Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Արցախի Հանրապետության դրոշ (նաև՝ Արցախի Հանրապետության պետական դրոշ կամ Արցախի դրոշ), Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշներից մեկը։ Հաստատվել է 1992 թվականի հունիսի 2-ին երկրի Գերագույն խորհրդի որոշմամբ[3]։
Արցախի Հանրապետության դրոշ | |
---|---|
Տեսակ | Պետական խորհրդանիշ |
Երկիր | Արցախի Հանրապետություն |
Իրավասության տարածք | Արցախի Հանրապետություն |
Օգտագործում | |
Հարաբերություն | 1:2 |
Ընդունված է | Հունիսի 2, 1992 թվական |
Գույներ | Կարմիր Կապույտ Նարնջագույն Սպիտակ |
Նախագծող | Վահե Ֆատտալ[1][2] |
Արցախի Հանրապետության պետական դրոշը սահմանվում և պաշտպանվում է Արցախի սահմանադրության հոդված 21-ով[4]։
Արցախի Հանրապետության դրոշը իրենից ներկայացնում է ուղղանկյունաձև պաստառ (կտոր), որը բաժանված է հորիզոնական երեք համահավասար մասերի և ունի կարմիր, կապույտ նարնջագույն գույներ, որոնք դասավորված են վերևից ներքև։ Կտորի աջ կողմի երկու ծայրերից սկսվում է սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշ, որը միանում է դրոշի մեկ երրորդ հատվածի վրա՝ խորհրդանշելով Արցախի բաժանումը մայր Հայաստանից։ Դրոշի լայնության և երկարության հարաբերակցությունը կազմում է 1:2 չափերի[3][4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.