Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Հաշվարկման համակարգ, որևէ մարմնի հետ կապված կոորդինատների համակարգի և ժամանակի ընթացքը նշող գործիքի՝ ժամացույցի համախումբ։
Հաշվարկման մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների կամ նյութական կետերի շարժումը, ընտրվում է ըստ նպատակահարմարության. օրինակ, հաշվարկման մարմին կարող է լինել աշխատասեղանը, որևէ բնակավայր, Երկիրը, Արեգակը, Գալակտիկայի կենտրոնը և այլն։ Մարմինների կամ, ավելի լայն առումով, պատահարների տարածաժամանակային բնութագիրը որոշվում է 4 թվերով՝ տեղը նշող տարածական 3 կոորդինատներով՝ և ժամացույցի ցուցմունքով (ժամանակային կոորդինատ)։ չորս թվերի բազմությունը ըստ էության կազմում է իրական քառաչափ տարածաժամանակային ամբողջությունը՝ քառաչափ տարածությունը։
Այն հաշվարկման համակարգը, որում տեղի ունի Նյուտոնի առաջին օրենքը, կոչվում է հաշվարկման իներցիալ համակարգ։ Իներցիալ հաշվարկման համակարգի նկատմամբ ուղղագիծ և հավասարաչափ շարժվող յուրաքանչյուր համակարգ դարձյալ իներցիալ է։ Հարաբերականության հատուկ տեսությունը գործ ունի միայն իներցիալ հաշվարկման համակարգերի հետ։
Իներցիալ հաշվարկման համակարգերի նկատմամբ արագացումով շարժվող հաշվարկման համակարգը կոչվում է հաշվարկման ոչ իներցիալ համակարգ։ Այդպիսի համակարգում տեղի չունի Նյուտոնի առաջին օրենքը, որովհետև առաջանում են «թվացող» ուժային (գրավիտացիոն) դաշտեր, որոնք միշտ ազդում են մարմինների վրա։ Հարաբերականության ընդհանուր տեսությունում հաշվարկման համակարգը կարող է լինել կամայական։ Աակայն այստեղ բնության օրենքները ձևակերպվում են այնպես, որ բոլոր հաշվարկման համակարգերում ունենում են մաթեմատիկական հավասարումների միևնույն տեսքը (տենզորական հավասարումներ են)։
Կոորդինատների համակարգի ընտրությունը պայմանավորված է խնդրի բնույթով։ Հաշվարկման համակարգի իներցիալ լինելու պայմանը բավարարվում է երկնային մարմիններից բավականաչափ մեծ հեռավորությունների վրա, երբ կարելի է անտեսել գրավիտացիոն դաշտը։ Այս դեպքում տարածությունը համասեռ է և իզոտրոպ, ուստի ամենահարմարը ուղղանկյուն դեկարտյան կոորդինատների համակարգն է։ Միևնույն պատահարի տարածաժամանակային կոորդինատները իներցիալ հաշվարկման համակարգերում կապված են Լորենցի ձևափոխություններով։ Լույսի արագությունից շատ փոքր հարաբերական արագությունների դեպքում դրանք վերածվում են Գալիլեյի ձևափոխությունների, և այդ մոտավորությամբ պատահարների է ժամանակը բոլոր հաշվարկման համակարգերում միևնույնն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 240)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.