Ջերմունակություն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ջերմունակություն, ֆիզիկական մեծություն, ցույց է տալիս մարմնի ստացած ΔQ անվերջ փոքր ջերմաքանակի հարաբերությունը ջերմաստիճանի ΔT համապատասխան աճին[1]։ Սովորաբար նշանակվում է C տառով.
Միավորների միջազգային համակարգում ջերմունակության չափման միավորը Ջ/Կ է։
Տեսակարար ջերմունակություն է կոչվում նյութի միավոր քանակին վերագրվող ջերմունակությունը։ Նյութի քանակը հնարավոր է չափել կիլոգրամով, մետր- խորանարդով կամ մոլով։ Կախված թե որ քանակական միավորին է վերաբերում ջերմունակությունը, տարբերակում են զանգվածային, ծավալային և մոլային ջերմունակություններ։
Զանգվածային ջերմունակությունը (С) սովորաբար կոչվում է պարզապես տեսակարար ջերմունակություն։ Դա այն ջերմաքանակն է, որ անհրաժեշտ է հաղորդել միավոր զանգվածով նյութին՝ միավոր ջերմաստիճանով տաքացնելու համար։ ՄՄ համակարգում չափվում է Ջոուլ-կիլոգրամ-Կելվինով՝ Ջ•կգ−1•Կ−1։
Ծավալային ջերմունակությունը (С′) այն ջերմաքանակն է, որ անհրաժեշտ է տալ միավոր ծավալով նյութին՝ միավոր ջերմաստիճանով տաքացնելու համար։ ՄՄՀ-ում օգտագործվում է Ջոուլ-մետր-խորանարդ-Կելվին՝ Ջ•մ−3•Կ−1 չափման միավորը։
Մոլային ջերմունակությունը (Сμ) այն ջերմաքանակն է, որ անհրաժեշտ է հաղորդել 1 մոլ նյութին՝ ջերմաստիճանը մեկ միավորով բարձրացնելու համար։ ՄՄ համակարգում չափվում է Ջոուլ-մոլ-Կելվինով՝ Ջ/(մոլ•Կ)։
Ջերմունակության հասկացությունը որոշվում է ինչպես տարբեր ագրեգատային վիճակներում գտնվող նյութերի (պինդ մարմինների, հեղուկների, գազերի), այնպես էլ՝ մասնիկների և քվազիմասնիկների հավաքածուների համար (մետաղների ֆիզիկայում, օրինակ, խոսում են էլեկտրոնային գազի ջերմունակության մասին)։
Օրինակ, գազերի մոլեկուլային-կինետիկ տեսությունում ցույց է տրվում, որ i ազատության աստիճաններով իդեալական գազի մոլային ջերմունակությունը հաստատուն ծավալի դեպքում (մեկ մոլ իդեալական գազի համար) հավասար է
որտեղ R ≈ 8,31 Ջ/(մոլ•Կ)-ն համապիտանի գազային հաստատունն է։
Հաստատուն ճնշման դեպքում
Մի ագրեգատային վիճակից մյուսին անցնելը յուրաքանչյուր նյութի համար ուղեկցվում է ջերմունակության թռիչքային փոփոխությամբ, որը տեղի է ունենում փոխակերպման կոնկրետ ջերմաստիճանային կետում՝ հալման ջերմաստիճանում (անցում պինդ վիճակից հեղուկի), եռման ջերմաստիճանում (անցում հեղուկ վիճակից գազայինի) և համապատասխան հակադարձ փոխակերպումների՝ սառեցման և կոնդենսացիայի դեպքում։
Տեղեկատուներում սովորաբար նյութերի տեսակարար ջերմունակությունները տրվում են հաստատուն ճնշման դեպքում։ Հեղուկ ջրի տեսակարար ջերմունակությունը նորմալ պայմաններում 4200 Ջ/(կգ•Կ) է, սառույցինը՝ 2100 Ջ/(կգ•Կ)։
Պինդ մարմնի ջերմունակության մի քանի տեսություններ գոյություն ունեն.
Չփոխազդող մասնիկների համակարգի (օրինակ՝ իդեալական գազի) ջերմունակությունը որոշվում է մասնիկների ազատության աստիճաններով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.