Ալդեհիդներ
From Wikipedia, the free encyclopedia
Ալդեհիդներ (լատին․՝ alcohol dehydrogenatus — սպիրտ առանց ջրածնի), ֆորմիլ խումբ պարունակող օրգանական միացություններ։ Վերջիններս ունեն R-CHO կառուցվածք[5], որտեղ R-ը կողմնային շղթան է, իսկ կարբոնիլային կենտրոնը (-CHO)՝ ֆորմիլ խումբը[6]։ Ալդեհիդները կետոններից տարբերվում են նրանով, որ կարբոնիլային խումբը գտնվում է մոլեկուլի ածխածնային կմախքի ծայրամասային դիրքում, ոչ թե երկու ածխածինների ատոմների միջև։ Ալդեհիդները շատ տարածված են օրգանական քիմիայում։


Ըստ կարբոքսիլային խմբին միացած ռադիկալի բնույթի
- Հագեցած
- Չհագեցած
Ըստ կարբօքսիլային խմբի թվի
- Մեկ ալդեհիդային խումբ պարունակող
- Դիալդեհիդներ
- Բազմատոմ ալդեհիդներ
Կառուցվածք
Ալդեհիդներում ածխածնային կենտրոնն ունի հարթ կառուցվածք, քանի որ գտնվում է sp2-հիբրիդացման մեջ։ Ֆորմիլային ածխածնի ատոմը կրկնակի կապով միացած է թթվածնի ատոմին և միակի կապով՝ ջրածնի ատոմին։ Հարկ է նշել, որ ֆորմիլ խմբի C-H կապը թթվային (շարժուն) չէ։ Մոլեկուլում առկա զուգորդման (կոնյուգացիա) հաշվին, ալդեհիդի α-ջրածնի ատոմը շատ ավելի թթվային (pKa≈17) է, քան ալկանների C-H կապը (pKa≈50)[7]։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.