Remove ads
քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Ռիբոֆլավին՝ (լակտոֆլավին, վիտամին B2), ջրում լուծվող ամենակարևոր վիտամիններից է։ Համարվում է բազմաթիվ բիոքիմիական պրոցեսների կոֆերմենտ։
B²-ը (ռիբոֆլավին) անհրաժեշտ է օրգանիզմում սպիտակուցների և ածխաջրերի նորմալ փոխանակման համար։ B² վիտամինը օժանդակում է օրգանիզմի կանոնավոր աճին և վերքերի ապաքինմանը։ Վիտամինի անբավարարության դեպքում նկատվում է շրթունքների վրա ճաքեր, շրթունքների անկյուններում խոցեր և խոր ճաքեր մատերի վրա։ Վերքերի ապաքինումը դանդաղում է։ B²-ի ամենամեծ քանակություն պարունակում են դրոժները, լյարդը, ինչպես նաև կաթը և կաթնամթերքները։ Վիտամինը համեմատ կայուն է տաքության նկատմամբ, բայց լույսից հեշտ քայքայվում է։
Ռիբոֆլավինը վատ է լուծվում ջրում (0,12 մգ/մլ, 27,5 °C) և էթանոլում ։ Անլուծելի է ացետոնում, դիէթիլ եթերում, քլորոֆորմում, բենզոլում և այլ նյութերում։
Ռիբոֆլավինը կայուն թթու է և արագ քայքայվում է հիմնային միջավայրում։
Ռիբոֆլավինը կենսաբանական ակտիվ նյութ է, որը կարևոր դեր է խաղում մարդու առողջության պահպանման գործում։ Ռիբոֆլավինի ածանցյալները ֆլավինմոնոնուկլեոտիդը (FMN) և ֆլավինադենինդինուկլեոտիդ ը (FAD) կարևորագույն թթվա-վերականգնող ֆերմենտների կազմի մեջ են մտնում որպես՝ կոֆերմենտներ։
Ֆլավինային ֆերմենտները մասնակցություն են ունենում ճարպային, սաթի և այլ թթուների թթվեցման մեջ, ինակտիվացնում և թթվեցնում են թունավոր ալդեհիդները, օրգանիզմում տրոհում են ամինաթթուների խորթ D-իզոմերները, որ գոյանում են բակտերիաների կենսագործունեության արդյունքում, մասնակցում են վիտամին B6 և ֆոլացինի կոֆերմենտ տեսակների սինթեզում, աջակցում են գլուտաթիոնի և հեմոգլոբինի վերականգնմանը։
Ֆերմենտներում կոֆերմենտները գործում են որպես թթվող սուբստրատից անջատվող էլեկտրոնների և պրոտոնների միջանկյալ կրիչներ։
Վիտամին B²-ը անհրաժեշտ է էրիթրոցիտների, հակամարմին կազմավորման համար, հասակի և օրգանիզմի վերարտադրության ֆունկցիաների կարգավորման համար։ Նա անհրաժեշտ է նաև առողջ մաշկի, եղունգների, մազեր աճի և ընդհանուր առմամբ ողջ օրգանիզմի առողջության համար, ներառյալ և վահանաձև գեղձի ֆունկցիան։
Մարդու մոտ ռիբոֆլավինի անբավարարության արտաքին դրսևորումներն են՝ շրթունքների լորձաթաղանթի ախտահարումը ուղղահայաց ճաքերով, ստոմատիտի երևույթներ բերանի անկյուններում, լեզվի այտուց և կարմրություն (գլոսիտ), քթաշրթունքային ծալքի, քթի թևերի, ականջների, կոպերի վրա սեբորեական դերմատիտ։ Հաճախ զարգանում են տեսողության օրգանների շեղումներ՝ լուսավախություն, եղջերաթաղանթի անոթավորում, կոնյունկտիվիտ, կերատիտ և որոշ դեպքերում՝ կատարակտ։ Ավիտամինոզի մի շարք դեպքերում ի հայտ են գալիս անեմիա և նյարդային խանգարումներ, որն ուղեկցվում է մկանային թուլությամբ, այրող ցավեր ոտքերում և այլն։
Մարդու մոտ ռիբոֆլավինի անբավարարության հիմնական պատճառներն են՝
Սննդամթերք | Ռիբոֆլավինի քանակությունը, մգ/100 գ մթերքում։ |
---|---|
լյարդ և երիկամներ | 2,80-4,66 |
դրոժ | 2,07-4,0 |
ձու | 0,30-0,80 |
նուշ | 0,80 |
շամպինյոններ | 0,4 |
սպիտակ սունկ | 0,3 |
շիկասունկ | 0,3 |
կաթնաշոռ | 0,30-0,50 |
բրոկոլի | 0,3 |
կաղամբ | 0,25 |
հնդկաձավար | 0,24 |
կաթ | 0,13-0,18 |
միս | 0,15-0,17 |
մաքրած բրինձ, մակարոնեղեն, սպիտակ հաց, մրգերի ևբանջարեղենների մեծամասնությունը |
0,03-0,05 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտամին B2» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.