From Wikipedia, the free encyclopedia
Քաղաքական բանտարկյալ կամ քաղբանտարկյալ, անձ, որը ձերբակալվել, ազատազրկվել կամ հոգեբուժարանում է հայտնվել գործող կառավարությանը քննադատելու, ընդդիմություն լինելու համար։ Այս տերմինն օգտագործվում է այն անձանց կամ խմբերի կողմից, ովքեր վիճարկում են կալանքի տակ վերցնելու օրինականությունը։ Տերմինի կողմնակիցները քաղբանտարկյալ անվանում են այն մարդուն, որը բանտարկվել է իր քաղաքական գործունեության համար։ Եթե ձերբակալման պաշտոնական մեկնաբանությունը քաղաքական հանցագործությունը չէ, ապա տերմինը նշանակում է, որ ձերբակալությունը եղել է ձերբակալվածի քաղաքականությունը։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Նացիստական Գերմանիայի վայրագությունների մանրամասները հասարակական հնչեղություն ստացան, և պարզ դարձավ, որ ՄԱԿ-ի Կանոնադրությունը[3] բավարար ճշգրիտ չի սահմանում մարդու իրավունքները, ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին առաջարկվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր՝ անհատի իրավունքների համընդհանուր պայմանագիր։
Յուրաքանչյուր ոք ունի սույն Հռչակագրում նշված բոլոր իրավունքներն ու ազատությունները` անկախ որևէ ռասայական, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական և այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, դասային պատկանելության կամ որևէ այլ կարգավիճակի տարբերակման։ Ավելին, որևէ տարբերակում չպետք է դրվի` ելնելով անհատի երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար կամ որևէ այլ սահմանափակումով պետական կազմավորում[4]։ - Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր Հոդված 2. |
Այդպիսով, քաղաքական կամ այլ համոզմունքների հետապնդումը, որ մինչ այդ ընդունելի էր, հռչակվեց անթույլատրելի ըստ միջազգային իրավունքի։
Քաղաքական բանտարկյալ եզրույթն առավել հետևողական արտահայտություն է գտել Միջազգային համաներում (անգլ.՝ «Amnesty International», AI) միջազգային ոչ պետական կազմակերպության փաստաթղթերում։ Կան քաղաքական բանտարկյալներ, որոնք նեղ իմաստով չեն համապատասխանում POC-ի չափանիշներին[5]։ Կազմակերպությունը տարբերությունները որոշում է հետևյալ կերպ.[6]
Միջազգային համաներումը խղճի բանտարկյալների անհապաղ ազատ արձակման արշավ է, որը ներառում է ինչպես քաղբանտարկյալների, այնպես էլ իրենց կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքների համար ազատությունից զրկված անձանց։ Քաղբանտարկյալ են նաև մարդիկ, ովքեր հանցավոր բռնության են դիմում (օրինակ, մասնավոր սեփականություն ներխուժել կամ ուրիշի գույքին վնաս պատճառել) քաղաքական ենթատեքստով։ Հակասությունները նվազեցնելու նպատակով համաներման քաղաքականությունը տարածվում է միայն այն անձանց վրա, ովքեր չեն կատարել կամ չեն քարոզում բռնություն։
Միջազգային համաներումում (ՄՀ) քաղաքական բանտարկյալ տերմինը կիրառում է լայն իմաստով։ Շատ երկրներում քաղաքական բանտարկյալներին դատապարտում են միջազգային դատաիրավական նորմերի խախտումներով։ Որոշ դեպքերում տարիներով, նույնիսկ տասնյակ տարիներով առանց մեղադրանքի կամ դատավարության նրանց պահում են նախնական կալանքի տակ։ ՄՀ-ը չի ասում, թե այդ բանտարկյալներն ունեն հատուկ կարգավիճակ և պետք է առանց դատ ու դատաստանի ազատ արձակվեն։ ՄՀ-ը հանդես չի գալիս մարդկանց հայացքների դեմ կամ կողմ, նաև ոչ մի գնահատական չի տալիս քաղաքական հակասություններում զինված գործողությունների անհրաժեշտությանը։ ՄՀ-ը պահանջում է, որ բոլոր քաղբանտարկյալները արդար դատական վարույթով, ողջամիտ ժամկետներով դատվեն, միջազգայնորեն ճանաչված իրավունքներին համապատասխան արագ և արդար դատաքննությամբ կամ անմիջապես ազատ արձակվեն[7]։
Տերմինը օգտագործվում է ցանկացած բանտարկյալի նկատմամբ, որի գործն ունի ծանրակշիռ քաղաքական բաղադրիչ. բանտարկյալի գործողությունների դրդապատճառները, հենց գործողությունները կամ պատճառները, որոնք իշխանություններին դրդել են բանտարկել նրան։
ՄՀ վերաբերվում է քաղաքականության հետ կապված մարդկային հարաբերությունների ասպեկտներին. հասարակության և հասարակական կարգ, սկզբունքներ, պետության կամ պետական գործերի կազմակերպման կամ անցկացման մեխանիզմներ, ինչպես նաև բոլոր այդ հարցերի կապը լեզվի, ազգային ծագման, սեռի կամ կրոնի, կարգավիճակի կամ ազդեցության հետ (ի թիվս այլ գործոնների)։
ՄՀ օգտագործվում են որոշ տերմիններ, որոնք կիրառվում են քաղաքական բանտարկյալների նկատմամբ.
- անձի, մեղադրյալի կամ դատապարտյալի կատարած սովորական հանցագործության համար, որը կատարվել է քաղաքական դրդապատճառներով, ինչպես, օրինակ, սպանություն կամ թալան իրականացվել է ի պաշտպանություն ընդդիմադիր խմբի նպատակների
- անձի, մեղադրյալի կամ դատապարտյալի սովորական հանցագործության համար, որը կատարվել է քաղաքական համատեքստում, օրինակ, արհմիության կամ գյուղացիական կազմակերպության ցույցեր
- զինված ընդդիմադիր խմբի անդամ կամ ենթադրյալ անդամ, որին ներկայացվել է պետական դավաճանության կամ "քայքայիչ գործունեության" մեղադրանք։
Կառավարությունը հաճախ կրկնում է, որ իր երկրում չկան քաղաքական բանտարկյալներ, կան միայն սովորական քրեական իրավունքի շրջանակների բանտարկյալներ[8][9]։ ՄՀ այնուամենայնիվ, նկարագրված են դեպքեր, ինչպես վերը նշված քաղաքական օրինակները և նրանց դիմելիս կիրառվում են քաղաքական գործընթաց և քաղաքական բանտարկյալ ձևակերպումները։ Միաժամանակ ՄՀ ազատազրկմանը դեմ չի լինում, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պնդում է, որ բանտարկյալը խղճի կալանավոր է, կամ, երբ գալիս է այն եզրակացության, որ դատարանի կայացրած վճիռն անարդարացի է։
Ըստ ԵԽԽՎ սահմանման, քաղբանտարկյալներ են համարվում այն անձիք, ովքեր ազատազրկվել են «ակնհայտ քաղաքական պատճառներով` առանց որևէ իրավախախտում կատարելու»։ Ընդ որում, ահաբեկչության համար դատապարտված անձիք քաղբանտարկյալներ չեն համարվում, եթե դատն անցկացվել է ազգային օրեսդրության և մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի համաձայն։ 2012 թվականին ԵԽԽՎ-ն տվել է քաղաքական բանտարկյալների շատ ավելի կոշտ սահմանում.
Անձնական ազատությունից զրկված անձը, պետք է դիտարկվի որպես քաղաքական բանտարկյալ[10]։ - Բանաձև 1900 (2012). Քաղաքական բանտարկյալի սահմանում |
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի 1900 բանաձևում, մասնավորապես, 1-ին կետում ասվում է.
Խորհրդարանական վեհաժողովը հիշեցնում է, որ «քաղաքական բանտարկյալ» սահմանումը մշակվել է Եվրոպայի խորհրդի շրջանակներում 2001 թվականին գլխավոր քարտուղարի անկախ փորձագետների կողմից, որին հանձնարարված էր գնահատել Հայաստանի և Ադրբեջանի պնդմամբ քաղբանտարկյալների դեպքերը երկու պետությունների կազմակերպությանը միանալու համատեքստում։ - Բանաձև 1900 (2012). Քաղաքական բանտարկյալի սահմանում |
Շատ քաղաքական շարժումների խոսակցականում, որոնք օգտագործում են զինված դիմադրություն, պարտիզանական պատերազմ և քաղաքական բռնությունների այլ ձևեր, քաղաքական բանտարկյալը այն մարդն է, ով գտնվում է անազատության մեջ, քանի որ սպասում է դատարանի որոշմանը կամ արդեն դատապարտվել է այնպիսի գործողությունների համար, որոնք որպես ահաբեկչություն են որակվել (այս կամ այն կերպ)։ Այդ շարժումները քաղաքական բանտարկյալների գործողությունները այս կամ այն կառավարման համակարգի նկատմամբ կարող են դիտարկել բարոյապես արդարացված, կարող են հավակնել անմեղ հայտարարվելու, կամ ունենալ տարբեր պատկերացումներ բռնության բարոյական և էթիկական չափանիշների վերաբերյալ։ Օրինակ, ֆրանսիական անարխիստների խմբին, որպես կանոն, անվանում են Action Directe (ֆրանսերեն՝ ուղիղ գործողություն (բանդա)), նախկին անդամներին՝ Ֆրանսիայի քաղաքական բանտարկյալներ։ Այն դեպքում, երբ ֆրանսիական կառավարությունը Directe-ի գործողությունները համարում է անօրինական, խումբը իրեն ներկայացնում է որպես քաղաքային պարտիզանական շարժում (Urban guerilla), պնդելով, որ օրինական զինված պայքար է մղում։ Այս իմաստով քաղաքական բանտարկյալ եզրույթը կիրառելի կհամարվի ցանկացած քաղաքականապես ակտիվ դիրքորոշում ունեցող բանտարկյալի նկատմամբ, որը կալանքի տակ է վերցվել այն բռնի գործողությունների համար, որոնք իր կողմնակիցները էթիկապես արդարացված են համարում։
Լիբերթարիանիզմի որոշ կողմնակիցներ (ինչպես օրինակ, 19-րդ դ. իրավունքի փիլիսոփա Լիսանդր Սպուների փաստարկների հետ համամիտները[11]) պետական դավաճանության համար բոլոր դատապարտվածներին և որոշ լրտեսության համար դատապարտվածներին ներառել քաղաքական բանտարկյալների մեջ։ Ներկայումս բազմաթիվ վեճեր և քննարկումներ կան այն մասին, թե ինչպես բնորոշել այդ եզրույթը և ո՞ր դեպքերում ներառել կամ բացառել[12]։
Քաղաքական բանտարկյալները կարող են բանտարկվել առանց իրավական ձևականությունների՝ արտադատական ընթացակարգերի (Extrajudicial punishment) ճանապարհով։ Որոշ քաղաքական բանտարկյալներ բնավ չպետք է բանտարկվեն։ Գեդուն Չոկյի Նիմայի (Gedhun Choekyi Nyima) կողմնակիցները 11-րդ Պանչեն Լամայի վեճերում (11th Panchen Lama controversy) նրան կոչում են քաղաքական բանտարկյալ, չնայած այն հանգամանքին, որ այն չի մեղադրվել քաղաքական իրավախախտման մեջ։ Նա մեկուսացված է տնային կալանքի տակ[13]։
Քաղբանտարկյալները ձերբակալվում ու դատվում են ցուցադրական օրինականությամբ, շինծու քրեական մեղադրանքներով, կեղծ ապացույցներով և անարդար դատարաններում (կենգուրու դատարան, ցուցադրական գործընթաց (Show trial)), որոնք օգտագործվում են այն փաստը թաքցնելու համար, որ անձը քաղաքական բանտարկյալ է։ Դա բնորոշ է այն իրավիճակներին, երբ հակառակ դեպքում կարող են ազգային և միջազգային մակարդակով հայտնի դառնալ Մարդու իրավունքների խախտումները կամ քաղաքական այլախոհների ճնշումները։ Քաղաքական բանտարկյալ կարող է լինել նաև նա, ում մերժել են գրավի դիմաց ազատ արձակել (Bail) չարդարացված ձևով, ում մերժել են պայմանական վաղաժամկետ ազատել (Parole): Հատկապես այս վերջին իրավիճակում ֆիզիկական անձը քաղաքական բանտարկյալ կհամարվի, թե՝ ոչ, կարող է կախված լինել սուբյեկտիվ քաղաքական տեսանկյունից կամ բանավոր ապացույցներից[14]։
Քաղաքական բանտարկյալները երբեմն գրում են հուշեր իրենց փորձի մասին և եզրակացություններ կատարում։ Որոշ հուշագրություններ դարձել են կարևոր քաղաքական տեքստեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.