Վիտամին K (ֆիլլոխինոն, պրենիլմենախինոն) մի քանի նյութերի միացություն է։ Գոյություն ունեն վիտամին K1 (ֆիլլոխինոն) և վիտամին K2 (պրենիլմենախինոն)։ Վիտամին K-ի կենսաբանական դերը պայմանավորված է վերջինիս արյան մակարդելիության գործում ունեցած նշանակությամբ։ Հակաբիոտիկներով և աղիների միկրոֆլորայի վրա ներազդող այլ միջոցներով բուժման պարագայում վիտամին K-ն անհրաժեշտ է լյարդում պրոթրոմբինի և արյան մակարդելիությունն ապահովող այլ նյութերի սինթեզման համար։ Առողջ օրգանիզմը վիտամին K2 ինքնուրույն է սինթեզում։

Արագ փաստեր Նույնացուցիչներ, CAS համար ...
Վիտամին K
Նույնացուցիչներ
CAS համար12001-79-5
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.031.267 Խմբագրել Վիքիդատայում
Փակել

Բնութագիր

Վիտամին K-ն հիմնականում արտադրվում է աղիների միկրոֆլորայի միջոցով։ Օրգանիզմն այն ստանում է նաև սննդամթերքի միջոցով։

Օրգանիզմում վիտամին K-ի բացակայության կամ դեֆիցիտի պայմաններում կարող են զարգանալ հեմոռագիկ երևույթներ։ Քանի որ վիտամին K-ն ճարպերի ազդեցության տակ լուծվում է, աղիքային պատի ճարպերի ներծծման խանգարումների ժամանակ վերջինիս ներթափանցումը օրգանիզմ դժվարանում է։ Այս հանգամանքը հեմոռագիկ դիաթեզի առաջացման պատճառ կարող է դառնալ։

Հեմոռագիկ դիաթեզ

Հեմոռագիկ դիաթեզը մի հիվանդություն է, որը բնութագրվում է արտահայտված արյունահոսությամբ։ Դրա պատճառ կարող են դառնալ վնասվածքները, արյունահոսությունները (ենթամաշկային, միջմկանային, միջանոթային և այլն)։ Հեմոռագիկ դիաթեզը արյան մակարդելիությունն ապահովող պրոթրոմբինի պակասի արգասիք է, որի սինթեզմանը մեծապես նպաստում է վիտամին K-ն։

Սնունդ

Վիտամին K-ով առանձնակի հարուստ է բուսական աշխարհը։ Դրանից շատ է պարունակվում հատկապես սպանախի, շագանակի, եղինջի և հազարաթերթիկի տերևներում, մասուրի պտուղներում, կաղամբի զանազան տեսակներում, ստեպղինում, լոլիկում, ելակում, սոյայի յուղում և կենդանական ծագման որոշ սննդամթերքներում՝ ձու, հորթի լյարդ։ Վիտամին K-ով հարուստ են նաև մուգ կանաչ տերևներով բանջարեղենները, օրինակ՝ մաղադանոս, բրոկկոլի, բրյուսելյան կաղամբ և աղցանների կանաչեղեն։ Կանաչ լոբին, ավոկադոն, կիվին, բանջարեղենային ձեթերը, յոգուրտը, ֆերմենտացված մթերքներն ու ըմպելիքները և պանիրների որոշ տեսակներ ևս հանդիսանում են վիտամին K-ի լավ աղբյուրներ։

Չափաբաժիններ

Չափահաս մարդկանց օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամին K-ի օրական պահանջը ստույգ սահմանված չէ, սակայն այն մոտավորապես կազմում է 70-140 մկգ։ Ջերմային մշակման ժամանակ վիտամին K-ն քայքայվում է։

Բժշկական կիրառումներ

Վիտամին K-ն անհրաժեշտ է պրոտրոմբինի արտադրության համար։ Դա գոյացություն է, որն արտադրվում է մարդու լյարդի կողմից և կարևոր դեր է խաղում արյան մակարդելիության գործընթացում։ Պրոտրոմբինից բացի մարդու լյարդն արտադրում է այլ տարրեր, որոնք անհրաժեշտ են այդ գործընթացի համար, և բոլոր այդ տարրերն էլ պահանջում են օրգանիզմում վիտամին K-ի բավարար քանակի առկայություն։ Բոլոր այդ տարրերի բացակայության դեպքում արյունը շատ դանդաղ է մակարդվում կամ առհասարակ չի մակարդվում, ինչը կարող է հանգեցնել երկարատև արյունահոսության անգամ նվազագույն վնասվածքների դեպքում։ Բացի դրանից, վիտամին K-ն նպաստում է ոսկրային հյուսվածքների կողմից կալցիումի յուրացմանը։

Անբավարարություն

Վիտամին K-ի պակասությունը կարող է բերել օստեոպորոզի՝ հիվանդության, որի հետևանքով ոսկորները դառնում են փխրուն։ Բարեբախտաբար, դա տեղի է ունենում բավականին հազվադեպ, այդ պատճառով առողջ օրգանիզմը չունի լրացուցիչ վիտամինային հավելումների կարիք։ Վիտամին K-ի անբավարարությունը առաջանում է լյարդի և աղեստամոքսային տրակտի ծանր հիվանդությունների հետևանքով։ Նույն արդյունքին կարող է հանգեցնել հակաբորբոքայինների երկարատև օգտագործումը։ Արյան մեջ վիտամին K-ի յուրացմանը խանգարում են խոլեստերինի մակարդակն իջեցնող դեղամիջոցները։ Հակամակարդիչ դեղորայք ընդունող հիվանդները առավել հակված են օստեոպորոզով հիվանդանալուն, քանի որ այդ դեղորայքը չեզոքացնում է վիտամին K-ի գործած ազդեցությունը։ Մարդկային օրգանիզմը ընդունակ չէ ինքնուրույն վիտամին K-ն արտադրել։

Դեֆիցիտի ախտանիշները

Օրգանիզմում վիտամին K-ի անբավարար քանակները կարող են կլինիկորեն դրսևորվել սովորականից ավելի հեշտ արյունազեղումների առաջացմամբ։ Միևնույն ժամանակ, վիտամին K-ի դեֆիցիտը բերում է վնասվածքներից, վիրահատությունից կամ այլ պատճառներով առաջացած արյունահոսությունների ավելի դժվար դադարելուն։ Կանանց մոտ K-վիտամինային անբավարարությունը կարող է առաջացնել դաշտանի երկարացում կամ առատացում։

Դեֆիցիտի պատճառները

Վիտամին K-ի դեֆիցիտով չափահաս մարդիկ սովորաբար ունեն որևէ լուրջ առողջական խնդիր, օրինակ՝ դիաբետ քրոնիկ երիկամային հիվանդություն ցիստիկ ֆիբրոզ (մուկովիսցեդոզ) աուտոիմուն բնույթի մարսողական հիվանդություններ, օրինակ՝ ցելիակա լեղածորանի խցանում։ Հակամակարդիչները, օրինակ՝ Վարֆարինը կարող են բարձրացնել վիտամին K-ի անբավարարության ռիսկը։

Դեֆիցիտի ախտորոշումը

Վիտամին K-ի դեֆիցիտ կասկածելիս բժիշկը կարող է ձեզ նշանակել արյան մեջ այս վիտամինի մակարդակի որոշման հետազոտություն։ Եթե այս թեստը ձեր շրջանում անհասանելի է, բժիշկը կարող է նշանակել արյան մակարդելիության հետազոտություն՝ մինչև վիտամին K ներարկելը և դրանից հետո։

Կարևորություն

Վիտամին K-ն օգնում է, որպեսզի լյարդում արտադրվեն արյան մակարդելիությունն ապահովող սպիտակուցներ։ Այս վիտամինը կարևոր է նաև ոսկրերի առողջ վիճակի պահպանման համար։ Չափահասները սովորաբար ունեն վիտամին K-ի բավարար քանակներ, քանի որ մարսողական համակարգի նորմալ բակտերիաներն արտադրում են այս վիտամինը։ Ավելին, վիտամին K պարունակվում է նաև սննդամթերքների ձեթում։ Վիտամին K-ի ավելցուկը պահպանվում է լյարդում, ուստի սննդով ամեն օր այս վիտամինի ընդունումը դառնում է ոչ պարտադիր։

Բուժում

Եթե դուք ունեք վիտամին K-ի դեֆիցիտ, բժիշկը ձեզ խորհուրդ կտա սննդակարգում ավելացնել վերոնշյալ սննդամթերքները։ Բժիշկը կարող է նաև ձեզ նշանակել վիտամին K-ի որևէ հավելում, որպեսզի կարգավորվի ձեր արյան մակարդելիությունը և վերականգնվի ոսկրերի ամրությունը։ Մի՛ փորձեք ընդունել վիտամին K-ի ավելի մեծ քանակներ, քան բժշկի նշանակած դեղաչափը։

Աղբյուրներ

Գրականություն

  • Dam, H., Researches in Vitamin K, In: Pespectives in Biological Chemistry (RE Olson, ed.), Marcel Dekker, 1970. The Nobel Prize winner recounts the history of the discovery of Vitamin K.
  • Suttie, J.W., Vitamin K, In: Handbook of Lipid research: The fat-soluble vitamins (HF DeLuca, ed.), Plenum Press, 1978. Outstanding review of Vitamin K research from 1930—1978 by one of the leaders in the field.
  • David A. Bender, Nutritional biochemistry of the vitamins, Cambridge University Press, 2003
  • G. F. M. Ball, Vitamins: their role in the human body, Blackwell Science, 2004
  • Gerald F. Combs, The vitamins: fundamental aspects in nutrition and health, Academic Press, 1998

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.