Համակարգ
փոխկապակցված բաղադրիչների հավաքածու / From Wikipedia, the free encyclopedia
Համակարգը (հին հունարեն՝ σύστημα - ամբողջ է, կազմված մասերից; միասնություն), տարրերի բազմություն է, որոնք միմյանց հետ հարաբերությունների կամ կապերի մեջ են և միասին որոշակի ամբողջություն, միասնություն են կազմում[1]։ «Համակարգ» տերմինը օգտագործվում է ինչպես իրական, այնպես և վերացական օբյեկտների և լայնորեն օգտագործվում է նոր հասկացություններ ձևակերպելու համար, օրինակ բանկային համակարգ, ինֆորմացիոն համակարգ, արյունատար համակարգ, քաղաքական համակարգ, հավասարումների համակարգ և այլն։