From Wikipedia, the free encyclopedia
Օղի (ռուս.՝ водка, լեհ.՝ wódka), պինդ ալկոհոլային թորած խմիչք, հիմնականում բաղկացած ջրից և էթանոլից[1]։ Սովորաբար պատրաստվում է թթված նյութերի թորումից, մասնավորապես՝ ձավարեղենից և կարտոֆիլից, ինչպես նաև առանձին դեպքերում՝ մրգերից և շաքարից։
Օղի | |
---|---|
Ենթատեսակ | ալկոհոլային թունդ խմիչքներ |
Բաղադրամասեր | Էթիլ սպիրտ և խմելու ջուր |
Ալկոհոլի պարունակություն | 40 |
Ծագման երկիր | Ռուսաստան, Լեհաստան, Շվեդիա և Ուկրաինա |
Vodka Վիքիպահեստում |
Օղու ալկոհոլային կազմը սովորաբար կազմում է 40% ալկոհոլ ըստ ծավալի (ԱԸԾ)։ Ռուսական, ուկրաինական, Էստոնական, լատվիական, լեհական, լիտվական և չեխական արտադրության oղիները հետևում են 40% ալկոհոլային մասնաբաժնին։ Եվրամիության անդամ երկրներում սահմանված ալկոհոլային մասնաբաժինը կազմում է 37,5% ԱԸԾ («Եվրոպական օղի»)[2], իսկ Միացյալ Նահանգներում՝ 30% և բարձր[3]։
Ավանդաբար օգտագործում են օղին գերադասող Արևելյան Եվրոպայի և Բալթիկ ծովյան երկրներւմ։ Հաճախ օգտագործվում է կոկտեյլների և խառնուրդային խմիչքների մեջ («Վոդկա Մարտինի», «Վոդկա տոնիկ», «Պտուտակահան», «Գրեյհաունդ», «Արյունոտ Մերի», «Սեքս լողափում» և այլն)։
Կանոնավոր օգտագործման և/կամ չարաշահման դեպքում կարող է առաջացնել ալկոհոլային կախվածություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.