From Wikipedia, the free encyclopedia
Վարդենիս, համայնքի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի Գեղարքունիքի մարզում[1]։ Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9 -ին Հայաստանի Ազգային ժողովում համայնքների խոշորացման օրինագծով[2][3]։ Սահմանակցում է Մարտունի, Ճամբարակ և Եղեգիս համայնքների հետ, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության հետ։
Երկիր | Հայաստան |
---|---|
Մտնում է | Գեղարքունիքի մարզ |
Ներառում է | Վարդենիս, Ազատ, Ախպրաձոր, Ակունք, Այրք, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Գեղամասար, Գեղաքար, Դարանակ, Զառիվեր, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Կախակն, Կարճաղբյուր, Կութ, Կուտական, Մաքենիս, Մեծ Մասրիկ, Ներքին Շորժա, Նորաբակ, Նորակերտ, Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Սոթք, Վանեվան, Վերին Շորժա, Տորֆավան, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ |
Վարչկենտրոն | Վարդենիս |
Խոշորագույն քաղաք | Վարդենիս |
Օրենսդրական մարմին | Վարդենիս համայնքի ավագանի |
համայնքապետ | Ահարոն Խաչատրյան |
Պաշտոնական լեզու | հայերեն |
Բնակչություն (2011) | 15,129 |
Սահմանակցում է | Մարտունի, Ճամբարակ, Եղեգիս համայնքներ, Ադրբեջան |
vardenis.am |
2021 թվականին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում համայնքի կազմում ներառվել են նոր բնակավայրեր։
Համաձայն Հայաստանի տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ավագանին բաղկացած է 27 անդամներից, որոնցից 14-ը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, 10-ը՝ Ահարոն Խաչատրյան դաշինքից՝ բաղկացած Համերաշխություն և Դեմոկրատական այլընտրանք կուսակցություններից, իսկ 4-ը Միասնական Վարդենիս դաշինքից, որի մեջ մտնում է ՀՅԴ-ն և Ժողովրդավարություն և աշխատանք կուսակցությունը։ Համայնքի ղեկավարը նույնանուն դաշինքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն է։
Վարդենիս համայնքը կազմված է 36 բնակավայրից՝ Ազատ, Ախպրաձոր, Ակունք, Այրք, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Գեղամասար, Գեղաքար, Դարանակ, Զառիվեր, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Կախակն, Կարճաղբյուր, Կութ, Կուտական, Մաքենիս, Մեծ Մասրիկ, Ներքին Շորժա, Նորաբակ, Նորակերտ, Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Սոթք, Վանեվան, Վերին Շորժա, Տորֆավան, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ գյուղերն ու Վարդենիս քաղաքը, որը հանդիսանում է համայնքի վարչական կենտրոնը[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.