Remove ads
Վրաստան From Wikipedia, the free encyclopedia
Գուրիայի մարզ (վրաց.՝ გურიის მხარე՝ Գուրիիս մխարե), վարչական միավոր Վրաստանի արևմտյան մասում։ Կենտրոնը Օզուրգեթ քաղաքն է։
Գուրիայի մարզ վրաց.՝ გურიის მხარე | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | Վրաստան | ||
Կարգավիճակ | Մխարե | ||
Մտնում է | Վրաստան | ||
Ներառում է | 3 շրջան | ||
Վարչկենտրոն | Օզուրգեթ | ||
Հիմնական լեզու | վրացերեն | ||
Պաշտոնական լեզուներ | վրացերեն | ||
Բնակչություն (2015) | 113 100 | ||
Խտություն | 55,5 | ||
Ազգային կազմ | վրացիներ, ռուսներ, հայեր | ||
Տարածք | 2 033 | ||
Հիմնադրված է | 1995 թ. | ||
Սահմանակցում է | Սամեգրելո-Զեմո Սվանեթ, Իմերեթի մարզ, Սամցխե-Ջավախեթի մարզ և Աջարիա | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
ISO 3166-2 կոդ | GE-GU | ||
Փոստային ինդեքսներ | 3500 | ||
guria.gov.ge | |||
Գուրիայի մարզի տարածքը 2 033 կմ² է, ըստ մեծության այն Վրաստանի ամենափոքր մարզերից է։ Ներառում է 3 շրջան։ Բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 113 100 մարդ, միջին խտությունը՝ 55,5 մարդ/կմ²։
«Գուրիա» անվանումն անգամ հանդիպվում է վրացական ժամանակագրությունում՝ Ջուանշեր անունով պատմիչի մոտ, 800 թվականին[1]։ Վրացագետները առանձնացնում են վրացերենի գուրիական բարբառը։
Ժամանակակից Գուրիայի մարզը ներառում է Պատմական Վրաստանի գավառներից երկուսի՝ Իմերեթի և Լազիկեի տարածքներ։ Հունական բանահյուսության համաձայն, այստեղ է գտնվել Կոլխիդայի թագավորությունը, և Յասոնն իր արգոնավորդների հետ այստեղ է եկել՝ Ոսկե գեղմին տիրանալու նպատակով։
Վաղ շրջանում Գուրիան չի եղել Վիրքի մաս. այն հռոմեահպատակ Լազիկեի թագավորության տարածքն է եղել։ Վաղ միջնադարում՝ բյուզանդա-սասանյան հերթական պատերազմի (572-591) արդյունքում Հայաստանի երկրորդ անգամ բաժանվել է երկու մասի։ Ժամանակակից Վրաստանի կենտրոնական ու արևելյան հատվածները, որոնք կազմում էին Վրաց մարզպանությունը, որոշ ժամանակ անց նույնպես անցնում են Բյուզանդական կայսրությանը։ Գուրիան վարչականորեն մտնում էր Վրաց իշխանության մեջ, իսկ արաբական արշավանքներից հետո որոշ շրջաններ անցան Տփղիսի ամիրայության մեջ։
Զարգացած միջնադարում եղել է Աբխազիայի թագավորության, ապա՝ Վրացական թագավորության կազմում։ 1352 թվականից Վարդանիսձե-Դադիանի տոհմը Գուրիայում հասնում է ինքնուրույնության և հիմնում Գուրիայի իշխանությունը՝ ներառելով հարավում գտնվող Աջարիան։
Վրաց թագավորության անկումից հետո ուշ միջնադարում Գուրիան մտնում է Իմերեթի թագավորության մեջ, ապա գրավվում է օսմանյան զորքերի կողմից։ 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Գուրիան մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ։
Վարչականորեն Գուրիան սկզբում մտել է Վրացա-Իմերեթական նահանգի, ապա՝ Քութայիսի նահանգի մեջ։ 1905-1906 թվականներին այստեղ գոյություն է ունեցել Գուրիայի Հանրապետությունը։ Գուրիան եղել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1921) մասը։
Վրացական ԽՍՀ (1921-1990) կառավարման տարիներին տարածքը բաժանված է եղել շրջանների։ Մարզկենտրոն Օզուրգեթը 1929-1991 թվականներին կոչվել է «Մախարաձե»։
Գուրիայի մարզը Վրաստանի հարևան երկրների հետ ընդհանուր սահմաններ չունի։ Հյուսիսում սահմանակցում է Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթ, արևելքում՝ Իմերեթ, հարավ-արևելքում՝ Սամցխե-Ջավախք մարզերին։ Հարավում գտնվում է Աջարիայի Ինքնավար Հանրապետությունը։ Մարզի արևմուտքում Սև ծովն է։
Գուրիան գրեթե ամբողջությամբ ընկած է Ռիոնի դաշտավայրում։ Մարզի տարածքով հոսում են Սուփսա և Նաթանեբ գետերը։ Մարզի հարավ-արևելքում անտառապատ Մեսխեթի լեռնաշղթան է, իսկ Սև ծովի ափին՝ Կոլխեթի ազգային պարկը։ Ծովափնյա միակ բնակավայրը Ուռեկի նավահանգիստն է։
Մերձարևադարձային ծովափնյա կլիման նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը։ Դարեր ի վեր այստեղ զբաղվել են անասնապահությամբ ու երկրագործությամբ, զարգացած է եղել խաղողագործությունը և թեյի մշակումը։
Վարչականորեն մարզը բաժանված է 3 շրջանի։
2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ մարզի բնակչությունը 113 100 մարդ էր[2], իսկ դրանից մեկ տարի առաջ՝ 2014 թվականի հունվարի 1-ին 138 800 մարդ[3]։
Մարզի բնակչությունը 2014 թվականի մարդահամարի տվյալներով 113 221 մարդ էր[4], իսկ 2002 թվականի մարդահամարի տվյալներով՝ 143 357 մարդ (կազմում էր երկրի բնակչության 3,3 %-ը)։
Գուրիայի մարզի բնակչության բացարձակ մեծամասնությունը վրացիներ են, հիմնականում՝ գուրիացիներ (գուրուլեբի).
Գուրիայի մարզի շրջանների ազգային կազմ (2002)[5]
Շրջան | ընդամենը | վրացիներ | % | հայեր | % | ռուսներ | % | ուկր. | % | օսեր | % | ադրբ. | % | աբխազներ | % | հույներ | % | այլ ազգեր | % |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Լանչխութ | 40507 | 39868 | 98,42% | 160 | 0,39% | 345 | 0,85% | 28 | 0,07% | 33 | 0,08% | 33 | 0,08% | 7 | 0,02% | 18 | 0,04% | 15 | 0,04% |
Օզուրգեթ | 78760 | 75142 | 95,41% | 1944 | 2,47% | 1133 | 1,44% | 159 | 0,20% | 103 | 0,13% | 55 | 0,07% | 59 | 0,07% | 29 | 0,04% | 126 | 0,16% |
Չոխատաուր | 24090 | 23932 | 99,34% | 30 | 0,12% | 80 | 0,33% | 7 | 0,03% | 16 | 0,07% | 3 | 0,01% | 12 | 0,05% | 2 | 0,01% | 8 | 0,03% |
Գուրիա, ընդամենը | 143357 | 138942 | 96,92% | 2134 | 1,49% | 1558 | 1,09% | 194 | 0,14% | 152 | 0,11% | 91 | 0,06% | 78 | 0,05% | 49 | 0,03% | 159 | 0,11% |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.