Գուրիայի մարզ From Wikipedia, the free encyclopedia
Օզուրգեթի շրջան (վրաց.՝ ოზურგეთის მუნიციპალიტეტი՝ օզուրգեթիս մունիցիպալիտետի)՝ 2-րդ մակարդակի վարչական միավոր է Վրաստանում։ Մտնում է Գուրիայի մարզի կազմի մեջ։ Վարչական կենտրոնը Օզուրգեթ քաղաքն է։
Օզուրգեթի շրջան վրաց.՝ ოზურგეთის მუნიციპალიტეტი | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Վրաստան | ||||
Կարգավիճակ | Շրջան | ||||
Մտնում է | Գուրիայի մարզ | ||||
Ներառում է | 5 քաղաք և 70 գյուղ | ||||
Վարչկենտրոն | Օզուրգեթ | ||||
Հիմնական լեզու | Վրացերեն | ||||
Պաշտոնական լեզուներ | վրացերեն | ||||
Բնակչություն (2014) | 62863 (11 տեղ) | ||||
Խտություն | 92,58 ( 9 տեղ) | ||||
Ազգային կազմ | Վրացիներ | ||||
Կրոնական կազմ | Վրաց Ուղղափառ եկեղեցի | ||||
Տարածք | 675 (41 տեղ) | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Ցածրագույն կետ | 0 մ | ||||
Հիմնադրված է | 1929 թ. | ||||
Պատմական շրջան(ներ) | Գուրիա | ||||
Սահմանակցում է | Լանչխութի շրջան, Չոխատաուրի շրջան, Շուախևի մունիցիպալիտետ և Քոբուլեթի մունիցիպալիտետ | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Հապավում | GE.GU.OZ | ||||
ISO 3166-2 կոդ | 44 | ||||
Հեռախոսային կոդ | (494) | ||||
Փոստային ինդեքսներ | 3500–3599 | ||||
Ինտերնետ-դոմեն | .ge | ||||
ozurgeti.mun.gov.ge | |||||
Շրջանի տարածքը ժամանակին եղել է Գուրիայի իշխանության մասը։ 1810 թվականին վերջինիս կազմում անցել է Ռուսական կայսրությանը։
1840 թվականին կազմվում է Գուրիայի գավառը՝ Օզուրգեթ կենտրոնով։ Այն մտնում էր Վրացա-Իմերեթական նահանգ նահանգի մեջ։ 1846 թվականին նահանգը լուծարվում է երկու մասի՝ Թիֆլիսի և Քութայիսի։ Վերջինիս կազմում էլ հայտնվում է Գուրիայի գավառը։
1918-1921 թվականներին Օզգուրեթը Գուրիայի գավառի մյուս շրջանների հետ եղել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության մասը։
Վրացական ԽՍՀ (1921-1990) կազմում Գուրիայի գավառը պահպանվում է, ապա 1930 թվականից բաժանվում 3 շրջանի։
1995 թվականին 3 շրջանները միավորվում են Գուրիայի մարզի մեջ (վրաց.՝ გურიის მხარე)։ 2006 թվականին Օզգուրեթի շրջանն անվանափոխվում է որպես «Օզգուրեթի մունիցիպալիտետ»։
Վարչական կենտրոնը Օզուրգեթ քաղաքն է։ Շրջանը բաժանված է 29 սակրեբուլոյի, որոնցից 1-ը քաղաքային է (ներառում է Օզուրգեթ քաղաքը), 4-ը՝ ավանային (Լաիթուր, Նարուջա, Ուռեկի, Քվեդա Նասակիրալ)։ Շրջանի 70 գյուղերը միավորված են 20 համայնական և 4 գյուղական սակրեբուլոների մեջ։ Դրանք են՝
2014 մարդահամարի տվյալներով շրջանի բնակչությունը ավելին էր՝ 62 863 մարդ[1].
2002 մարդահամարի տվյալներով շրջանի բնակչությունը ավելին էր՝ 78 760 մարդ[2]։
Ազգություն | Տոկոս (2014)[3] |
---|---|
Վրացիներ | 97,19 % |
Հայեր | 1,77 % |
Ռուսներ | 0,59 % |
Ուկրաինացիներ | 0,17 % |
Ադրբեջանցիներ | 0,04 % |
Օսեր | 0,03 % |
Եզդիներ | 0,03 % |
Գնչուներ | 0,03 % |
Հույներ | 0,02 % |
Շրջանով անցնում են տեղական և միջպետական նշանակության ավտոխճուղիներ։ Այդտեղով է անցնում Թբիլիսի-Բաթում երկաթուղին։
Ամենամոտ նավահանգիստը Փոթին է, իսկ ամենամոտ օդանավակայանը գտնվում է Բաթում քաղաքում։
Օզուրգեթի շրջանը գտնվում է Սև ծովի ափին և աչքի է ընկնում մեղմ կլիմայով։ Այստեղ բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է՝ երկրագործություն, անասնապահություն և այգեգործություն։
Քաղաքային տնտեսությունը հիմնականնում կենտրոնացած է շրջկենտրոն Օզուրգեթում։
Շրջանում որոշ չափով զարգացած է զբոսաշրջությունը։ Ամռանը շատերը հանգստանում են Սև ծովի ափին գտնվող բնակավայրերում ու լողափներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.