![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b3/100%252C000_Armenian_dram_-_2009_%2528obverse%2529.jpg/640px-100%252C000_Armenian_dram_-_2009_%2528obverse%2529.jpg&w=640&q=50)
Հայկական դրամ
ազգային արժույթ / From Wikipedia, the free encyclopedia
Հայկական դրամ, Հայաստանի ազգային արժույթը։ Դրամի արտադրյալը լուման է՝ «1 դրամ = 100 լումա» հարաբերակցությամբ։ Ազգային արժույթ թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի կենտրոնական բանկին, որը նաև կազմակերպում և կարգավորում է կանխիկ դրամաշրջանառությունը երկրի տարածքում[1][2]։ Շրջանառության մեջ գտնվող դրամանիշերը հանդիսանում են Կենտրոնական բանկի անվերապահ պարտավորությունը և ապահովված են նրա բոլոր միջոցներով[1]։ «Դրամ» բառը թարգմանաբար նշանակում է «փող» և ծագում է «դրախմա» բառից (հուն․՝ δραχμή)։ Հայկական դրամի գրանշանն է «» նշանը (֏ • U+058F Armenian Dram Sign[3][4])։
Այս հոդվածը Հայաստանի արժույթի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք ԱՄԴ (այլ կիրառումներ)։
![]() | |
Տեսակ | տարադրամ |
---|---|
ISO 4217 կոդ | AMD |
Երկիր | ![]() ![]() |
Ներդրման ամսաթիվը | նոյեմբերի 22, 1993 |
Պաշտ օգտագործողներ | Հայաստան |
Կազմված է | Լումա |
Նշան | ֏ |
Նշանի նկարագրություն | Հայկական դրամի խորհրդանշան |
Մետաղադրամ | 10, 20, 50, 100, 200, 500 դրամ |
Թղթադրամ | 1000, 2000, 5000, 10 000, 20 000, 50 000, 100 000 դրամ |
Կենտրոնական բանկ | Հայաստանի Կենտրոնական բանկ |
Փոխարինել է | ԽՍՀՄ ռուբլի և ₽ |
Հայաստանի ազգային արժույթի ներդրումն իրականացվել է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ստեղծված ՀՀ-ում դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 1993 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ, որի համաձայն՝ «1993 թվականի նոյեմբերի 22-ի ժամը 00:00-ից ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց են հանդիսանում ՀՀ ԿԲ 1993 թվականի նմուշի 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով բանկային տոմսերը»[5][6]։
Հայաստանում պետական դրամատպարանի և դրամահատարանի բացակայության պայմաններում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված շրջանառու թղթադրամներն ու մետաղադրամները պատրաստվում են արտերկրում։ ՀՀ Կենտրոնական բանկը համագործակցել է հետևյալ ընկերությունների և դրամահատարանների հետ՝
«OeBS» ընկերություն
«Giesecke & Devrient» ընկերություն
Լեհաստանի դրամահատարան
«De La Rue» ընկերություն
Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարան
«Joh. Enschede» ընկերություն
Նիդերլանդների արքայական դրամահատարան
Կրեմնիցայի դրամահատարան
Ֆինլանդիայի դրամահատարան
ՀՀ շրջանառու դրամանիշերի էսքիզների հեղինակներն են՝ Աշոտ Մանուկյան, Հրաչյա Ասլանյան, Կարապետ Աբրահամյան, Ռուբեն Արուտչյան և Հարություն Սամուելյան։