![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1c/Aleksandr_Lyapunov.jpg/640px-Aleksandr_Lyapunov.jpg&w=640&q=50)
Ալեքսանդր Լյապունով
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Միխայլովիչ Լյապունով (ռուս.՝ Александр Михайлович Ляпунов, հունիսի 6, 1857(1857-06-06)[1][2][3], Յարոսլավլ, Ռուսական կայսրություն[4] - նոյեմբերի 3, 1918(1918-11-03)[4][1][2], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ուկրաինական պետություն[4]), ռուս մաթեմատիկոս և մեխանիկ, Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1901), Պ. Լ. Չեբիշնի աշակերտը։
1880 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանը։ 1892 թվականից Խարկովի համալսարանի պրոֆեսոր, 1902 թվականից աշխատել է Պետերբուրգի ԳԱ-ում։ Հիմնական վաստակը կայունության խնդիրների լուծման ընդհանուր մեթոդի մշակումն է։ Ստեղծել է վերջավոր թվով պարամետրերով որոշվող մեխանիկական համակարգերի շարժման և հավասարակշռության արդի տեսությունը։ Արժեքավոր աշխատանքներ ունի մաթեմատիկայի, ֆիզիկայի, պտտվող հեղուկի հավասարակշռության ձևերի ու կայունության վերաբերյալ։ Հավանականությունների տեսությունում առաշարկել է հետազոտման նոր՝ «բնութագրական ֆունկցիաների» մեթոդ, ապացուցել, այսպես կոչված, կենտրոնական սահմանային թեորեմը՝ բավական ընդհանուր պայմանների դեպքում։