Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
Դասական շրջանի ավստրիացի նշանավոր կոմպոզիտոր, ջութակահար, երաժշտական մանկավարժ / From Wikipedia, the free encyclopedia
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ (գերմ.՝ Wolfgang Amadeus Mozart, հունվարի 27, 1756(1756-01-27)[2][3][4][…], Զալցբուրգ, Զալցբուրգի արքեպիսկոպոսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[5][6][7] - դեկտեմբերի 5, 1791(1791-12-05)[2][3][4][…], Վիեննա, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[5][6][8][…]), դասական շրջանի ավստրիացի նշանավոր կոմպոզիտոր։
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Johann Chrysostomos Wolfgang Gottlieb Mozart |
Ի ծնե անուն | լատին․՝ Johannes Chrysostomus Wolfgangus Theophilus Mozart[1] |
Ծնվել է | հունվարի 27, 1756(1756-01-27)[2][3][4][…] Զալցբուրգ, Զալցբուրգի արքեպիսկոպոսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[5][6][7] |
Երկիր | Զալցբուրգի արքեպիսկոպոսություն |
Մահացել է | դեկտեմբերի 5, 1791(1791-12-05)[2][3][4][…] (35 տարեկան) Վիեննա, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[5][6][8][…] |
Գերեզման | St. Marx Cemetery[9] |
Ժանրեր | Դասական ժամանակաշրջան, սարդանա, կամերային երաժշտություն, օպերա և սիմֆոնիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, դաշնակահար, երաժիշտ, երգեհոնահար և ջութակահար |
Գործիքներ | երգեհոն, կլավիկորդ, կլավեսին, ֆորտեպիանո, ջութակ, ալտ, դաշնամուր և երգեհոն |
Աշխատավայր | Հիերոնիմուս ֆոն Կոլորեդո և Յոզեֆ II |
Ամուսին | Կոստանցիա Մոցարտ |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Wolfgang Amadeus Mozart Վիքիպահեստում |
Ծնված լինելով Զալցբուրգում` Մոցարտը երաժշտական արտակարգ ընդունակություններ է դրսևորել վաղ մանկուց։
Բացի ստեղնաշարային գործիքներ ու ջութակ նվագելուց` նա ստեղծագործել է հինգ տարեկանում և ելույթ ունեցել եվրոպական արքայական պալատներում։ 17 տարեկան հասակում Մոցարտը որպես երաժիշտ հանդես է եկել Զալցբուրգի պալատում, որտեղ նրան հաճախ հալածում էին։ 1781 թվականին Վիեննա կատարած այցից հետո նա վտարվել է Զալցբուրգի իր պաշտոնից։ Կոմպոզիտորը հնարավորություն է ստանում մնալու մայրաքաղաքում, որտեղ արժանացել էր փառքի, սակայն նյութական անապահով վիճակում էր գտնվում։ Իր կյանքի` Վիեննայում անցկացրած վերջին տարիներին Մոցարտը ստեղծել է իր ամենահայտնի սիմֆոնիաներից շատերը, «Ռեքվիեմը», որը մինչև 35 տարեկանն անավարտ էր մնացել։ Մոցարտի վաղաժամ մահը շատ լեգենդների առիթ է հանդիսացել։
Իր կյանքի ընթացքում գրել է 600-ից ավելի ստեղծագործություն, որոնցից շատերը սիմֆոնիկ, կամերային, օպերային և երգչախմբային երաժշտության գլուխգործոցներ են։ Նա աշխարհի բոլոր ժամանակների ամենանշանավոր եվրոպական երաժիշտներից է, ում ստեղծագործություններն իրենց ազդեցությունն են թողել արևմտյան երաժշտության վրա։ Լյուդվիգ վան Բեթհովենը իր վաղ շրջանի գործերը գրելիս ազդվել է Մոցարտից, իսկ Յոզեֆ Հայդնը գրել է. «Սերունդները 100 տարի այլևս չեն տեսնի նման տաղանդ»[10]։ Մոցարտի գործերն այսօր լայնորեն կատարվում են դասական երաժշտության համերգների ընթացքում։[11][12]