Դաշնամուր
From Wikipedia, the free encyclopedia
Դաշնամուր կամ ֆորտեպիանո (իտալ.՝ forte - բարձր, piano - ցածր), ակուստիկ, լարային ստեղնաշարային գործիք, որի լարերին հարվածում են մուրճիկներով, որոնք պատված են ավելի փափուկ նյութով (ժամանակակից մուրճերը ծածկված են խիտ բրդյա ֆետրով, որոշ վաղ դաշնամուրների համար օգտագործվել է կաշի)։ Դաշնամուրով նվագում են ստեղնաշարի միջոցով, որը ստեղների (փոքր լծակների) մի շարք է, կատարողը ստեղները սեղմում կամ հարվածում է երկու ձեռքի մատներով, որպեսզի մուրճերը հարվածեն լարերին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաշնամուր (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Դաշնամուր, Տեսակ ...
Դաշնամուր | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործիքի տեսակ |
Որակավորում | ստեղնաշարային գործիքներ |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 314.122-4-8 |
Ստեղծման տարեթիվ | 1720 |
Հնարող | Բարտոլոմեո Քրիսոֆորի |
Ձայնանմուշ | |
Փակել
Դաշնամուրը հայտնագործվել է մոտ 1700-ական թվականներին Բարտոլոմեո Քրիստոֆորի կողմից։