From Wikipedia, the free encyclopedia
Ջերմադինամիկա, ֆիզիկայի ճյուղ, որն ուսումնասիրում է ջերմությունը, ջերմաստիճանը և նրանց կապը աշխատանքի և էներգիայի հետ։ Այն սահմանում է մակրոսկոպիկ փոփոխականները, ինչպես օրինակ՝ ներքին էներգիան, ճնշումը, էնտրոպիան, որոնք մասամբ մարմնավորում են ճառագայթումը և մատերիան։ Այն նշում է որ այս փոփոխականների վարքագիծը ընդհանուր հարկադրանքների հետևանք է, որոնք բոլոր մատերիաների համար ընդհանուր են։ Այս ընդհանուր հարկադրանքները արտահայտված են ջերմադինամիկայի օրենքներում։
Ջերմադինամիկան կիրառվում է գիտության և ճարտարագիտության լայն բնագավառներում։
Պատմականորեն ջերմադինամիկան առաջացել է ավելի արդյունավետ շոգեմեքենաներ կառուցելու ձգտումներից։ Մասնավորապես Ֆրանսիացի ֆիզիկոս Նիկոլա Լեոնար Սադի Կառնոի աշխատանքի միջոցով։ Նա կարծում էր, որ ֆրանսիան կարող էր հաղթող դուրս գալ նապոլեոնյան պատերազմներից ավելի արդյունավետ շոգեմեքենաներ կառուցելով[1]։ Իռլանդական ծագում ունեցող անգլիացի ֆիզիկոս Վիլյամ Թոմսոնը առաջինն էր, որ 1854 թ-ին տվեց ջերմադինամիկայի սահմանումը[2]։
Ջերմադինամիկան գիտություն է ջերմության և մարմնի մասերի միջև գործող ուժերի, ջերմության և էլեկտրականության ազդեցության հարաբերությունների մասին։ |
Սկզբում ջերմադինամիկան՝ որպես գիտություն ջերմային շարժիչների մասին, ուսումնասիրում էր ջերմային շարժիչները «աշխատեցնող նյութերի», ինչպես օրինակ՝ գոլորշու ջերմային հատկություները՝ փորձելով բարձրացնել ջերմային շարժիչներ ՕԳԳ-ն։ Սակայն ջերմադինամիկան հետագայում սկսեց ուսումնասիրել նաև էներգիայի շարժը քիմիական գործընթացներում[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.