շնչառական ուղու վարակիչ հիվանդությունը, որը առաջացել է վիրուսի պատճառով From Wikipedia, the free encyclopedia
Սուր շնչառական (ռեսպիրատոր) վիրուսային վարակ (ինֆեկցիա) (անգլ.՝ viral respiratory infections[1]), շնչառական համակարգի կլինիկական և ձևաբանորեն նման սուր բորբոքային հիվանդությունների մի խումբ, որի պատճառական գործոնները սովորաբար շնչառական վիրուսներն են։ Հանդիսանում է աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբ՝ միավորելով գրիպի, ռեսպիրատոր սինցիտյալ, ռինովիրուսային, կորոնավիրուսային, ադենովիրուսային և այլ ինֆեկցիաներ, հարուցելով շնչառական համակարգի կատառալ բորբոքում[2][3]։ Սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաները ներառում են իրենց մեջ մրսածությունը, գրիպը և բրոնխիտը[4]։ Մրսածությունը ընդունված է համարել սուր ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիայի թեթև ձև, հիմնականում ազդելով քթի վրա[5]։
Սուր շնչառական վիրուսային ինֆեկցիա viral respiratory infections | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն և Սուր վիճակ (բժշկություն) |
Պատճառ | influenza virus?, Rhinovirus?, Կորոնավիրուսներ, Ադենովիրուսներ, Մարդու ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուս, Coxsackievirus?, echovirus?, H. metapneumovirus?, human parainfluenza?, Enterovirus? և respiratory virus? |
ՀՄԴ-9 | 465.9 |
ՀՄԴ-10 | J00-J06 |
Սուր շնչառական վիրուսային վարակների տարբեր հարուցիչներ կարող են առաջացնել քիչ թե շատ նման ախտանիշներ, որը կարող է ներառել մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, ընդհանուր թուլությունը, մրսածությունը, գլխացավը և այլն, իսկ կլինիկական պատկերը կարող է արտահայտվել ռինիտի, ֆարինգիտի, տոնզիլիտի, լարինգոտրախիտի և բրոնխիտի ձևով։ Երբեմն նաև կարող են առաջացնել կոնյուկտիվիտ[6]։ ՍՌՎԻ-ի ծանր արտահայտությունից է հանդիսանում բրոնխիտը, որը հանդիպում է որպես օրենք երիտասարդների մոտ[7]։ Վիրուսային հիվանդությունը զարգացման ընթացքում կարող է բարդանալ բակտերային վարակով։
Դեպքերի մեծամասնությունում ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիաները ընդհանում են որպես մեղմ հիվանդություն և իրենք իրենց անցնում են, քանի որ իմունային համակարգը ինքնուրույն ոչնչացնում է վիրուսային օրգանիզմները։ Հիվանդության ծանր դեպքերը գրանցվում են, եթե վիրուսները ընկնում են ստորին շնչառական ուղիներ, ինչի արդյունքում բրոնխիտի ֆոնին ինֆեկցիան բերում է վիրուսային թոքաբորբի և սուր ռեսպիրատոր դիսթրես համապտանիշի առաջացմամբ։ Ինչպես նաև ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիաները կարող են հանգեցնել երկկողմանի քրոնիկական հիվանդությունների[8]։
Ախտորոշումը նվազ ճշգրտությամբ կարող է դրվել կլինիկոհամաճարակաբանական տվյալների հիման վրա, հիմնական դեպքերում հիվանդությունը կարող է ախտորոշվել որպես սուր շնչառական վարակ կամ սուր շնչառական հիվանդություն[9]։ Վերջնական ախտորոշում հնարավոր է դնել միայն հիմնվելով յուրահատուկ լաբորատորային թեստերով։ Քանի որ ՍՌՎԻ հարուցիչները ունակ են հարուցել այնպիսի հիվանդություններ, որոնցից են կրուպը, բրոնխիտը և բրոնխիոլիտը կան առաջարկություններ չօգտագործել <<ՍՌՎԻ>> տերմինը ախտորոշում դնելուց, այլ նրա փոխարեն ախտանիշահամալիրը ներկայացնել ՀՄԴ-10[10] դասակարգման ձևով։
Սուր ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիա հասկացության մեջ <<սուր>>-ը ցույց է տալիս, որ հիվանդությունը տևում է սահմանափակ ժամանակահատված, այսինքն՝ այն քրոնիկ չէ, և ըստ այդմ սկսվել է ոչ այնքան վաղուց[11][12]։ <<Ռեսպիրատոր>> նշանակում է, որ դրսևորումը վերաբերում է շնչառական համակարգին, որը ներառում է իր մեջ քիթը, կոկորդը, շնչափողը և թոքերը, իսկ <<վիրուսային ինֆեկցիա>>-ն ցույց է տալիս, որ հիվանդությունը հարուցում են հենց վիրուսները, այլ ոչ թե ուրիշ միկրոօրգանիզմներ[12]։
ՍՌՎԻ հանդիսանում է մարդկանց շրջանում ամենատարածված հիվանդությունը։ ՍՌՎԻ-ին բաժին է ընկնում բոլոր սուր հիվանդությունների կեսը և սուր շնչառական վարակների զգալի մասը[13]։ Ռեսպիրատոր վիրուսները հարուցում են տարեկան 500 միլիոնից ավել հարբուխ[14]։
Երեխաները կյանքի աջաին ամասներին պրակտիկորեն չեն հիվանդանում (ի շնորհիվ մայրական պասիվ իմունիտետի, որը ստանում են տրանսպլացենտար ճանապարհով)։ Վարակվելու ամենաբարձր ցուցանիշը երեխաների շրջանում նկատվում է կյանքի առաջին տարիներին, ինչը կապված է երեխաների խնամքի հաստատություններ այցի հետ (ՍՌՎԻ-ով հիվանդությունը առաջին տարվա ամբողջ ընթացքում կարող է հասնել 10 անգամ (տարի))։ Ավելի մեծ տարիքային խմբերում դեպքերի նվազումը բացատրվում է հիվանդությունից հետո յուրահատուկ իմունիտետի ձևավորմամբ։ Տարվա ամբողջ ընթացքում յուրաքանչյուր հասուն օրգանիզմ տանում է ՍՌՎԻ 2-3 անգամ։ Սուր շնչառական հիվանդությունների ընդհանուր կառուցվածքում հատուկ հիվանդությունների համամասնությունը կախված է համաճարակային իրավիճակից և հիվանդների տարիքից։ Հայտնի են դեպքեր, որ հիվանդության կլինիկական դրսևորումները նվազագույնն են, իսկ վարակային թունավորման ախտանիշները բացակայում են․ այդպիսի հիվանդները ՍՌՎԻ-ն տանում են <<ոտքի վրա>>, դառնալով երեխաների և տարեցների համար վարակի աղբյուր։ Ներկայումս գրեթե բոլոր այսպես կոչված հարբուխների վիրուսային ծագում հուսալիորեն հաստատվել է[2]։
Շնչառական վիրուսային վարակները հոսպիտալացման ամենատարածված պատճառներն են համարվում, ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների շրջանում, իսկ սուր ռեսպիրատոր դիսթրես համախտանիշը, որը կարող է հանդես գալ վարակի ֆոնին, հանդիսանում է զարգացող երկրներում երեխաների մահվան հիմնական պատճառ[15]։
Սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայի աղբյուր են հանդիսանում հիվանդ մարդը, կամ որոշ դեպքերում կենդանին և թռչյունները, որոնք ներկայացնում են վտանգ ինկուբացիոն շրջանից մինչև տենդի ավարտը։
Հիվանդության նկատմամբ զգայունությունը համընդհանուր է, բարձր և կախված չէ ՍՌՎԻ-ից[2] и не зависит от пола[16]։ Կյանքի առաջին ամիսներին համեմատաբար անհաս երեխաները ծնվում են ՍՌՎԻ-ի նկատմամբ շրջանառվող հակամարմիններ ստանալով մոր օրգանիզմից։ ՍՌՎԻ հակամարմինների բացակայությունը նորածինների օրգանիզմում կարող է նորածնին դարձնել զգայուն վարակի նկատմամբ։ Վարակվելուց հետո, որպես օրենք ձևավորվում է կայուն իմունիտետ ամբողջ կյանքում։ Կրկնակի հիվանդանալը կարող է պայմանավորված լինել այլ թոքագեն վիրուսով (ՍՌՎԻ հարուցող)[2]։
Շնչառական վարակները հիմնականում փոխանցվում են շփման և օդակաթիլային ճանապարհով։ Օդակաթիլային ճանապարհը ենթադրում է օդում ցրված լորձային մասնիկների ներթաձանցմամբ վարակվածների փռշտալուց կամ հազի միջոցով 0,9 մետր շառավղով։ 10 մկմ շառավիղ առաջացրած ցողված մանրդիսպերսային մասնիկները կարող են տարածվել մինչև 1,8 մետր և ավելին[17]։
Կոնտակտային փոխանցման եղանակով վիրուսը փոխանցվում է աղտոտված կենցաղային իրերի և հագուստների միջոցով, իսկ վարակումը տեղի է ունենում ձեռքերով, երբ վիրուսը մտնում է շնչառական ուղիներ։ Տարբեր վիրուսներ կարող են տարբեր ժամկետներով պահպանել իրենց ակտիվությունը առարկաների և իրերի վրա, որը կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր։ Ավելին, առանց մեմբրանի վիրուսները ավելի լավ են պահպանվում արտաքին միջավայրում և ավելի երկար կարող են մնալ ակտիվ տիրոջ օրգանիզմից դուրս[17]։
Ինչպես նաև փոխանցման հավանականության վրա կարող են ազդել շրջապատող միջավայրի գործոններ, ինչպիսիք են խոնավությունը և օդի ջերմաստիճանը[17]։
Շնչառական ինֆեկցիաներ հարուցվում են մի շարք վիրուսային ընտանիքների կողմից, որոնցից են պարոմիկսովիրուսներ, պիկոռնավիրուսներ, կորոնավիրուսներ, ադենովիրուսներ և պառվովիրուսներ։ Այդ վիրուսների մեջ կան և ՌՆԹ պարունակող և ԴՆԹ պարունակող վիրուսներ։ ՌՆԹ պարունակող վիրուսներին են պատկանում ռինովիրուսը, կորոնավիրուսը, ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսը, պարագրիպի վիրուսը, էնտերովիրուսը, ներառյալ Կոկսակի վիրուսը և էկխովիրուսը, մարդկային մետապնևմովիրուսը և գրիպի վիրուսը։ ԴՆԹ պարունակողներին են պատկանում ադենավիրուսը և վերջերս հայտնաբերված մարդկային բոկավիրուսը[18][19]։ Որոշ դեպքերում օրինակ,իմունոսուպրեսիայի ժամանակ սուր շնչառական վիրուսային ինֆեկցիա կարող է հարուցել 1-ին տիպի հերպես վիրուսը[19][20]։
Հնարավոր է այսպես կոչված խառը շնչառական վիրուսային ինֆեկցիա, որի ժամանակ օրգանիզմը ենթարկվում է միաժամանակ երկու և ավելի վիրուսների ազդեցությանը, այնուամենայնիվ, նման վարակների կլինիկական նշանակությունը դեռ պարզ չէ և հստակ պարզ չէ խառը ինֆեկցիաները ազդում են հիվանդության ծանրության վրա[21]։
Վարակման համար անհրաժեշտ է, որպեսզի վիրուսը շփվի այն բջիջների հետ, որոնք հանդիսանում են նրա համար թիրախային, դրանից հետո վիրուսը պետք է հաղթահարի օրգանիզմի ֆիզիոլոգիական և քիմիական պաշտպանական մեխանիզմները, կամ էլ այդ մեխանիզմները պետք է լինեն անարդյունավետ[22][23]։ Վարակի զարգացումը, հիվանդության սկիզբը և դրա ընթացքը կախված են վիրուսի վիրուլենտությունից (ախտածին հատկություն) և տիրոջ օրգանիզմի առողջական վիճակից[23]։ Ախտածնությունը որոշում է հիվանդության առաջացման[22] և զարգացման ընթացքը վիրուսային վարակի ազդեցության արդյունքում և կարող է շատ տարբեր լինել վիրուսների տարբեր խմբերի համար[24]։
Շատ վիրուսներ հարուցում են վարակ վերին շնչառական ուղիներում, օրինակ ռինովիրուսը, բայց կան և այնպիսինները, որոնք հաճախ հարուցում են վարակ ստորին շնչառական ուղիներում, օրինակ գրիպի վիրուսը, երբեմն այն ազդում է նաև թոքային պարենքիմայի վրա որոշ ինֆեկցիաների դեպքում հնարավոր է նեկրոզ և բջիջների մահ[24][25]։ Նաև տարբեր վիրուսներ կարող են հարուցել ինֆեկցիայի տարբեր դրսևորումներ իրենց գործունեության միջոցով աղղակի ազդելով օրգանիզմի վրա կամ անուղակիորեն օրգանիզմի իմունային պատասխանի,կամ բորբոքային գործընթացի արդյունքում[24]։
Իմունային պատասխանը ինֆեկցիայի հանդեպ հնարավորություն է տալիս օրգանիզմին[26] ձերբազատվել վիրուսից, բայց մյուս կողմից ի հայտ են գալիս հիվանդության ախտանիշները։ Տարբեր ախտանիշների ի հայտ գալը կախված է նաև վիրուսի տարածումից տիրոջ օրգանիզմում։ Վիրուսները ունակ են հարուցել բավականին ուժեղ բորբոքային պրոցես, որոնք կարող են դերակատարում ունենալ քրոնիկ հիվանդությունների զարգացման մեջ, որոնց թվին են պատկանում ասթման և քրոնիկական բրոնխիտը[25]։
Ինչպես նաև ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիաները կարող են ազդեցություն ունենալ վերին շնչառական ուղիների միկրոֆլորայի վրա։ Ինֆեկցիաները ունակ են բարձրացնել բակտերիաների ադհեզիան (կպչունություն) էպիթելային բջիջների նկատմամբ, իջեցնում են ֆագոցիտոզը և թարթչային էպիթելի կողմից արտադրվող լորձի քանակը։ Տեղային իմունային համակարգի նմանատիպ խանգարումները կարող են հանգեցնել երկրորդային բակտերիալ վարակի առաջացմանը այդ հատվածներում, որոնք նորմայում պետք է լինեն ստերիլ, օրինակ քթային սինուսներում[27]։
Ախտանիշները կարող են տարբեր լինել կախված վիրուսի տեսակից, ընկալ օրգանիզմի տարիքից, քրոնիկ հիվանդությունների առկայությունից և տարած նախորդ պատվաստումներից[28]։
Ախտանիշները կարող են ներառել[28][29]
Կան այնպիսի վտանգավոր ախտանիշներ, որոնք պահանջում են անհապաղ բժշկական օգնություն[1]
Դեպքերի մեծամասնությունում այն մարդկանց մոտ, որոնց մոտ իմունային համակարգի աշխատանքը խանգարված չէ սուր շնչառական վիրուսային ինֆեկցիան ընդհանում է թեթև ձևով, դրսևորումները վերաբերվում են վերին շնչառական ուղիներին, իսկ հոսպիտալացում կամ հակավիրուսային բուժում չի պահանջվում[28]։ Հիվանդության տևողությունը սովորաբար կազմում է ուղիղ 5-ից 10 օր, բայց կարող է և ձգվել ավելին հասնելով 2-ից 3 շաբաթ, որը կախված է հիվանդի առողջական վիճակից և հիվանդություն հարուցող վիրուսի տեսակից[28]։
Սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաները կլինիկորեն կարող են դրսևորվել որպես մրսածություն, սուր սինուսիդ, սուր ֆարինգիտ, սուր լարինգիտ, կոնյուկտիվիտ, օտիտ, կրուպ (լարինգոտրախորտ), սուր բրոնխիտ և վիրուսային թոքաբորբ[28][30]։ Ինչպես նաև ՍՇՎԻ-ին կարող է դրսևորվել գրիպանման հիվանդության ձևով։ Չնայած որոշ վիրուսներ կարող են կապված լինել որոշակի դրսևորումների հետ, շատ դեպքերում նույն դրսևորումը կարող է առաջանալ բազմաթիվ տարբեր վիրուսներից[28]։ Ինչպես նաև կլինիկական դրսևորումները կարող են նման լինել բակտերիալ ինֆեկցիաների դրսևորումներին։
Սովորական շնչառական վիրուսները հանդիսանում են երեխաների շրջանում բրոնխիոլիտի, արտահիվանդանոցային թոքաբորբի մեծ մասի, ասթմայի սրացման և թոքերի խրոնիկական օբստրուկտիվ հիվանդության հիմնական պատճառը, իսկ սեզոնային գրիպը առաջացնում է մեծաքանակ հիվանդության և մահացության դեպքեր[30]։ Հիվանդության ծանր դեպքերը սովորաբար զարգանում են երեխաների, տարեցների, քրոնիկ հիվանդություններ և թույլ իմունային համակարգ ունեցող անձանց մոտ[30]։ Այն մեխանիզմները, թե ինչպես են ինֆեկցիայի թեթև ձևերը անցնում ծանր ձևերի դեռևս լավ ուսումնասիրված չեն[26]։
Ախտորոշումը հիմնականում հիմնված է ախտանիշների դրսևորման վրա[31]։ Հստակ ախտորոշում հնարավոր է դնել իրական ժամանակում արված պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) օգնությամբ[32]։
Լայն տարածում ունենալու և տարասեռության պատճառով սուր շնչառական ինֆեկցիաների ախտորոշման համար անհրաժեշտ է լինում իրականացնել տարբերակիչ ախտորոշում, որպեսզի հստակ դրվի հիվանդության պատճառը։ Տարբեր բարդություններ ունեցող շնչառական վիրուսային ինֆեկցիաների տարբերակիչ ախտորոշման սկզբունքների իմացությունը անհրաժեշտ է բարդությունների կանխարգելման և հիվանդների բուժման մարտավարությունը ընտրելու համար։ ՍՇՎԻ-ի ամենատարածված պատճառը հանդիսանում է պարագրիպը (ավելի թեթև քան գրիպը, ախտահարվում է կոկորդը, երեխաների մոտ նոպան կարող է առաջացնել շնչահեղձություն), ադենովիրուսային ինֆեկցիան (պակաս ցայտուն կլինիկա, քան գրիպի մոտ,սկիզբը՝ անգինա և լիմֆադենոպաթիա, ախտահարում է աչքի շաղկապենին, առատ քթահոսություն, հնարավոր է լյարդի ախտահարում), ինֆեկցիա ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսով (ախտահարում է բրոնխները և բրոնխիոլները, հնարավոր է բրոնխոպնևմոնիա, ավելի թեթև է և ունի երկար ընթացք, քան գրիպը)[33]։
Դիսպեպսիայի (փսխումներ) առկայությունը պետք է մտածելու տեղիք տա ռոտավիրուսային ինֆեկցիայի մասին։
Նշիկների բերբեքային ախտահարման (հիմնականում ադենովիրուսային ինֆեկցիայի դեպքում) առկայության դեպքում պարտադիր պետք է բացառել անգինան և վարակային մոնոնուկլեոզը։ Արտահայտված տենդը կարող է առաջացնել կարմրուկի, կարմրախտի և այլնի կասկած։
Էկզոտիկ հիվանդությունների առաջին ախտանիշները որոնք կարող են հիշեցնել ՍՇՎԻ պետք է բացառվեն հեպատիտները, ՁԻԱՀ-ը և այլն, դրա համար ՍՇՎԻ-ի ախտանիշների մի քանի շաբաթ տևողության դեպքում վտանգավորություն կա այս հիվանդությունների վարակման առումով (շփում հեպատիտ A-ով հիվանդի հետ, պատահական սեռական հարաբերություն անծանոթ զուգընկերոջ հետ, ներերակային ներարկումներ ոչ ստերիլ պայմաններում), ցուցված է շտապ դիմել բժշկի։
Ոչ յուրահատուկ բարդություններին են պատկանում՝ բակտերիալ ռինիտները, սինուսիտները, օտիտները, տրախեիտները, տոնզիլիտները, թոքաբորբը, մենինգիտը, նևրիտը, ռադիկուլիտը։
Գրիպի ժամանակ գոյություն չունեն արդյունավետ հակավիրուսային միջոցներ[34][35]. При обычной простуде лечение направлено на облегчение симптомов болезни[36]։ Հասարակ գրիպի բուժումը ուղղված է ախտանիշների թեթևացմանը։ Սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների թեթև ընթացքի ժամանակ հակավիրուսային դողորայքի ընդունում չի պահանջում։ Շատ մարդիկ առողջանում են իրենք իրենց[1]։
Ինչպես նաև չկա սուր շնչառական վարակների տևողությունը կրճատող կամ բարդությունների ռիսկը նվազեցնող դեղորայք։ Ներկայիս ՍՇՎԻ բուժման համաշխարհային ձեռնարկները բժիշկների համար ՍՇՎԻ-ն համարում են << ինքնուրույն անցնող հիվանդություն>>։ ՍՇՎԻ-ն երեխաների մոտ խորհուրդ է տրվում ծնողներին լավացնել երեխայի ինքնազգացողությունը և հետևել հնարավոր բարդությունների առաջացմանը, որոնց դեպքում անհապաղ դիմել բժշկի[35]։
Ծանր դեպքերում ինֆեկցիայի բուժումը աջակցողական է և իր մեջ կարող է ներառել հեղուկների շատ օգտագործում, թթվածնային թերապիա կամ թոքերի մեխանիկական օդափոխում թթվաքաղցի դեպքում, եթե այդպիսիք պահանջվում են։ Ինֆեկցիայի ծանր դեպքերում կարող են նաև օգտագործել հակավիրուսային պրեպարատներ[37], սակայն յուրահատուկ հակավիրուսային բուժում հասանելի է միայն որոշ վիրուսների դեմ, որոնց թվին են պատկանում գրիպի վիրուսը և ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը[38][1]։ Երկար տարիներ շարունակ ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի ծանր դեպքերի ժամանակ երեխաների մոտ թույլատրված էր ռիբավիրինը, սակայն ներկա ժամանակներում այդ դեղը պահեստավորված է այն պացիենտների համար, ովքեր գտնվում են ռիսկի խմբում, քանի որ այդ դեղը թանկ է և ունի տերատոգեն (հրեշածին) ազդեցություն[37]։
ՍՇՎԻ-ի շատ հարուցիչների դեմ ներկա ժամանակներում ստեղծված չեն քիմիոպրեպարատներ, իսկ ժամանակակից տարբերակիչ ախտորոշումը դժվարացած է։
Ինտերֆերոնը նույնպես պարզվեց, որ արդյունավետ չէ ՍՇՎԻ բուժման համար և չի օգտագործվում ամենօրյա պրակտիկայում։ Շատ լուրջ կողմնակի ազդեցությունների պատճառով, որոնք տատավում են տենդից մինչև ծանր թրոմբոցիտոպենիա և սուիցիդալ (ինքնասպանության) հակումներ, ինտերֆերոնը օգտագործում է միայն ծանր ռեսպիրատոր համախտանիշի ժամանակ հարուցված կորոնավիրուսներով[39]։ Այնուամենայնիվ Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ինտերֆեռոնի տարբեր ձևեր օգտագործվում են ՍՇՎԻ-ի բուժման ժամանակ բավականին մեծ քանակությամբ, օրինակ վաճառվում են կաթիլներ քթի համար, մոմիկներ, ինչպես նաև դրանք նշանակում են նույնիսկ նորածիններին։ Կա կարծիք, որ նման դեղամիջոցների օգտագործման դեպքում կողմնակի երևույթների բացակայությունը կարող է ցույց տալ դրանց անարդյունավետությունը։ Մասնավորապես, հնարավոր է, որ նման դեղամիջոցների կազմից ինտերֆերոնը չանցնի արյան մեջ[40]։
ՍՇՎԻ հարուցված վիրուսներով որոնց դեպքում հակաբիոտիկները անարդյունավետ են[41][42]։
Ջերմիջեցնող դեղորայքից օգտագործում են ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցները, այդ թվում պարացետամոլ, իսկ սկսած 2000-ականներից իբուպրոֆենը[43], որը ցուցաբերում է լավագույն արդյունքները[44]։ Շատ հաճախ առանց ռեցեպտի օգտագործվում են հակահիստամինային, հակաայտուցային միջոցներ, պրեպարատներ հազի և խորխաբեր դեղորայք առանձին կամ զուգակցված[45]։
Ինֆեկցիայի ժամանակ խորհուրդ չի տրվում մասնակցել մարդաշատ միջոցառումների հատկապես փակ տարածություններում անցկացվող, խուսափել հիվանդների հետ չափազանց սերտ շփումից, ինչքան հնարավոր է հաճախ լվանալ ձեռքերը։ Այս նույն կանոնները պետք է հետևեն հիվանդները՝ վերցնեն հիվանդության արձակուրդ, փորձեն հնարավորինս քիչ օգտագործեն հասարակական տրանսպորտը, չմասնակցեն հանրային միջոցառումներին, խուսափեն առողջ մարդկանց հետ սերտ շփումից, կրեն բժշկական դիմակներ (հատկապես հիվանդների համար)։
Կան նաև ցուցումներ տունը և աշխատատեղը մաքուր պահելու համար, որը ներառում է ստեղնաշարի, հեռախոսների, դռների բռնակների և մանկական խաղալիքների մակերեսների պարբերաբար մաքրում[46]։
Վիտամին C-ի կանոնավոր ընդունումը չի նվազեցնում սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների հավանականությունը ամբողջ բնակչության մեջ, այնուամենայնիվ որոշ դեպքերում այն կարող է նվազեցնել հիվանդության ծանրությունն ու տևողականությունը (3%-ից մինչև 12% մեծահասակների մոտ) հատկապես ուժեղ ֆիզիկական ծանրաբեռնվածության ենթակա հիվանդների մոտ[47]։
Ռինովիրուսային ինֆեկցիան հիմնականում ախտահարում է քթի լորձաթաղանթը[48]։ Միևնույն ժամանակ ռինովիրուսները չեն ախտահարում ստորին շնչառական ուղիները, բայց ենթադրվում է, որ նրանք կարող են հրահրել ստորին ուղիների բորբոքային պրոցեսներ[49]։
Ինֆեկցիան բնութագրվում է ուժեղ քթահոսությամբ զուգակցված ֆարինգիտով, իսկ մարմնի ջերմության բարձացում սովորաբար չի լինում կամ բարձրանում է մինչև սուբֆեբրիլ աստիճանի։ Ռինովիրուսները չեն հարուցում օրգանիզմի թունավորում, հիվանդությունը սովորաբար կարող է շարունակվել 5-7 օր, իսկ քթահոսությունը կարող է պահպանվել մինչև երկու շաբաթ[48]։
Ինֆեկցիան տարածված է ցուրտ և բարեխառն բնակլիմիական պայմաններում, հաճախ դրսևորվում է աշնանը և ձմռանը[48]։ Ժողովրդի մեջ հիվանդության ախտանիշները առավել հայտնի են որպես մրսածություն[50]։ Ռինովիրուսային ինֆեկցիան կարող է դրդել հերպետիկ ցանի առաջացմանը շրթունքների[48], որը ժողովուրդը անվանում է նաև <<մրսածություն շրթունքների վրա>>[51]։
Հարուցվում է կորոնավիրուսներով։ Ախտահարում է վերին շնչառական ուղիների էպիթելը, բնութագրական է ռինիտը։ Ինֆեկցիան տարածված է դեռահասների և տարեցների շրջանում։ Հիվանդության ընթացքը շատ նման է ռինովիրուսային ինֆեկցիային, իսկ կլինիկական պատկերները չեն տարբերվում իրարից։ Փոքր երեխաների մոտ կորոնավիրուսները կարող են ախտահարել ստորին շնչառական ուղիները բրոնխիտի զարգացմանբ, հազվադեպ՝ թոքաբորբի[52], իսկ որոշ կորոնավիրուսներ ունակ են երեխաների մոտ հարուցել լուծ[53]։ Մեծահասակների մոտ այն կարող է ընթանալ որպես սովորական մրսածություն[6][54]։
Ինֆեկցիան փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, ինչպես նաև արտաթորանքի միջոցով։ Արտաթորանքի միջոցով փոխանցման ժամանակ հնարավոր է առաջանա սուր գաստրոէնտերիտ, որը ուղեկցվում է որովայնի շրջանի ցավերով, փսխումներով և լուծով[52]։
Կորոնավիրուսները տարածված են տարվա ցուրտ ժամանակ, հիմնականում ուշ աշնանը, ձմռանը և վաղ գարնանը։ Շրջակա միջավայրում կորոնավիրուսները անկայուն են։ Կորոնավիրուսների դեմ ձևավորվում է հումորալ իմունիտետ[52][55], սակայն չնայած դրան հաճախ նկարագրվել են կրկնման դեպքեր[52]։ Կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ չկան արդյունավետ հակավիրուսային դեղորայք, որոնք թույլատրվում է օգտագործել[55][56]։
Չնայած կորոնավիրուսային ինֆեկցիան սովորաբար չի լինում վտանգավոր, այնուամենայնիվ 2002-2003 թթ․ գրանցվեցին դեպքեր վտանգավոր SARS-COV կորոնավիրուսի շտամով, որը խիստ տարբերվում է այլ կորոնավիրուսներից և ենթադրաբար հանդիսանում է ձևափոխված վիրուս։ Այդ շտամը հարուցեց ծանր, սուր շնչառական համախտանիշ։ Հիվանդությունը կարող է դրսևորվել սուր, տենդով 3-ից 7 օրվա ընթացքում, որին հաջորդում է սկզբնական վերականգնումը, այն ինչ, որոշ ժամանակ հետո սկսվում է հիվանդության երկրորդ շրջանը, որի դեպքում տեղի է ունենում օրգանիզմի վիճակի ընդհանուր վատացում, ոչ պրոդուկտիվ հազ, հևոց և շնչառության դժվարացում։ Չնայած մեծամասնության մոտ 5-ից 7 օրվա ընթացքում դրսևորվում է վիճակի լավացում, այնուամենայնիվ դեպքերի 10-ից 20 տոկոսի դեպքում հիվանդությունը պրոգրեսիվում է հանգեցնելով թոքի այտուցի և ծանր շնչառական անբավարության[57]։
Կորոնավիրուսի MERC-CoV շտամը կարող է հարուցել ուրիշ ծանր հիվանդություն՝ Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ[58]։ Վիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 2012 թվականին, բայց հիվանդության դեպքերը բացահայտվում են նույնիսկ մինչև հիմա, այնուամենայնիվ դրանք սովորաբար էպիզոդիկ են և կապված են Միջին Արևելք ճանապարհորդելու կամ հիվանդանոցային վարակի հետ[59]։
2019 թվականի վերջին հիվանդության բռնկում է առաջացել SARS(չաշխատող հղում) -CoV- 2 նոր կորոնավիրուսով, որը առաջացրել է COVID -19 հիվանդություն[60]։
Ադենովիրուսային ինֆեկցիան հիմնականում ախտահարում է նշիկները, շաղկապենին և կոկորդը։ Ինչպես նաև ուղեկցվում է տենդով, իսկ լիմֆատիկ հանգույցները հիվանդության ժամանակ կարող են չափերով մեծանալ։ Երեխաների մոտ մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 39-40 C, իսկ ինքնին տենդը կարող է ձգվել 2-3 օրից մինչև երկու շաբաթ։ Ինֆեկցիան կարող է նաև ուղեկցվել որովայնի շրջանում ցավերով, փսխումներով և ջրիկ կղանքով[61]։
Ադենովիրուսը լավ պահպանվում է շրջակա միջավայրում, մնալով ակտիվ մինչև 14 շաբաթ։ Տարածվում է օդակաթիլային ճանապարհով, ինչպես նաև արտաթորանքի միջոցով։ Ախտահանումը կարող է տեղի ունենալ սննդի, ջրի և կենցաղային առարկաների միջոցով, եթե դրանք շփման մեջ են եղել արտաթորանքի հետ։ Վիրուսը ոչնչանում է 56 °C ջերմաստիճանի ազդեցությամբ 30 րոպեի ընթացքում[61]։
Քանի որ հիվանդանալուց հետո ձևավորվում է տիպա-յուրահատուկ իմունիտետ, հիմնականում հիվանդանում են երեխաները մինչև հինգ տարեկանը։ Այնուամենայնիվ հիվանդությունը բավականին բարձր է մանկական կոլեկտիվներում։ Մեծահասակների մեծամասնության մոտ կան այս ինֆեկցիայի նկատմամբ հակամարմիններ[61]։
Սովորաբար պարագրիպը հարուցում է լարինգիտ, ախտահարելով հիմնականում ցիլինդրային էպիթելը կոկորդի հատվածի[62]։ Դեպքերի մեծամասնությունը պարագրիպը հարուցում է վերին շնչառական ուղիների բորբոքում, բայց կարող է հարուցել բավականին ծանր հիվանդություններ մեծահասակների մոտ և այն մարդկանց շրջանում, ովքեր ունեն իմունոդիֆիցիտ։ Բացի սովորական մրսածությունից պարագրիպը կարող է առաջացնել այնպիսի հիվանդություններ, որոնցից են կրուպը, բրոնխիտը և թոքաբորբը[63]։ Մեծահասակների մոտ մարմնի ջերմաստիճանը որպես կանոն շատ չի բարձրանում, բայց երեխաների մոտ կարող է լինել բարձր ջերմություն[62]։
Հիվանդությունը կարող է շարունակվել մինչև երկու շաբաթ։
Պարագրիպի վիրուսը հաճախ դրսևորվում է ուշ գարունից մինչև ձմռան սկիզբը, բայց միևնույն ժամանակ նրանք ունեն սեզոնայնություն[63]։
Ինֆեկցիան հարուցվում է մարդու ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսով, որը հիմնականում ախտահարում է ստորին շնչառական ուղիները ներառելով մանր բրոնխիոլները։ Մարմնի ջերմաստիճանը սովորաբար բարձրանում է մինչև սուբֆեբրիլ աստիճանի։ Բնորոշվում է հազով, այդ թվում պարբերաբար, իսկ շնչառությունը կարող է լինել դժվարացած։ Թոքերում հնարավոր է լսել խզզոցներ, կարող է զարգանալ բրոնխիտ կամ բրոնխիոլիտ բրոնխօբստրուկտիվ համախտանիշով։ Բրոնխօբստրուկտիվ համախտանիշը և երկրորդային բակտերիալ վարակը կարող է հանգեցնել մահվան։ Հիվանդությունը սովորաբար ձգվում է 2-7 օր, բայց չոր հազը կարող է պահպանվել մինչև երկու շաբաթ[64]։
Հիվանդության ծանր ձևը դրսևորվում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ, որի դեպքում 2-7 օրից զարգանում է բրոնխիոլիտ պարբերաբար հազով կապված խորխի հետ, որը կարող է վերածվել փսխման։
Ավելի մեծ տարիքի երեխաների և մեծահասակների մոտ հիվանդությունը ընդհանում է թեթև ձևերով[64]։ Երեխաների շրջանում ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսը նաև հանդիսանում է օտիտի գլխավոր պատճառներից մեկը, լինելով պատճառական գործոն՝ բարդությունների դեպքերի մոտ 15%- ում[65]։
Մարդու բոկավիրուսը հայտնաբերվել է 2005[66] թվականին և 2016 թվականի դրությամբ դեռ ուսումնասիրված է անբավարար[67]։ Վիրուսի տարածումը համատարած է, իսկ HBoV1 գենոտիպը ասոցացված է ինչպես շնչառական հիվանդություն երեխաների շրջանում, այնպես էլ գաստրոէնտերիտների հետ, նույն ժամանակ վիրուսի այլ գենոտիպեր ասոցացված են աղիքային ինֆեկցիաների հետ[67]։ Այնուամենայնիվ, վերլուծության համար հավաքած նմուշներում, դեպքերի զգալի մասում վիրուսը հայտնաբերվում է այլ վիրուսային և մանրէային ախտածիների հետ միասին[68]։ Հստակորեն, հայտնի չէ արդյոք վիրուսն իսկապես ախտածին է[67]։
Պրակտիկորեն բոլոր երեխանները տանում են բոկավիրուսային ինֆեկցիա մինչև երկու տարեկան հասակը։ Ինֆեկցիան կարող է առաջանալ ամբողջ տարվա ընթացքում, բայց առավել հաճախ վարակում տեղի է ունենում գարնան և ձմռան ամիսներին[69]։
Մարդու մետապնևմովիրուսը հայտնաբերվել է ոչ վաղ անցյալում՝ 2001 թվականին[70],մինչև այդ պահը վիրուսը մարդկանց շրջանում շրջանառվել է նվազագույնը 50 տարի[71]։ Պատկանում է այն նույն ընտանիքին, ինչ-որ ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսը և ունի նմանություն նրա գենոմին[72], и схож с ним по геному[73]։
Մետապնևմովիրուսային ինֆեկցիան ախտահարում է ինչպես վերին շնչառական ուղիները, այնպես էլ ստորին[74]։ Կարող է հարուցել տենդ, հազ, քթի փակվածություն, քթահոսություն, ցավ կոկորդում, ինչպես նաև հևոց, դժվարացած շնչառություն և թթվածնաքաղց։ Կարող է առաջացնել բրոնխիտ, բրոնխիոլիտ և թոքաբորբ[75][76]։
Ինֆեկցիայի ծանր դեպքերը կարող են առաջանալ երեխաների, տարեցների մոտ և այնպիսի քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց շրջանում՝ ինչպիսիք են բրոնխիալ ասթման, էմֆիզեման և իմունոդիֆիցիտները[77]։ 2018 թվականի դրությամբ գոյություն չունեն գրանցված հակավիրուսային էֆեկտիվ միջոցներ մետապնևմովիրուսի դեմ[78]։
Երեխաների մեծամասնությունը տանում է մետապնևմովիրուսային ինֆեկցիա մինչև 5 տարեկանը[77]։ Մեղմ կլիմա ունեցող երկրներում վիրուսը առավել ակտիվ է ձմռան վերջին և գարնանը[75]։
Կոկսակի վիրուսները, էկխովիրուսները և որոշ այլ էնտերովիրուսներ միաժամանակ հանդիսանում և աղիքային[79], և շնչառական վիրուսներ[65]։ Հիվանդների մեծամասնությամ մոտ ինֆեկցիան դրսևորվում է անախտանիշ[80], այն կարող է սահմանափակվել ջերմաստիճանի հանկարծակի բարձրացումով, իսկ մնացածի մոտ այն կարող է սկսվել գրիպանման ախտանիշներով՝ տենդ, գլխացավ և ցավ մկաններում[81]։ Կարող է հանդիպել նաև փսխում և լուծ։ Հիվանդության ժամանակ շնչառական համակարգի կողմից դեպքերի մեծամասնության դեպքում, դիտվում են ռինիտ, ֆարինգիտ և լարինգիտ, իսկ երեխաների մոտ հիվանդության ընթացքում կարող է զարգանալ կրուպ[81]։
Սովորաբար էնտերովիրուսային ինֆեկցիան դրսևորվում է թեթև ձևերով, սակայն որոշ մարդկանց մոտ կարող են զարգանալ լուրջ հիվանդության դրսևորումներ[80]։ Բացի հիմնական դրսևորումներից, էնտերովիրուսները կարող են հարուցել վիրուսեմիա, միոզիտ, միոկարդիտ, գլխուղեղի և ծայրամասային նյարդային համակարգի ախտահարում, մենինգիտ[81], հեպատիտ և թոքաբորբ։ Սրտամկանի և կենտրոնական նյարդային համակարգի ծանր ախտահարումները կարող են հանգեցնել մահվան[81]։
Էնտերովիրուսները փոխանցվում են ինչպես ֆեկալ, այնպես էլ օդակաթիլային ճանապարհներով, հիմնական ախտահարման աղբյուրները հանդիսանում են ջուրը և սնունդը, մասնավորապես բանջարեղենները։ Վիրուսները արտաքին շրջակա միջավայրում կարող են պահպանվել երկարատև, երկարատև պահպանվում են նաև կոյուղու ջրերում, սննդամթերքներում և տարբեր առարկաների մակերեսներին։ Ոչնչանում են եռացման պայմաններում։ Հիվանդ մարդկանցից վիրուսները կարող են շրջակա միջավայր արտազատվել մի քանի ամիս շարունակ[81]։
Էնտերովիրուսները հանդիսանում են ամենատարածվածները աշխարհում, իսկ ինֆեկցիա կարող է առաջանալ ցանկացած մարդու մոտ[80]։ Մեղմ կլիմայական պայմաններ ունեցող երկրներում էնտերովիրուսային ինֆեկցիան բարձր է ամռանը և աշնանը[81]։
Ռեովիրուսային ինֆեկցիան տարածված է առավելապես երեխաների շրջանում[82]։ Ախտահարում է կոկորդը, բայց նաև ազդում է մարսողական համակարգի[82] վրա, դրա համար էլ կարող է նման լինել էնտերովիրուսային ինֆեկցիան[83]։ Ջերմությունը մարմնի սովորաբար բարձրանում է սուբֆեբրիլ աստիճանի, շատ բարձր հազվադեպ է լինում։ Երեխաների մոտ կարող է դրսևորվել սրտխառնոցով, փսխումներով և ջրիկ կղանքով[82]։
Գրիպը հանդիսանում է անթրոպոզոոնոզ հիվանդություն, որը նշանակում է, որ հիվանդությունը ախտահարում է ոչ միայն մարդկանց այլ նաև կենդանիներին։ Գրիպը հարուցվում է գրիպի A, B կամ հազվադեպ C տեսակի վիրուսներով։ Գրիպի միայն A և B տեսակները կարող են առաջացնել մեծ բռնկումներ և ընթանալ ծանր, մինչդեռ C տեսակը հանդիպում է միայն երեխաների մոտ և բերում ավելի մեղմ՝ ՍՇՎԻ-ին նմանվող գանգատներ։
Գրիպով վարակված մարդկանց մեծ մասի մոտ հայտնաբերվում է A տեսակի վիրուսը, որն էլ պատասխանատու է պանդեմիաների (վարակի բռնկում և տարածում աշխարհով մեկ) և համաճարակների մեծ մասի համար (կոնկրետ ժամանակահատվածում վարակի բռնկում և տարածում որևէ մեկ համայնքում)։
Գրիպի վիրուսով հնարավոր վարակվել տարվա բոլոր եղանակներին, սակայն ավելի հաճախ գրիպը տարածվում է ցուրտ՝ ձմռան ամիսներին։
Գրիպի A վիրուսը հանդիպում է կենդանական աշխարհի տարբեր ներկայացուցիչների մոտ, սակայն այս տեսակի համար բնական օջախ են համարվում ջրային թռչունները։ Գրիպի A տեսակին են պատկանում ձեզ հավանաբար ծանոթ թռչնագրիպի և H1N1 (խոզի գրիպ) վիրուսները:Գրիպի A վիրուսը ախտահարում է կաթնասուն կենդանիներին և թռչուններին, իսկ փոխանցումը հնարավոր է ինչպես մարդկանցից կենդանիներին, այնպես էլ կենդանիներից մարդկանց[84]։
Գրիպը սովորաբար դրսևորվում է տրախեիտի ձևով[85], վիրուսները ախտահարում են էպիթելային բջիջները, հարուցում են թունավորում, իսկ ինքնին թույները հանդիսանում են իմունային համակարգը ճնշող գործոններ[84]։ Գրիպի վիրուսներին բնութագրական է նաև վիրուսեմիայի հարուցումը, որի արդյունքում թույները ազդում են կենտրոնական նյարդային համակարգի և սիրտանոթային համակարգի վրա[84]։
Հիվանդության սկիզբը սովորաբար սուր է. հնարավոր է մրսածություն, ցավեր մկաններում, հոդերում և ոսկրերում, գլխացավ, ծանր անբավարարություն[85]։ Մարմնի ջերմաստիճանը օրինաչափորեն հիվանդության հենց սկզբից արագ բարձրանում է մինչև տենդի աստիճան, իսկ ինքնին տենդը սովորաբար ձգվում է երեքից չորս օր, բայց և կարող է պահպանվել մինչև վեց օր[84]։
Թռչնագրիպը վերարտադրվում է չվող ջրային թռչունների աղիներում, մինչդեռ վայրի թռչունները հեշտությամբ են այն տանում, իսկ տնային թռչունները ծանր հիվանդանում են 90% մահացությամբ։ Հիվանդությունը փոխանցվում է արտաթորանքի միջոցով և կարող է վարակել կաթնասուններին, այդ թվում՝ խոզերին և մարդուն։ Մարդը վարակվում է թռչնի հետ շփման միջոցով։ Հայտնի է ավելի քան 300 դեպք 60% մահացության մակարդակով։ Բացահայտվել է նաև մարդուց մարդուն վարակման 2 դեպք[86]։
Մարդկանց մոտ այն վերարտադրվում է ստորին շնչուղիներում և էրիթրոցիտներում, ինչպես նաև կարող է ախտահարել ներքին օրգանները։ Հիվանդության սկիզբը նույնպիսին է ինչպիսին սովորական գրիպի ժամանակ, բայց հիվանդության 2-րդից 3-րդ օրը զարգանում է լարինգիտի, բրոնխիտի և բրոնխիոլիտի ախտանիշներ։ Այդ ժամանակ հիվանդների մեծ մասի մոտ զարգանում է վիրուսային թոքաբորբ։ Ինչպես նաև մեծամասնության մոտ դիտվում է որովայնի ցավ, փսխում և լուծ[86] :
Վիրուսը խոզերին փոխանցելու հետաքրքիր առանձնահատկություն այն է, որ նրանք կարող են հիվանդանալ նաև մարդկային գրիպի A տիպով, որի արդյունքում վիրուսը կարող է փոխանակվել գենետիկական նյութերով նոր դիմակայուն վիրուս առաջացնելով[86]։
Խոզի գրիպը հանդիսանում է գրիպի տարատեսակներից մեկը հարուցված ձևափոխված վիրուսներով։ Սովորական գրիպից տարբերվում է նրանով, որ կարող է հարուցել ալվեոլային էպիթելի բորբոքում, հանգեցնելով սուր շնչառական դիսթրես համախտանիշի և թոքաբորբի առաջացմանը։ Ինչպես նաև կարող է հարուցել լուծ[87]։
Խոզի գրիպի համաճարակներից մեկը գրանցվել է 2009 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Հարավային Ամերիկայում, որից վիրուսը տարածվել է նաև այլ տեղամասերում, այդ թվում Ռուսաստանում[87]։ Հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով հիվանդանում են սովորաբար երիտասարդ տարիքի մարդիկ (մինչև 30 տարեկան)։ Հիվանդության դեպքերի 0.9%-ը ավարտվում է մահով[87]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.