From Wikipedia, the free encyclopedia
Օդեր (լեհ. և չեխ. Odra, գերմ. Oder), գետ Արևմտյան Եվրոպայում։ Ակունքը գտնվում է Սուդետներում՝ Չեխիայի տարածքում, առավելապես հոսում է Միջինեվրոպական հարթավայրով՝ Լեհաստանում և Լեհաստանի ու Գերմանիայի սահմանով։ Թափվում է Բալթիկ ծովի Շչեցինի ծոցը։ Երկարությունը 854 կմ որից 112 կմ- Չեխիայում (6%), 742 կմ-ը (89%) Լեհաստանում (ներառյալ 187 կմ-ը սահմանային Գերմանիայի և Լեհաստանի միջև) և Գերմանիայում (5%)։ Վիսլայից հետո մեծությամբ երկրորդ գետ Լեհաստանում։ Նավարկելի է մինչև վերնագավառը։ Ջրանցքներով միացված է Էլբա և Վիսլա գետերին։ Օդրայի ափին է գտնվում Օստրավա, Օպոլե, Վրոցլավ, Շչեցին, Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքները[2]։
Գետը ունի մի քանի անվանումներ տարբեր լեզուներով։ Գերմաներեն և անգլերեն՝ Օդեր, չեխերեն, լեհերեն և ներքին լուժիկերեն՝ Օդրա, իսկ վերին լուժիկերեն Վոդրա, միջնադարյան լատիներեն Օդ(դ)երա։ Անվանումը ունի հնդեվրոպական հիմք, որը վերակառուցվում է որպես uodr (ջուր)։
Գետի մասին հիշատակում է Պտղոմեոսը որպես Συήβος (Սուեբոս, լատիներեն՝ Suevus): Սա հիմք ընդունելով որոշ հետազոտողներ գետի անունը կապում են սուեբների գերմանական ցեղերի հետ։ Հին հռոմեացիները գետը օգտագործում էին որպես սաթի ճանապարհի մի մաս՝ Բալթիկ ծովից դեպի Հռոմեական կայսրության սահման։ Միջնադարում գետը հիշատակվում է Dagome iudex-ում որպես Միեշկո I տիրույթների արևմտյան սահման։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.