Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Կաթնաշոռ, կաթի թթվեցումից ստացվող կաթնամթերք։ Հիմնականում պատրաստվում է յուղազուրկ կաթից, կաթի և թանի խառնուրդից։
Տեսակ | type of cheese? |
---|---|
Ենթատեսակ | soft cow dairy product? և Կաթնաշոռ |
Առաջացման երկիր | Գերմանիա |
Հիմնական | կաթ |
Quark (German cuisine) Վիքիպահեստում |
Առավել մեծ տարածվածություն կաթնաշոռն ունի Արևելյան և Հյուսիսային Եվրոպայի երկրներում։
Ճարպազրկված կաթնաշոռի մեջ 17% սպիտակուց կա, իսկ դա նույնիսկ շատ է, քան կա մսի որոշ տեսակներում։ Վերը նշված լիպոտրոպային նյութերը իջեցնում են հակասկլերոտիկ էֆեկտ։ Դրանց հանքային նյութերը մասնակցում են ոսկրի կազմավորմանը։ Ներվային համակարգի սնուցմանը և արյան հեմոգլոբինի գոյացմանը։
Կաթնաշոռը հատկապես պետք է երեխաներին, հղի կանանց և կերակրող մայրերին, որովհետև այնտեղ պարունակվող կրածնի և ֆոսֆորի աղերը ծախսվում են ոսկրային հյուսվածքի, արյան կազմավորմանը։ Կաթնաշոռը խորհուրդ է տրվում տուբեռկուլյո-զով և սակավարյունությամբ տառապող հիվանդներին։ Այն օգտակար է սրտի և երիկամների հիվանդությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են այտուցներով, որովհետև կրածինը նպաստում է օրգանիզմից հեղուկի դուրս բերմանը։ Ճարպազրկված կաթնաշոռը խորհուրդ է տրվում ճարպակալման, լյարդի հիվանդության, ինֆարկ միոկարդի ժամանակ, երբ մսի և ձկան սպիտակուցները հակացուցված են, դրանց փոխարինում են կաթնաշոռի սպիտակուցները։
Կաթնաշոռը պարունակում է բավարար քանակությամբ կենդանային ճարպեր, որոնք նպաստում են լյարդային ծորանների «փակվելուն»։ Դրա համար կաթնաշոռի կանոնավորման օգտագործման դեպքում խորհուրդ է տրվում ավելացնել այնտեղ մի քիչ բուսական յուղ։ Ավելի լավ է ուշադրություն դարձնել նաև այն բանի վրա, որ սպիտակուցի բարձր խտության պատճառով, կաթնաշոռը չի հանդիսանում մթերք, որը թեթև է մարսողության համար։ Նրա յուրացման համար պահանջվում է աղեստամոքսային տրակտի բոլոր օրգանների մեծ աշխատանք։ Դրա հետ կապված, չարժե շատ տարվել այդ մթերքով և չնայած նրա կարևոր հատկանիշներին, պետք է հետևել չափավոր օգտագործմանը, այսինքն օրը 1 տուփից (200գ) ոչ ավել։ Հիվանդ երիկամներով և կաթնային սպիտակուցից ալերգիայով մարդկանց կաթնաշոռը ընդհանրապես հակացուցված է։
Անհրաժեշտ է 3 գազար, 100գ կաթնաշոռ, 1 պճեղ սխտոր, 3 ճաշի գդալ մայոնեզ, 2 ճաշի գդալ կտրտած մաղադանոս։
Մաքրած գազարը կտրտել օղակներով, վրան լցնել ջուր այնպես, որ այն թեթևակի փակի գազարը։ Եփել 2-3 րոպե և թրմել առանց տաքացնելու, փակ կափարիչով, 6-8 րոպե։ Սառեցրած գազարը անցկացնել մաղով, կաթնաշոռի հետ միասին։ Ստացված զանգվածի մեջ ավելացնել մանր կտրտած սխտոր, մայոնեզ, կտրտած մաղադանոս։ Այդ ամենը լավ խանել։
Վերցնել 100գ կաթնաշոռ, 2 լոլիկ, 3 ճաշի գդալ բուսական յուղ, աղ, շաքար, պղպեղ ըստ ճաշակի։ Թարմ լոլիկները լվանալ, մանր կտրտել, խառնել կաթնաշոռի հետ, ավելացնել աղ, շաքար, պղպեղ և բուսական յուղ։ Ստացված զանգվածը հարել։
Կաթնաշոռով ալոճենու տերևներով և խնձորներով խյուս
Վերցնել 50գ սերուցքային կարագ, 50գ քերած պանիր, 50գ կաթնաշոռ, 1 խնձոր, 2 ճաշի գդալ ալոճենու մատղաշ տերևներ։
2 ճաշի գդալ ալոճենու մատղաշ տերևները և մանր քերած խնձորները միացնել կարագի, պանրի և կաթնաշոռի հետ։ Զանգվածը խառնել։
Վերցնել 15գ սերուցքային կարագ, 200գ կաթնաշոռ, 25գ աղացած պաքսիմատ, 1 հատ ձու, 25գ շաքարի օշարակ, 5գ աղի լուծույթ, թթվասեր կամ էլ 30գ մուրաբայի օշարակ։ Կաթնաշոռը անցկացնել մաղով, ձվի դեղնուցը տրորել շաքարի օշարակի, 1 թեյի գդալ կարագի և աղի լուծույթի հետ։ Խառնել դեղնուցը կաթնաշոռի հետ, ավելացնել մաղած պաքսիմատ։ Խփել սպիտակուցը և զգուշորեն միացնել կաթնաշոռային զանգվածի հետ, խառնելով վերևից ներքև։ Լցնել զանգվածը յուղած և պաքսիմատ ցանած կաղապարի մեջ և դնել լցրած ջրով թավայի մեջ։ Պուդինգը դնել վառարան 20-25 րոպե։ Այն պետք է կաղապարի ծայրերից պոկվի։ Հետո վրան լցնել թթվասեր կամ մուրաբայից օշարակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.