Վլադիմիր Անդրեևիչ Ստեկլով (ռուս.՝ Владимир Андреевич Стеклов, դեկտեմբերի 28 1863 (հունվարի 9 1864)[1], Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 30, 1926(1926-05-30)[2][3][4][…], Գասպրա), խորհրդային մաթեմատիկոս, Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1912)։ 1919-1926 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահը։
Արագ փաստեր Վլադիմիր ՍտեկլովВладимир Стеклов, Ծնվել է ...
Վլադիմիր Ստեկլով Владимир Стеклов |
---|
|
Ծնվել է | դեկտեմբերի 28 1863 (հունվարի 9 1864)[1] Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[2] |
---|
Մահացել է | մայիսի 30, 1926(1926-05-30)[2][3][4][…] (62 տարեկան) Գասպրա |
---|
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
---|
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
---|
Մասնագիտություն | մաթեմատիկոս, ֆիզիկոս, գյուտարար և համալսարանի դասախոս |
---|
Հաստատություն(ներ) | Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտ, Սանկտ Պետերբուրգի համալսարան, Խարկովի կայսերական համալսարան, Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկա-մաթեմատիկական ինստիտուտ, Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտ[5] և Բեստուժևյան դասընթացներ[5] |
---|
Գործունեության ոլորտ | մեխանիկա[6], դիֆերենցիալ հավասարումների տեսություն, մաթեմատիկական ֆիզիկա[6], Մոտարկումների տեսություն, մաթեմատիկա[6], կիրառական մաթեմատիկա[6], ֆիզիկա[6] և Հիդրոդինամիկա[6] |
---|
Պաշտոն(ներ) | նախագահ, պրիվատ-դոցենտ և դեկան |
---|
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Kharkiv Mathematical Society? |
---|
Ալմա մատեր | Nizhny Novgorod Institute of nobility? (1882), Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1883), Խարկովի կայսերական համալսարան (1887) և Խարկովի ազգային համալսարան[7] |
---|
Գիտական աստիճան | մագիստրոս (1893), դոկտոր (1901) և ակադեմիկոս (1912) |
---|
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[6] |
---|
Գիտական ղեկավար | Ալեքսանդր Լյապունով |
---|
Եղել է գիտական ղեկավար | Վլադիմիր Սմիռնով, Ալեքսանդր Ֆրիդման[7], Գուրի Կոլոսով և Նիկոլայ Սալտիկով[7] |
---|
Պարգևներ | |
---|
Vladimir Andreevich Steklov Վիքիպահեստում |
Փակել
1887-ին ավարտել է Խարկովի համալսարանը։ 1889—1906 թթ․ դասավանդել է նույն համալսարանում (1896-ից՝ պրոֆեսոր)։ 1906-ից՝ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր։ Ստեկլովի նախաձեռնությամբ 1921-ին ԳԱ կից կազմակերպվել է ֆիզիկա-մաթեմատիկական ինստիտուտ (1926-ից՝ Ստեկլովի անվամբ), որի տնօրենն է եղել մինչև կյանքի վերջը։ 1934-ից Ստեկլովի անունով է կոչվում այդ ինստ-ից անջատված ԽՍՀՄ ԳԱ մաթեմատիկայի ինստ-ը։ Ստեկլովի աշխատանքների հիմնական ուղղությունները մաթ. մեթոդների կիրառություններն են բնագիտության մեջ և նվիրված են մաթ․ ֆիզիկային, ֆունկցիաների վերլուծությանը շարքերի՝ ըստ տրված ֆունկցիաների օրթոգոնալ համակարգերի (տես Օրթոգոնալ ֆունկցիաներ)։ Այդ հետազոտությունների հիմքում ընկած է Ստեկլովի մուծած օրթոգոնալ համակարգերի փակության գաղափարը։ Ստեկլովն աշխատանքներ ունի մաթ․ անալիզից (մասնավորաբար՝ քառակուսացման բանաձևերի տեսությունից), ինչպես նաև առաձգականության տեսությունից և հիդրոդինամիկա Վ․ Ա․ Ստեկլովից։ Ստեկլովը մուծել է ֆունկցիաների ողորկացման հատուկ մեթոդ։ Ստեկլովը հայտնի է նաև որպես մաթեմատիկայի պատմաբան, փիլիսոփա, գրող։