Remove ads

Սասնա Ծռեր խմբավորում (նաև՝ Սասնա Ծռեր ահաբեկչական խմբավորում[1][2][3]), քաղաքական նպատակներ հետապնդող զինյալ խումբ, որի նպատակն էր Հայաստանում իշխանափոխության իրականացումը։ Խմբավորման անդամներից են նաև Հիմնադիր խորհրդարան քաղաքական կազմակերպության անդամներ ու համախոհներ, առանձին անհատներ, այդ թվում՝ նաև հայկական սփյուռքից, ինչպես նաև Արցախյան պատերազմի մասնակիցներ[4]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասնա ծռեր (այլ կիրառումներ)
Thumb
Սասնա Ծռեր խմբավորման անդամները գրավված Էրեբունու ՊՊԾ գնդում

Ոստիկանության զորամասի գրավում

2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորման 30-ից ավել զինված անդամներ, բեռնատար մեքենայով կոտրելով Երևանի Էրեբունի թաղամասում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի զորամասի դարպասները, ներս են մտել և գրավել այն[5]։

Հարձակման ընթացքում սպանվում է 3 ոստիկան[6]։ Խմբավորման անդամները մեղադրվում են մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, հափշտակելու, պատանդ վերցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու համար[6]։

Remove ads

Քաղաքական պահանջների ներկայացում

Ոստիկանության զորամասի գրավումից հետո «Սասնա Ծռեր» խմբի անդամները ներկայացրեցին իրենց պահանջները, որոնք էին՝

  • Հայաստանի նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարական,
  • Արցախի Հանրապետության որևէ տարածքի հանձնման բացառում,
  • Հայաստանի Հանրապետությունում բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակում,
  • անցումային կառավարության ձևավորում,
  • պետական պաշտոններ զբաղեցրած այն անձանց իրավական պատասխանատվության ենթարկում, ովքեր գործել են հանցաքներ[7]։

Բնակչության դիրքորոշումը

Զինված հարձակմանը հաջորդած ժամերին, երբ հստակեցվեց «Սասնա Ծռեր» խմբավորման կատարած զինված հարձակման նպատակները, հայ հասարակության շրջանում սկսվեցին խմբին աջակցող բազմատեսակ ակցիաներ, այդ թվում բազմամարդ հանրահավաքներ Երևանում, մարզերում[8]։

Հայաստանում լայն տարածում ունի նաև այն տեսակետը, որ «Սասնա Ծռեր» խմբավորումն իրականացրել է ահաբեկչություն և հանդիսանում է ահաբեկչական կազմակերպություն[1][2][3]։

Սասնա Ծռեր խմբավորումն արվեստում

«Սասնա Ծռեր» խմբավորմանն է նվիրված հեղինակ կատարող Ելենա Նիկողոսյանի «Ով Սասնա Ծռեր» և «Որդան Կարմիր» խմբի «Քա՛յլ արա» ստեղծագործությունները։

Տես նաև

Ծանոթագրություններ

Remove ads

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads