From Wikipedia, the free encyclopedia
Տեսակարար ջերմունակություն, միավոր զանգվածի ջերմունակություն։ Տեսակարար ջերմունակությունը հավասար է ջերմունակության և զանգվածի հարաբերությանը։ Ֆիզիկական մեծություն է ,որը ցույց է տալիս, թե որքան ջերմաքանակ է անհրաժեշտ մեկ կիլոգրամ նյութը մեկ աստիճանով տաքացնելու համար[1]։ Միավորների Միջազգային Համակարգում (ՄՀ) չափվում է Ջ/(կգ·Կ)[2] (ջոուլ բաժանած կիլոգրամ անգամ կելվին) միավորով։ Երբեմն օգտագործվում է արտահամակարգային միավոր կալ/(կգ․°C) և այլն։
Տեսակարար ջերմունակությունը սովորաբար նշանակովում է c կամ С ՝ հաճախ ինդեքսով։
Տեսակարար ջերմունակության արժեքի վրա ազդում է նյութի սկզբնական ջերմաստիճանը և այլ ջերմադինամիկական պարամետրերից։ Օրինակ․ջրի ջերմունակության հաշվումը կտա տարբեր արդյունէներ,եթե չափեն այն 20 կամ 60 աստիճանում։ Տարբեր կստացվի նաև այն դեպքերում, երբ չափվում է ջերմունակությունը հաստատուն ճնշման, ջերմաստիճանի կամ ծավալի դեպքում։
Տեսակարար ջերմունակության հաշվման բանաձևն է․
որտեղ
Քանի որ, տեսակարար ջերմունակությունը կախված է ջերմաստիճանից, ապա ավելի ճիշտ է օգտվել անվերջ փոքր և -ով բանաձևից․
Ներկայացված են նյութերի տեսակարար ջերմունակությունները՝ հաստատուն ճնշման դեպքում։
Նյութ | Ագրեգատային
վիճակ |
Տեսակարար
ջերմունակություն, կՋ/(կգ·Կ) |
---|---|---|
Ջրածին | գազ | 14,304[3] |
Ամոնյակ | գազ | 4,359—5,475 |
Հելիում | գազ | 5,193[3] |
Ջուր (300 Կ, 27 °C) | հեղուկ | 4,1806[4] |
Գարեջրային խտանյութ | հեղուկ | 3,927 |
Լիթիում | պինդ նյութ | 3,582[3] |
էթանոլ | հեղուկ | 2,438[5] |
Սառույց (273 Կ, 0 °C) | պինդ նյութ | 2,11[6] |
Ջրային գոլորշի (373 Կ, 100 °C) | գազ | 2,0784[4] |
Նավթային յուղեր | հեղուկ | 1,670—2,010 |
Բերիլիում | պինդ նյութ | 1,825[3] |
Ազոտ | գազ | 1,040[3] |
Օդ (100 % խոնավություն) | գազ | 1,030 |
Օդ (չոր, 300 Կ, 27 °C) | գազ | 1,007[7] |
Թթվածին (O2) | գազ | 0,918[3] |
Ալյումին | պինդ նյութ | 0,897[3] |
Գրաֆիտ | պինդ նյութ | 0,709[3] |
Կվարցային ապակի | պինդ նյութ | 0,703 |
Թուջ | պինդ նյութ | 0,554[8] |
Ալմաստ | պինդ նյութ | 0,502 |
Պողպատ | պինդ նյութ | 0,468[8] |
Երկաթ | պինդ նյութ | 0,449[3] |
Պղինձ | պինդ նյութ | 0,385[3] |
Լատուն | պինդ նյութ | 0,920[8] |
Մոլիբդեն | պինդ նյութ | 0,251[3] |
Անագ (սպիտակ) | պինդ նյութ | 0,227[3] |
Սնդիկ | հեղուկ | 0,140[3] |
Վոլֆրամ | պինդ նյութ | 0,132[3] |
Կապար | պինդ նյութ | 0,130[3] |
Ոսկի | պինդ նյութ | 0,129[3] |
Ստանդարտ պայմաններում (T = +25 °C, P = 100 կՊա), |
Նյութ | Տեսակարար
ջերմունակություն, կՋ/(կգ·Կ) |
---|---|
Փայտանյութ | 1,700 |
Գիպս | 1,090 |
Ասֆալտ | 0,920 |
Տալկքլորիդ | 0,980 |
Բետոն | 0,880 |
Մարմար | 0,880 |
Ապակի պաատուհանի | 0,840 |
Կարմիր կերամիկական
ագուռ |
0,840—0,880[9] |
Սիլիկատային ագուռ | 0,750—0,840[9] |
Ավազ | 0,835 |
Բնահող | 0,800 |
Գրանիտ | 0,790 |
Կլոնգաս ապակի | 0,670 |
Ֆլինտ ապակի | 0,503 |
Պողպատ | 0,470 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.