Լա Մանշ
ծով / From Wikipedia, the free encyclopedia
Անգլիական նեղուց կամ Լա Մանշ (ֆր.՝ la Manche, բրետոներեն՝ Mor Breizh, կորն.՝ Mor Bretannek), հաճախ այն անվանում են պարզապես նեղուց, որը բաժանում է Անգլիան Ֆրանսիայից և Ատլանտյան օվկիանոսը Հյուսիսային ծովից։ Այն ունի մոտ 560 կմ երկարություն և 240 կմ-ից 34 կմ լայնություն, ամենանեղ հատվածը Դուվերյան միջանցքն է[1]։ Դա Եվրոպան շրջապատող ամենափոքր ջրային տարածքն է, որի մակերեսն է 75000 կմ2[2]։