Միավորների միջազգային համակարգ

From Wikipedia, the free encyclopedia

Միավորների միջազգային համակարգ

Միավորների միջազգային համակարգ, ՄԻ համակարգ, ֆիզիկական մեծությունների միավորների համակարգ։ Ընդունել և գործնական կիրառության է հանձնարարել Չափերին և կշիռների XI գլխավոր կոնֆերանսը (հոկտեմբեր, 1960, Փարիզ, տե՛ս Չափագիտական ծառայություն)։ Կրճատ նշանակվում է ՄՀ (միջազգային նշանակումը՝ SI, ըստ "Système international" անվանման սկզբնատառերի)։

Thumb
ՄՀ յոթ հիմնարար միավորները և իրենց սահմանումների փոխկապվածությունը։ Ժամացույցի սլաքի ուղղությամբ, վերևից․ կելվին (ջերմաստիճան), վայրկյան (ժամանակ), մետր (երկարություն), կիլոգրամ (զանգված), կանդելա (լույսի ինտենսիվություն), մոլ (նյութի քանակ) և ամպեր (էլեկտրական հոսանք). Վայրկյանը, կելվինը և կիլոգրամը, սահմանված են այլ միավորներից անկախ։ Մետրը սահմանված է լույսի արագության միջոցով, այդպիսով կախված է վայրկյանի սահմանումից։ Այլ հիմնական միավորների սահմանումները ավելի բարդ են։

Պատմություն

ԽՍՀՄ-ում գործածության մեջ է դրվել 1963-ի հունվարի 1-ից։ ՄՀ մշակվել է միավորների տարբեր համակարգերի բարդ համախմբությունը և Չափերի մետրական համակարգի հիման վրա կազմված առանձին արտահամակարգային միավորները փոխարինելու, ինչպես նաև միավորներից օգտվելը հեշտացնելու նպատակով։

Նպատակահարմարությունը

ՄՀ-ի առավելություններն են՝ ունիվերսալությունը (ընդգրկում է գիտության և տեխնիկայի բոլոր բնագավառները) և կոհերենտությունը, այսինքն՝ համեմատականության գործակից չպարունակող հավասարումների հիման վրա կազմվող ածանցյալ միավորների համաձայնեցվածությունը։ Վերջինիս շնորհիվ, հաշվարկներ կատարելիս, վերանում է բանաձևերի մեջ միավորների ընտրությունից կախված գործակիցներ մտցնելու անհրաժեշտությունը։

Աղյուսակներում ստորև բերված են ՄՀ-ի հիմնական, լրացուցիչ և որոշ ածանցյալ միավորների անվանումներն ու նշանակումները (միջազգային և հայերեն)։ Առաջին երեք հիմնական միավորները (մետր, կիլոգրամ, վայրկյան) թույլ են տալիս համաձայնեցված ածանցյալ միավորներ կազմել մեխանիկական բնույթ ունեցող բոլոր մեծությունների համար, իսկ մյուսները (ամպեր, կելվին, կանդելա, մոլ) ավելացված են մեխանիկականի չբերվող մեծությունների ածանցյալ միավորներ կազմելու նպատակով։ Ռադիան և ստեռադիան լրացուցիչ միավորները ծառայում են հարթ կամ մարմնային անկյուններից կախված մեծությունների ածանցյալ միավորները կազմելու համար։ Բազմապատիկ միավորների անվանումները կազմելիս օգտվում են համապատասխան նախածանցներից (դեցի, սանտի, հեկտո, մեգա և այլն)։

Միավորները

ՄՀ միավորների անվանումները գրվում են փոքրատառ, իսկ նշանակումը՝ առանց կետի, ի տարբերություն սովորական հապավումների։ Ներկայումս տարբերում են ՄՀ հիմնական և ածանցյալ միավորներ։

Հիմնական միավորներ

Մանրամասն տեղեկատվություն Մեծություն, Միավոր ...
ՄեծությունՄիավոր
ԱնվանումՉափայնությունԱնվանումՆշանակում
հայերենանգլերենհայերենմիջազգային
ԵրկարությունLմետրmetreմm
ԶանգվածMկիլոգրամ[1]kilogramկգkg
ԺամանակTվայրկյանsecondվs
Էլեկտրական հոսանքի ուժIամպերampereԱA
Թերմոդինամիկական ջերմաստիճանΘկելվինkelvinԿK
Նյութի քանակNմոլmoleմոլmol
Լույսի ուժJկանդելաcandelaկդcd
Փակել

Ածանցյալ միավորներ

Մանրամասն տեղեկատվություն Մեծություն, Միավոր ...
ՄՀ ածանցյալ միավորները, որոնք ունեն հատուկ անվանում և նշանակում
ՄեծությունՄիավորՆշանակումԱրտահայտությունը հիմնական միավորներով
հայերենանգլերենհայերենմիջազգային
Հարթ անկյուն ռադիան[2][3]radianռադrad մ·մ−1 = 1
Մարմնային անկյուն ստեռադիանsteradianսռsr մ2·մ−2 = 1
Ցելսիուսի ջերմաստիճան[4] Ցելսիուսի աստիճանdegree Celsius°C°C Կ
Հաճախություն հերցhertzՀցHz վ−1
Ուժ նյուտոնnewtonՆN կգ·մ·վ−2
Էներգիա ջոուլjouleՋJ Ն·մ = կգ·մ2·վ−2
Հզորություն վատwattՎտW Ջ/վ = կգ·մ2·վ−3
Ճնշում պասկալpascalՊաPa Ն/մ2 = կգ·մ−1·վ−2
Լուսային հոսք լյումենlumenլմlm կդ·սռ
Լուսավորվածություն լյուքսluxլքlx լմ/մ2 = կդ·սռ/մ2
Էլեկտրական լիցք կուլոնcoulombԿլC Ա·վ
Պոտենցիալների տարբերություն վոլտvoltՎV Ջ/Կլ = կգ·մ2·վ−3·Ա−1
Դիմադրություն օհմohmՕհմΩ Վ/Ա = կգ·մ2·վ−3·Ա−2
Էլեկտրաունակություն ֆարադfaradՖF Կլ/Վ = վ4·Ա2·կգ−1·մ−2
Մագնիսական հոսք վեբերweberՎբWb կգ·մ2·վ−2·Ա−1
Մագնիսական ինդուկցիա տեսլաteslaՏլT Վբ/մ2 = կգ·մ−2·Ա−1
Ինդուկտիվություն հենրիhenryՀնH կգ·մ2·վ−2·Ա−2
Էլեկտրական հաղորդականություն սիմենսsiemensՍմS Օհմ−1 = վ3·Ա2·կգ−1·մ−2
Ռադիոակտիվ աղբյուրի ակտիվություն բեքերելbecquerelԲքBq վ−1
Իոնացնող ճառագայթման կլանված դոզա գրեյgrayԳրGy Ջ/կգ = մ22
Իոնացնող ճառագայթման էֆեկտիվ դոզա զիվերտsievertԶվSv Ջ/կգ = մ22
Կատալիզատորի ակտիվություն կատալkatalկատkat մոլ/վ
Փակել

ՄՀ արտահամակարգային միավորներ

ՄՀ մեջ չմտնող որոշ միավորներ Չափերի և կշիռների միջազգոյին բյուրոյի որոշման համաձայն, գործածվում են ՄՀ միավորների հետ համատեղ։

Մանրամասն տեղեկատվություն Միավոր, Անգլերեն անվանում ...
Միավոր Անգլերեն անվանում Նշանակում Մեծությունը ՄՀ միավորներով
հայերեն միջազգային
րոպեminuteրոպmin 60 վ
ժամhourժh 60 րոպ = 3600 վ
օրdayօրd 24 ժ = 86 400 վ
անկյունային աստիճանdegree°° (π/180) ռադ
անկյունային րոպեminute (1/60)° = (π/10 800)
անկյունային վայրկյանsecond (1/60)′ = (π/648 000)
լիտրlitreլl, L 1/1000 մ2
տոննաtonneտt 1000 կգ
նեպերneperՆպNp չափազուրկ
բելbelԲB չափազուրկ
էլեկտրոնվոլտelectronvoltէՎeV ≈1,602 177 33×10−19 Ջ
զանգվածի ատոմական միավոր, դալտոնunified atomic mass unit, dalton զ․ ա․ մ․u, Da ≈1,660 540 2×10−27 կգ
աստղագիտական միավորastronomical unit ա․ մ․au 149 597 870 700 մ (ճշգրիտ)[5]
ծովային մղոնnautical mileմղոնM[6] 1852 մ (ճշգրիտ)
հանգույցknotհնkn 1 ծովային մղոնը ժամում = (1852/3600) մ/վ
արareարa 102 մ2
հեկտարhectareհա ha 104 մ2
բարbarբարbar 105 Па
անգստրեմångströmÅÅ 10−10 մ
բառնbarnբb 10−28 մ2
ռենտգենröntgenռR 1 ռ = 2,57976 • 10−4 կ/կգ
Փակել

Տես նաև

Գրականություն

  • Бурдун Г․ Д․, Справочник по Международной системе единиц, М, 1971

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.