Վիսլա (լեհ.՝ Wisła, vʲiswa, գերմ.՝ Weichsel), ամենաերկար գետը Լեհաստանում։ Երկարությունը 1047 կմ է[1][2] (այդ ցուցանիշով առաջին տեղն է գրավում Բալթիկ ծովի ավազանում և իններորդ տեղը՝ ամբողջ Եվրոպայում), ջրահավաք ավազանի մակերեսը՝ 193, 960 հազար կմ2, որից 168,868 քառակուսի կիլոմետրը գտնվում է Լեհաստանում[3]։ Սկիզբ է առնում Լեհաստանի հարավում գտնվող, Արևմտյան Կարպատների մաս կազմող Սիլեզյան Բեսկիդներ լեռնազանգվածի Բառանյա Գոռա սարից՝ ծովի մակերևույթից 1220 մետր բարձրությունից, Բյալա Վիսելկա (Biała Wisełka) և Չառնա Վիսելկա (Czarna Wisełka)[4] ճյուղավորումներով։ Թափվում է Բալթիկ ծովի Գդանսկի ծոցը։
Արագ փաստեր Վիսլա (գետ), Բնութագիր ...
Վիսլա (գետ) |
---|
Վիսլան Կրակովում |
|
Բնութագիր |
---|
Երկարություն | 1047 |
---|
Ավազանի մակերես | 198 500 կմ² |
---|
Ավազան | Բալթիկ ծով |
---|
Ջրի ծախս | 1080 |
---|
Ջրահոսք |
---|
Ակունք | Սիլեսյան Բեսկիդի |
---|
Ակունքի տեղակայում | Barania Góra? |
---|
Կոորդինատներ | 49°36′15″ հս․. լ. 19°00′05″ ավ. ե.HGЯOL |
---|
Գետաբերան | Գդանսկի ծովախորշ |
---|
Գետաբերանի տեղակայում | Գդանսկի ծոց |
---|
Կոորդինատներ | 54°21′51″ հս․. լ. 18°57′08″ ավ. ե.HGЯOL |
---|
Տեղակայում |
---|
Հոսող հոսքեր | Նիդա, Zgłowiączka?, Opatówka?, San?, Wisłoka?, Sanna?, Łęg?, Świder?, Radomka?, Raba?, Wda?, Բզուրա, Pilica?, Brda?, Kurówka?, Dunajec?, Biała?, Սոլա, Skawinka?, Nogat?, Wieprz?, Przemsza?, Czarna Staszowska?, Skawa?, Drwęca?, Wilga?, Wierzyca?, Koprzywianka?, Kamienna?, Rudawa?, Osa?, Nidzica?, Szreniawa?, Kisielina?, Babulówka?, Bajerka?, Bełcząca?, Brennica?, Breń?, Bładnica?, Chechło?, Dłubnia?, Fryba?, Gahura?, Gostynia?, Gościejów?, Rudawka?, Sanka?, Suchy?, Trześniówka?, Uszwica?, Wilga?, Zielona Rivulet?, Black Vistula?, Bachórz?, White Vistula?, Dobka?, Drwinka?, Dziechcinka?, Gościradowiec?, Iłownica?, Jaszowiec?, Jawornik?, Knajka?, Kopydło?, Krępianka?, Malinka?, Mołtawa?, Partecznik?, Pinkasów Potok?, Poniwiec?, Prądnik River?, Pszczynka?, Klikawka?, Narew?, Skrwa?, Skrwa Lewa?, Iłżanka?, Wyżnica?, Bystra?, Chodelka?, Q9200022?, Q9282391?, Q9305592?, Rzeka Czarna?, Serafa?, Niewieścińska Rivulet?, Toruńska Rivulet?, Tążyna?, Wilanówka?, Zagożdżonka?, Q9391924?, Zwoleńka?, Jeziorka?, Q11734811?, Trynka canal?, Mątawa?, Okrzejka?, Plewka?, Potok Bielański?, Promnik?, Żurawka?, Potok Pychowicki?, Q20032939?, Potok Goławiecki?, Q60214041?, Q60214049?, Q60214059?, Brodawka?, Kanał Młociński?, Kanał Czerniakowski?, Struga spod Strzembowa? և Dunaj? |
---|
Ջրի մարմիններ | Czerniańskie Lake?, Goczałkowice Reservoir? և Włocławek Reservoir? |
---|
Երկիր | Լեհաստան
|
---|
Երկրամաս | Lesser Poland Voivodeship? |
---|
Ջրահավաք | Vistula basin? |
---|
|
Փակել
Խոշոր վտակներից են Դունաեցը, Վիսլոկան, Սանը, Վեպշը, Բուգը, Պիլիցան, Բրդան։ Ամռանը և ձմռանը հաճախակի են վարարումները, լինում են աղետալի հեղեղումներ։ Սառցակալումը անկայուն է։
Ջրի միջին ծախսը Կրակովի մոտ 84 մ3/վրկ է, Տչևի մոտ՝ 1030 մ3/վրկ։ Նավարկելի է մինչև Պշեմշիի գետաբերանը (940 կմ)։ Վիսլայի և նրա վտակների հոսքը կարգավորելու համար կառուցվել են ջրամբարներ, հէկեր։ Ջրանցքներով միացած է Դնեպրի, Օդրայի, Նեմանի հետ։
Վիսլայի ափերին են Սանդոմեժը, Վլոցլավեկը, Կրակովը, Վարշավան, Պլոցկը, Տորունը, Բիդգոշչը, Տչևը, դելտայում՝ Գդանսկը։
Գետը հաճախ է հիշատակվում լեհական մշակույթի, պատմության, ինքնության առնչությամբ։ Երկրի առավել կարևոր ջրուղին է, նրա բնական խորհրդանիշը, իսկ «Վիսլայի երկիր» (լեհ.՝ kraj nad Wisłą) արտահայտությունը «Լեհաստան» տեղանվան հոմանիշն է[5][6][7]։