Ջրային գոլորշի

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Ջրային գոլորշի, ջրի գազանման վիճակ։ Ստանում են շոգեգոյացման (գոլորշիացման) ժամանակ՝ ջուրը շոգեկաթսաներում և այլ ջերմափոխանակիչ ապարատներում տաքացնելիս։ Ջրային գոլորշին պատկանում է այսպես կոչված իրական գազերի դասին, քանի որ ճնշման և տեսակարար ծավալի արտադրյալը միևնույն ջերմաստիճանի դեպքում հաստատուն չի մնում։ Հագեցած վիճակը, որի դեպքում ջուրը և գոլորշին հավասարակշռության մեջ են գտնվում (տես Հագեցած գոլորշի), բնութագրվում է հագեցման ջերմաստիճանով։ Ամբողջ հեղուկը գոլորշու վերածելուց հետո (100 °C-ում գոլորշու ծավալը 1673 անգամ գերազանցում է 4 °C-ում ջրի ծավալից) ջերմաստիճանը կարող է նորից աճել։ Այդ դեպքում գոլորշին հագեցած վիճակից անցնում է գերտաքացած վիճակի։ Շոգեուժային տեղակայանքներում Ջրային գոլորշիը ծառայում է որպես աշխատանքային մարմին, իսկ օդափոխման, ջերմամատակարարման և ջրամատակարարման համակարգերում՝ որպես ջերմակիր։ Ջրային գոլորշին օգտագործվում է նաև մի շարք տեխնոլոգիական պրոցեսներում։ Շոգեմեքենաներում և տուրբիններում, որպես կանոն, կիրառվում է գերտաքացած գոլորշի, քանի որ դրանով աշխատող մեքենայի օ․ գ․ գ-ն ավելի բարձր է, քան հագեցած գոլորշիով աշխատողինը։ Ջեռուցման սարքերում տնտեսապես ավելի նպատակահարմար է հագեցած Ջրային գոլորշու օգտագործումը։ Աշխարհի հզոր շոգեուժային տեղակայանքներում օգտագործում են 25 Մն/մ2 ճնշման և 545 °C ջերմաստիճանի Ջրային գոլորշին։ Ջրային գոլորշու ուսումնասիրությունները սկսվել են 16-17-րդ դարերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 532
Խտացված ջրային գոլորշուց առաջանում են ամպերը
Remove ads

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads