բույս From Wikipedia, the free encyclopedia
Տանձենի (լատին․՝ Pýarm), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի պտղատու ծառերի ցեղ։ Հայտնի է 60 տեսակ, Հայաստանում՝ 20։ Մշակության մեջ կա մոտ 5000 սորտ։
Տանձ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Սալորայիններ (Amygdaloideae) |
Տրիբա | Maleae |
Ցեղ | Տանձ (Pyrus) L., 1753 |
Ցողունը ճեղքվածքավոր է, մուգ մոխրագույն, ճյուղերը՝ մոխրագույն, կարմրավուն կամ դեղնավուն, հարթ՝ ոսպահատիկներով պատված, սաղարթը՝ սեղմված բրգաձև, խիտ ճյուղավորվող, բարձրությունը՝ 2-20 մ։ Տերևները ձվաձև են, երկարավուն, կլորավուն, մուգ կանաչ, փայլուն, հարթ, եզրերը՝ մանր ատամնավոր։
Ծաղկաբույլը վահանիկ է, 1 ծաղկաբույլում՝ 5-15 ծաղիկ, ծաղիկները՝ երկսեռ, խոշոր, սպիտակ, երբեմն՝ բաց վարդագույն։
Պտուղը կլորավուն է կամ տանձաձև, տարբեր չափերի (50-800 զ), դեղին կամ կանաչ, երբեմն՝ կարմրավուն երանգով։ Պտղամիսը բարձրորակ է, նուրբ, բուրավետ, զովացնող հաճելի համով։ Սերմերը մանր են, սևավուն։ Երկարակյաց է (ապրում է մինչև 200, Հայաստանում՝ 100-150 տարի)։ Յուրաքանչյուր ծառի բերքատվությունը 30-300 (առանձին դեպքերում՝ 1000) կգ է։
Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Մեծ թիվ են կազմում նաև տանձենու բնաշխարհիկ տեսակները՝
Արարատյան, նախալեռնային, հյուսիսարևելյան, Զանգեզուրի, Լոռի-Փամբակի գյուղատնտեսական գոտիներում (հաճախ առաջացնում են ինքնուրույն միադոմինանտ համակեցություններ՝ տանձուտներ)։
Տանձենին հնագույն բույս է։ Հնդավորների մեջ զբաղեցնում է 2-րդ տեղը խնձորենուց հետո։ Տանձենու մասին հիշատակել է Ագաթանգեղոսը (5-րդ դար), ավելի ուշ (15-րդ դար) Տանձենու Կարմրենի և Սինի սորտերը նկարագրել է Ամիրղովլաթ Ամասիացին։
Հորիզոնական | Երկիր | 2009 | 2010 | 2011 |
---|---|---|---|---|
1 | Չինաստան | 14,416,430 | 15,231,858 | 15,945,013 |
2 | Իտալիա | 872,368 | 736,646 | 926,542 |
3 | ԱՄՆ | 868,357 | 738,085 | 876,086 |
4 | Արգենտինա | 700,000 | 704,242 | 691,270 |
5 | Իսպանիա | 463,969 | 476,686 | 502,234 |
6 | Թուրքիա | 384,244 | 380,003 | 386,382 |
7 | Հարավաֆրիկյան Հանրապետություն | 340,088 | 368,495 | 350,527 |
8 | Նիդերլանդներ | 295,000 | 274,000 | 336,000 |
9 | Հնդկաստան | 308,487 | 336,049 | 334,774 |
10 | Ճապոնիա | 351,500 | 284,900 | 312,800 |
— | Համաշխարհային | 20,888,647 | 22,731,087 | 22,511,100 |
Աղբյուր։ ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն[1] |
Տարբեր սորտերի պտուղները միջին հաշվով պարունակում են
Տանձենու մշակվող շատ տեսակներ պատկանում են Pyrus communis [syn. Pyrus domestica] տեսակներին
Որոշ տեսակներ գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։
Կուլտուրական սորտերը հիմնականում առաջացել են հետևյալ տեսակներից՝
Պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված (չիր, շաքարաչիր, մուրաբա, կոմպոտ, պովիդլո, զովացուցիչ ըմպելիքներ)։
Տանձենու բնափայտը շատ արժեքավոր է, ժամանակի ընթացքում ստանում է մուգ շագանակագույն սաթի երանգ։ Փայտանյութի, ինչպես նաև տանձենու պտղի մեջ կան «քարային բջիջներ», որոնց թաղանթները բաղկացած են փայտացած բջջանքից։ Տանձենու պտուղներից պատրաստում են կոմպոտ, ջեմ, զանազան քաղցրավենիքներ. Եվրոպայում հայտնի է Շվեյցարիայում պատրաստվող տանձի դոշաբը։
Թթու տանձը ամրացնում է օրգանիզմը։ Տանձի չիրը օգտակար է ստամոքսի համար։ Ամուր տանձն օժտված է չորացնող հատկությամբ։ Տանձը քայքայում է երիկամների օքսալատային և ուրատային քարերը։
Հայտնի է 33 տեսակ[2], որոնք բաժանված են 2 բածիներով Pashia և Pyarm[3]։
sect. Pashia | sect. Pyarm |
---|---|
|
|
Չվերամշակված տանձենի | |||
Ջուր։ 83,71 g | Անօրգանական նյութեր։ 0,33 g | Սննդայի մանրաթելեր։ 3,1 g | Մթերքի էներգետիկ արժեք։ 58 kcal |
Մոնոսախարիդներ։ 9,80 g | Ածխաջրեր։ 15,46 g | Սպիտակուցներ։ 0,38 g | Ճարպեր։ 0,12 g |
Միկրոտարրեր | |||
Կալիում։ 119 mg | Ֆոսֆոր։ 11 mg | Կալցիում։ 9 mg | Մագնեզիում։ 7 mg |
Նատրիում։ 1 mg | Երկաթ։ 170 µg | Պղինձ։ 82 µg | Ցինկ։ 100 µg |
Վիտամիններ | |||
Վիտամին С։ 4,2 mg | Վիտամին B1։ 12 µg | Վիտամին B2։ 25 µg | Վիտամին B3։ 157 µg |
Վիտամին B5։ 48 µg | Վիտամին B6։ 28 µg | Վիտամին B9։ 0 µg | Վիտամին B12։ 0 µg |
Վիտամին А։ 23 UI | Ռետինոլ։ 0 µg | Վիտամին E։ 0,12 µg | Վիտամին K։ 4,5 µg |
Ճարպաթթուներ | |||
Ճարպաթթուներ։ 6 mg | Մոնո-ճարպաթթուներ։ 26 mg | Պոլի-ճարպաթթուներ։ 29 mg | Խոլեսթերին։ 0 mg |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.