Արցախի Հանրապետություն
պետություն Հարավային Կովկասում / From Wikipedia, the free encyclopedia
Արցախի Հանրապետություն, հայկական պետություն Հայկական Լեռնաշխարհի արևելքում[4]՝ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական տարածաշրջանում[5]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արցախ (այլ կիրառումներ)
Արցախի Հանրապետություն | ||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ «Ազատ ու անկախ Արցախ» Արցախի Հանրապետության օրհներգ |
||||
|
||||
Մայրաքաղաք | Ստեփանակերտ | |||
Պետական լեզուներ | հայերեն[1] | |||
Էթնիկ խմբեր | հայեր | |||
Կառավարում | նախագահական հանրապետություն | |||
- | Նախագահ | Սամվել Շահրամանյան | ||
- | Պետնախարար | Արթուր Հարությունյան | ||
Անկախություն (ԽՍՀՄ-ից) | ||||
- | Հռչակված | Սեպտեմբերի 2, 1991 թ.[2] | ||
Բնակչություն | ||||
- | 2015 մարդահամարը | 150,932[3] | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2010 գնահատում | |||
- | Ընդհանուր | $1.6 մլրդ․ (n/a) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $2,581 (2011) | ||
Արժույթ | Հայկական դրամ Արցախյան դրամ (ոչ պաշտոնական) (AMD) |
|||
Ժամային գոտի | AMT (ՀԿԺ+4) | |||
- | Ամռանը (DST) | Չդիտարկված (ՀԿԺ+4) | ||
Ազգային դոմեն | .am, .հայ (փաստացի) | |||
Հեռախոսային կոդ | +374 97b |
Այն ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից պաշտոնապես չճանաչված պետություն է[5]։ Ճանաչված է միայն մասամբ ճանաչված Աբխազիայի Հանրապետության[6], Հարավային Օսիայի Հանրապետության և Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության[7] կողմից։
Հայաստանը համարվում էր Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը[8][9][10]։
44-օրյա պատերազմից հետո Արցախի վերահսկողության տակ էր մնացել նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մի մասը (առանց Շուշի և Հադրութ քաղաքների) և պետությունը Հայաստանին կապող Բերձորի մարդասիրական միջանցքը, որը համաձայնագրով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման վերահսկողության գոտին էր[11]։ Այդ ժամանակ պետությունն ամբողջությամբ շրջապատված էր Ադրբեջանի զինված ուժերի հետ շփման գծով։
Արցախի վրա 2023 թվականի Ադրբեջանի ներխուժման հետևանքով Արցախի Հանրապետությունում իրականացվել է հայերի էթնիկ զտումներ[12], իսկ տարածքն ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Արցախի Հանրապետության մայրաքաղաքն Ստեփանակերտն է, որը նաև երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն էր։
Արցախի Հանրապետությունը պատմականորեն զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի գրեթե ամբողջ տարածքը, ինչպես նաև Սյունիք և Ուտիք նահանգների փոքր մասը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»[13]։
1994–2020 թվականներին Արցախի վերահսկողության տակ էին գտնվում նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, Շահումյանի շրջանի մի մասը և նրանց շրջապատող շրջանները, որոնք հայտնի էին նաև «Արցախի անվտանգության գոտի» անվամբ։
Արցախի աշխարհագրական դիրքը լեռնային է։ Ամենաբարձր կետը Գոմշասարն է՝ 3724 մետր բարձրությամբ։
Պատմական աղբյուրներում Արցախն առաջին անգամ հիշատակված է մ.թ.ա. 8-րդ դարում՝ Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում։ Պատմական Հայաստանի այս երկրամասում է Մեծ Հայքի արքա Տիգրան Մեծը կառուցել Տիգրանակերտ քաղաքը։ Ուշհինաշխարհյան և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններում Արցախը եղել է հայկական թագավորությունների կազմի մեջ, որպես վերջիններիս անբաժան մաս։ 5-րդ դարում Արշակունյաց թագավորության անկումից հետո Արցախում որոշակի ընդմիջումներով պահպանվել են հայկական պետականության բեկորները մինչև 19-րդ դարի առաջին կես որպես Մելիքություններ (մանր թագավորություններ)։ Այս շրջանից ի վեր տեղաբնակները մասնակցել են օտար լծի դեմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին։
1805 թվականին Արցախը միացվեց Ռուսական կայսրությանը, իսկ Ղարաբաղի խանությունը, որպես այդպիսին, դուրս մղվեց պատմության ասպարեզից։ 1917 թվականին Լեռնային Ղարաբաղն անցավ Հայոց ազգային խորհրդին և կարճ ժամանակ անց միավորվեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետության կազմի մեջ։ Նորաստեղծ Ադրբեջանն այս տարածքների նկատմամբ հավակնություններ ուներ հենց այս ժամանակներից ի վեր, ինչի պատճառով 1918-1920 թվականներին Ղարաբաղում ընթանում են զինված բախումներ։ 1920 թվականին տարածքը խորհրդայնացվում է, իսկ 1923 թվականին միավորվում Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ մտնող ԼՂԻՄ-ի մեջ։ 1988 թվականի փետրվարին ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը դիմումով ներկայացավ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի ԽՍՀ-ների գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ի Հայաստանի կազմում ընդգրկվելու հարցը լուծելու համար։ Ադրբեջանական ԽՍՀ-ի գերագույն խորհուրդը մերժեց արցախցիներին և սկսվեց Արցախյան շարժումը, որը վերաճեց ազգային պայքարի։ Դրան հաջորդած Արցախյան պատերազմում հայերը տարան վճռական հաղթանակ՝ ազատագրելով ոչ միայն ԼՂԻՄ-ի նախկին տարածքը, այլև Շահումյանի շրջանը և հարակից տարածքները։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվում է Արցախի անկախության հռչակագիրը։
Արցախը նախագահական հանրապետություն է[14]։ Օրենսդիր մարմինն ազգային ժողովն է։