գտնվում է Լերուիկը), Պապա-Ստուրը, Տրոնդրան, Ուելսեյը, Ֆետլարը և Ֆուլան։