Remove ads
առարկայի գծային բնութագիր, ֆիզիկական մեծություն, երկրաչափական իմաստով առարկայի ամենաերկար չափը From Wikipedia, the free encyclopedia
Երկարություն, հեռավորության չափման միավոր։ Միավորների համակարգերի մեծ մասում ընտրվում է երկարության հիմնական միավոր, որից ստացվում են մնացած միավորները։ Միավորների միջազգային համակարգում երկարության հիմնական միավորը մետրն է։
Սովորաբար երկարությամբ հասկանում են ֆիքսված օբյեկտի ամենաձգված հատվածի չափը[1]։ Սակայն, այս պնդումը միշտ ճիշտ չէ և այն երբեմն կարող է կապված լինել օբյեկտի դիրքից։
Ֆիքսված օբյեկտի երկարության համար օգտագործվում են բազմաթիվ եզրեր։ Այդ թվում բարձրություն՝ ուղղահայաց երկարության համար և լայնություն կամ խորություն։ Բարձրություն եզրը կիրառվում է, երբ գոյություն ունի հիմք, որից հաշվվում է ուղղահայաց երկարությունը։ Խորություն եզրը կիրառվում է եռաչափ օբյեկտի երրորդ չափայնությունը նշելու համար[2]։
Երկարությունը միաչափ տարածության չափն է, իսկ մակերեսը և ծավալը՝ համապատասխանաբար երկչափ և եռաչափ տարածությունների չափերն են։
Չափումները կաևոր են դարձել, երբ մարդիկ քոչվոր ապրելակերպի փոխարեն սկսել են օգտագործել շինանյութեր, զբաղեցնել ֆիքսված տարածքներ և առևտուր անել։ Առևտրի աճի հետ մեկտեղ աճել է երկարության ստանդարտ չափման միավորի անհրաժեշտությունը։ Հետագայում, երբ հասարակությունները սկսել են ավելի մեծ կարևորություն տալ տեխնոլոգիաներին, բազմաթիվ բնագավառներում՝ միկրոէլեկտրոնիկայից մինչև աստղագիտություն, մեծացել է չափումների ճշգրտության կարևորությունը[3]։
Ալբերտ Այնշտայնի հարաբերականության հատուկ տեսությունը ցույց է տվել, որ երկարությունը բոլոր հաշվարկման համակարգերում հաստատուն չէ. կախված է դիտողի արագությունից։
Որպես կանոն Էվկլիդեսյան երկրաչափությունում երկարությամբ հասկանում են ուղղի կամ հատվածի երկարություն, սակայն եզրը կարող է վերաբերել աղեղի երկարությանը։ Պյութագորասի թեորեմը կապ է հաստատում ուղղանկյուն եռանկյան կողմերի միջև, և Էվկլիդեսյան երկրաչափությունում երկարության բազմաթիվ կիրառություններից մեկն է։
Եռանկյան գագաթից հանդիպակաց կողմին կամ այն պարունակող ուղղին տարված ուղղահայացը կոչվում է եռանկյան բարձրություն։
Ուղղանկյան մակերեսը սահմանվում է որպես ուղղանկյան երկարություն × լայնություն։ Եթե բարակ և երկար ուղղանկյունը դրված է կարճ կողմի վրա, ապա դրա մակերեսը կարելի է սահմանել որպես բարձրություն × լայնություն։
Ուղղանկյունանիստի ծավալը հաճախ նկարագրվում է որպես երկարություն × բարձրություն × խորություն։
Բազմանկյան պարագիծը հավասար է կողերի երկարությունների գումարին։
Շրջանագծի երկարությունը շրջանը սահմանափակող փակ հարթ կորի երկարությունն է։
Ֆիզիկական գիտություններում և ճարտարագիտությունում երկարության չափման միավորների մասին խոսելիս երկարությունը նույնացվում է հեռավորության հետ։ Գոյություն ունեն երկարությունը չափելու բազմաթիվ չափման միավորներ։ Պատմականորեն երկարության չափման միավորը հիմնվել է մարդու մարմինի որևէ մասի երկարության, որոշակի քայլերով անցած հեռավորության, որոշակի տարածքների հեռավորության կամ կամայական տարածված օբյեկտի երկարության վրա։
Միավորների միջազգային համակարգում երկարության հիմնական միավորը մետրն է (նշանակվում է «մ»-ով) և սահմանված է լույսի արագությամբ (մոտ վայրկյանում 300 միլիոն մետր)։ Միլիմետրը (մմ), սանտիմետրը (սմ) և կիլոմետրը (կմ) երկարության ածանցյալ միավորներ են և սահմանված են ըստ մետրի։ Երկարության չափման այլ միավորներ են դյույմը, ֆուտը, յարդը և մղոնը։ Ծովային մղոնը երկարության չափման միավոր է, որը հիմնականում օգտագործվում է նավագնացությունում և օդագնացությունում[4]։
Աստղագիտությունում օգտագործվող երկարության չափման միավորները, ինչպես օրինակ աստղագիտական միավոր, լուսային տարի և պարսեկ, որպես կանոն շատ ավելի մեծ են, քան Երկրի վրա օգտագործվող միավորները։
Միջուկային ֆիզիկայում օգտագործվող երկարության չափման միավորները, ինչպես օրինակ ֆերմին, սանտիմետրից շատ ավելի փոքր են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.