Հայ-ադրբեջանական պատերազմ (1918-1920)
From Wikipedia, the free encyclopedia
Հայ-ադրբեջանական պատերազմ, ռազմական հակամարտություն Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև, որը տեղի է ունեցել 1918-1920 թվականներին։ Այն ունեցել է տարածքային պատկանելիության վեճեր, էթնիկ բնույթի հակամարտություն հայերի և կովկասյան թաթարների (ներկայում՝ ադրբեջանցիների) միջև։ Հայ-ադրբեջանական պատերազմը սկսվել է երկու պետությունների անկախության հռչակումից կարճ ժամանակ անց։
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Թվական | 1918-1920 |
---|---|
Մասն է | Հարավային Կովկասի խորհրդայնացում |
Վայր | Հայաստան, ԼՂՀ, Ադրբեջան |
Արդյունք | Ադրբեջանի և Հայաստանի խորհրդայնացում |
Հակառակորդներ | |
Հայաստան Լեռնահայաստանի Հանրապետություն Կենտրոնական կասպիական բռնապետություն | Ադրբեջան Օսմանյան կայսրություն ՌԽՖՍՀ Ադրբեջանական ԽՍՀ |
Հրամանատարներ | |
Անդրանիկ Օզանյան Դրաստամատ Կանայան | Սամեդ բակ-Սադիհ Խոսրով բեկ Սուլթանով |
Կողմերի ուժեր | |
անհայտ | անհայտ |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
1920 թվականին պատերազմի մեջ մտան նաև այլ պետություններ։ Ադրբեջանին սատարում էր Օսմանյան Թուրքիային, իսկ հետագայում նաև Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությանը։ Պատերազմի սկիզբը ազդարարել է Ադրբեջանը՝ խախտելով զինադադարի պայմանագիրը։
1918 թվականին ադրբեջանական բանակը ռազմակալում է Շամշադինը (ներկայում՝ Տավուշի մարզի արևմտյան մասը՝ Բերդի տարածաշրջանը), Զանգեզուրը (ներկայում՝ Սյունիքի մարզի որոշ տարածքները), Նախիջևանը (ներկայիս՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը) և Արցախը (ներկայում՝ Արցախի Հանրապետությունը)։
Հայաստանին հաջողվում է հաղթել ադրբեջանական բանակին և դուրս բերել ադրբեջանական ուժերին հայաբնակ տարածքներից, սակայն Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության դաշնակից Թուրքիան իր ցամաքային զորքերը մտցնում է Հայաստան։ Թուրքիան և Ադրբեջանը սկսում են ինտերվացիա հայաբնակ տարածքներում։