Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Բրոնխային հեղձուկ կամ բրոնխիալ ասթմա (հուն․՝ ἆσθμα - «ծանր շնչառություն, խեղդում»[6]), քրոնիկական կրկնվող վարակային կամ ոչ վարակային բնույթի հիվանդություն, որի պարտադիր կլինիկական նշանը շնչահեղձության նոպան է։ Ասթման շնչառական ուղիների բորբոքային հիվանդություն է[7]։ Այն բնութագրվում է բրոնխների դարձելի օբստրուկցիայի (նեղացման) կրկնվող ախտանիշներով և բրոնխիալ սպազմով[8]։ Ախտանիշներն են հազը, կրծքավանդակի ցավը և շնչառության խանգարումը[9]։ Այս ախտանիշները կարող են կրկնվել ամեն օր կամ շաբաթական մի քանի անգամ[7]։ Կախված անձից, դրանք կարող են կրկնվել գիշերը կամ որոշ վարժություններից հետո[7]։ Ասթման կարող է պայմանավորված լինել գենետիկորեն կամ շրջակա միջավայրի գործոններից[10]։ Բնապահպանական գործոնները ներառում են օդի աղտոտումը և ալերգենները[7]։ Այլ գործոնների մեջ ընդգրկվում են դեղամիջոցները, ինչպիսիք են ասպիրինը և β-բլոկերները[7]։ Ախտորոշումը սովորաբար հիմնված է ախտանիշների տեսակներից, բուժման տևողությունից և սպիրոմետրիայից[1]։ Ասթման դասակարգվում է ըստ, ախտանիշների հաճախականության, առաջին վայրկյանում ուժեղացված արտաշնչման ծավալի (FEV1) և գագաթնային արտաշնչման հոսքի կարգի[11]։ Այն կարող է դասակարգվել նաև ատոպիկ և ոչ ատոպիկ, որտեղ ատոպիկը վերաբերում է I-ին տիպի գերզգայունության ռեակցիային[12][13]։
Բրոնխիալ ասթմա | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | հազ, կրծքավանդակի ցավ, շնչառության պակաս |
Բժշկական մասնագիտություն | թոքաբանություն |
Հայտնաբերող | հիմնված է ախտանիշների վրա, թերապևտիկ արձագանքից և սպիրոմետրիայից[1] |
Բուժում | խուսափում խթանիչներից, վիրուսային կորտիկոստերոիդներից, սալբուտամոլից[2][3] |
Հաճախություն | 358 միլլիոն (2015)[4] |
Մահացություն | 397.100 (2015)[5] |
Asthma Վիքիպահեստում |
Ասթման բուժում չունի[7]։ Ախտանիշները կարող են կանխել խուսափելով խթանիչներից, ինչպիսիք են ալերգենները և գրգռիչները, վարակային կորտիկոստերոիդների օգտագործումը[2][14]։ Երկարատև ազդեցության β-ագոնիստները (LABA) կամ հակալեյկոտրիեն ագենտները կարող են օգտագործել որպես վարակիչ կորտիկոստերոիդների հավելումներ, եթե ասթմայի ախտանիշները մնան անվերահսկելի[15][16]։ Բուժման վատթարացման դեպքում օգտագործում են սովորաբար β-2 ագոնիստներից սալբուտամոլը և կորտիկոստերոիդները հաբերի տեսքով[3]։ Շատ ծանր դեպքերի ժամանակ կարող են օգտագործել ներերակային կորտիկոստերոիդներ, մագնեզիումի սուլֆատ և հոսպիտալացնել[17]։
2015 թվականին ամբողջ աշխարհում 358 միլիոն մարդ տառապել է ասթմայով, մինչդեռ 1990 թվականին 183 միլիոն մարդ[4][18]։ 2015 թվականին այն դարձել է մոտավորապես 379,100 մարդու մահվան պատճառ[5], որոնց մեծամասնությունը տեղի է ունեցել զարգացող երկրներում[7]։ Ասթման հաճախ սկսվում է մանկությունից[7]։ Ասթմայի տեմպերը զգալիորեն աճել են 1960-ական թվականներից[19]։ Ասթման ավելի վաղ ճանաչվել է Հին Եգիպտոսում[20]։
Ասթման բնութագրվում է ծանր շնչառությամբ, կրծքավանդակի շրջանում ցավերով և շնչառության խանգարումով[21]։ Բրոնխային ասթմայի հիմնական սիմպտոմները համարվում են շնչահեղձությունը, սուլող խզզոցը։ Զգալի նշանակություն ունի սիմպտոմների ի հայտ գալը ալերգենի հետ շփումից հետո, սիմպտոմների սեզոնային փոփոխականությունը և բրոնխային ասթմա կամ այլ ատոպիկ հիվանդություններ ունեցող ազգականները։ Ռինիտի հետ համեմատելիս, ասթմայի սիմպտոմները կարող են ի հայտ գալ միայն տարվա որոշակի եղանակի ժամանակ, կամ լինել անընդհատ՝ սեզոնային վատթարացումներով։ Նշված սիմպտոմները կարող են նաև զարգանալ ոչ սպեցիֆիկ գրգռիչների (ծուխ, գազ, կտրուկ հոտեր) կամ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո, կարող է սրվել գիշերային ժամերին և փոքրանալ բազիսային թերապիայից հետո[22]։ Հիվանդների մոտ նոպաների միջև կարող է չդիտարկվել հիվանդության նշաններ։ Միջնոպային ընթացքում հիվանդների մոտ ավելի հաճախ արտահայտվում է սուլող խզզոցով ասկուլտացիայի ժամանակ, որն ապացուցում է մնացորդային բրոնխային օբստրուկցիայի առկայության մասին։ Երբեմն (և երբեմն միաժամանակյա բրոնխային օբստրուկցիայի արտահայտումով) սուլող խզզոցները կարող են բացակայել կամ կարող են հայտնաբերվել միայն ուժեղացված արտաշնչման ժամանակ[22]։
Հատուկ կլինիկական ձև է համարվում հազային ձևով ասթման, որի ժամանակ հիվանդության արտահայտման ձևը հանդիսանում է հազը։ Այս ձևը առավել շատ տարածված է երեխաների մոտ, առավել արտահայտված սիմպտոմները սովորաբար դիտվում է գիշերը, իսկ ցերեկը սիմպտոմները բացակայում են։ Ախտորոշման ժամանակ կարևոր է շնչառական ցուցանիշների ֆունկցիայի կամ բրոնխային գերակտիվության փոփոխականության ուսումնասիրումը, ինչպես նաև էոզինոֆիլային խորխը։ Ասթմայի հազային ձևը պետք է տարբերել էոզինոֆիլային բրոնխիտից, որի ժամանակ նկատվում է հազ և էոզինոֆիլային խորխ, սակայն շնչառական ֆունկցիայի ցուցանիշները և բրոնխային ռեակտիվությունը մնում է նորմայում[22]։
Ֆիզիկական լարվածության բրոնխիալ ասթմայի ժամանակ, որոշ հիվանդների մոտ միակ խթանիչ գործոնը համարվում է ֆիզիկական ակտիվությունը։ Նոպան զարգանում է սովորաբար ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դադարեցնելուց 5-10 րոպե հետո և հազվադեպ՝ ծանրաբեռնվածության ընթացքում։ Հիվանդները հաճախ նշում են երկարատև հազ, որը ինքնըստինքյան անցնում է 30-45 րոպեի ընթացքում։ Նոպաները հաճախ հրահրվում են վազքի ժամանակ, նշանակություն ունի նաև խոր սառը օդի ներշնչումը։ Բրոնխային ասթմային ի նպաստ ախտորոշման կողմից խոսվում է նոպայի դադարումը β2- ագոնիստով ինգալացիա անելուց հետո կամ սիմպտոմների կանխարգելումը β2- ագոնիստով՝ մինչև նոպայի սկսվելը։ Ախտորոշման հիմնական ձևը 8 րոպեանոց վազքն է[22]։
Բորբոքումը կարող է սկսվել բրոնխներում և հաճախ բարդանալ[23]։ Սրացման ժամանակ կարող է բարձրանալ արյան սպիտակ գնդիկների (լեյկոցիտների) մակարդակը՝ էոզինոֆիլների հաշվին[24]։ Սովորաբար ախտանիշները սրանում են գիշերը և վաղ առավոտյան կամ որոշ վարժություններից հետո, սառը օդից[25]։ Ասթմայով հիվանդները հազվադեպ են ախտանիշներ զգում, սովորաբար պատասխանում են տատանվելով, իսկ այլ մարդիկ կարող են նշել անհանգստացնող ախտանիշներ[26]։ Բրոնխային հեղձուկի առաջացման և ընթացքի վրա ազդում են նաև կլիմայական գործոնները։ Հիվանդությունը հաճախ սրվում է գարնանը և աշնանը, հիվանդների ինքնազգացողությունը վատանում է հիմնականում քամու, ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման կտրուկ փոփոխություններից, օդի բարձր խոնավությունից։ Բացի այդ, վերջինս նպաստում է քրոնիկական բրոնխային և թոքային վարակների սրացմանը, որն իր հերթին ծանրացնում է բրոնխային հեղձուկի ընթացքը։ Հիվանդությունը հիմնականում արտահայտվում է շնչարգելության նոպայով։ Որպես կանոն այն սկսվում է հանկարծակի, հաճախ գիշերը։ Հիվանդն զգում է օդի անբավարարություն, դժվարանում է շնչառությունը, արտաշնչումն ուղեկցվում է ուժեղ սուլող խզզոցներով։ Այնուհետև կարող է հազ սկսվել։ Շնչառության հեշտացման համար հիվանդն ընդունում է հարկադրական դիրք, կանգնում կամ նստում է, ձեռքերով հենվելով մահճակալի, աթոռի եզրերին՝ լարելով կրծքի մկանները։ Նոպայի վերջում (մի քանի րոպեից մի քանի ժամ, երբեմն օրեր) շնչառությունը կարգավորվում է, լինում է խորխարտադրություն։ Երկարատև կամ հաճախակի (օրվա ընթացքում՝ կարճ ընդմիջումներով) նոպաներն անվանում են հեղձուկային վիճակ։ Ոչ հաճախակի նոպաները թոքերում փոփոխություններ չեն առաջացնում։ Հիվանդության առաջացմանը և նոպաների արագացմանը զուգընթաց կարող են ի հայտ գալ թոքափքանք (էնֆիզեմա), սրտի գործունեության խանգարում։ Շնչարգելություն կարող է առաջանալ ոչ միայն բրոնխային հեղձուկի, այլև առանձին հիվանդությունների հետևանքով, ուստի հիվանդին զննելիս բժիշկը հիմնականում պարզում է շնչարգելության բնույթը և առաջացման պատճառները։
Ասթմայի հետ զուգահեռ կարող են հանդիպել այլ հիվանդություններ, ինչպես օրինակ գաստրոէզոֆագեալ ռեֆլյացիոն հիվանդությունը (GERD), ռինուսինուսիտ և քնի խանգարում[27]։ Հոգեբանական խանգարումները առավել տարածված են[28], հանգստության խանգարումներ լինում է հիվանդների 16-52%-ի մոտ և տրամադրության խանգարումներ՝ 14-41%-ի մոտ[29]։ Այնուամենայնիվ դեռևս հայտնի չէ, թե արդյոք հոգեբանական խնդիրները կարող են ասթմայի առաջացման պատճառ հանդիսանալ[30]։ Բարդություններով դրսևորվող ասթմայով հիվանդները ռադիոկոնստրակտային ռեակցիաների մեծ ռիսկի են ենթարկվում[31]։
Ասթմայի պատճառը գենետիկական փոխազդեցությունների և շրջակա միջավայրի համադրությունն է[10]։ Այս գործոններն ազդում են ինչպես հիվանդության բարդացման, այնպես էլ դրա բուժման վրա[32]։ Վերջին շրջանում ասթմայի աճող տեմպերը պայմանավորված են էպիգենետիկայով (բացառությամբ ԴՆԹ-ի հաջորդականության հետ կապված) և փոփոխվող կենսապայմաններով[33]։ Մինչև 12 տարեկան կարող է առաջանալ գենետիկ գործոնների, իսկ 12 տարեկանից հետո հավանական է շրջակա միջավայրի ազդեցության հետևանքով[34]։
Շրջակա միջավայրի բազմաթիվ գործոններ կապված են ասթմայի զարգացման և բարդացման հետ, ներառյալ ալերգենները, օդի աղտոտվածությունը, շրջակա միջավայրի քիմիական նյութերը[35]։ Հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո ծխելը կարող է ասթմայի առաջացման ռիսկի հանգեցնել[36]։ Օդի աղտոտվածությունը կարող է լինել երթևեկության հետևանքով առաջացած ծուխը կամ օզոնի բարձր մակարդակը, որը նույնպես կարող է ասթմայի առաջացման և բարդացման պատճառ հանդիսանալ[37][38]։ Միացյալ նահանգներում երեխաների մոտ հանդիպող դեպքերի մեծամասնությունը օդի աղտոտվածության հետևանք է[39]։ Օրգանական միացությունների անկայուն վիճակը օրգանզիմում կարող է լինել ասթմայի համար խթանիչ, օրինակ ֆորմալդեհիդի բարձր քանակը ունի դրական ազդեցություն ասթմայի առաջացման համար[40]։ Բացի այդ, ֆտալատների PVC որոշ տեսակներ երեխաների և մեծահասակների մոտ կարող են կապվել ասթմայի հետ[41][42]։ Թեև թունաքիմիկատների ազդեցությունը մեծ է ասթմայի բարդացման ժամանակ, սակայն պարզ չէ, արդյոք դա է ասթմայի առաջացման հիմնական պատճառը[43][44]։ Կապ կա ացետոմինոֆինի (պարացետամոլ) օգտագործման և ասթմայի միջև։ Այնուամենայնիվ ապացույցների մեծամասնությունը չի նպաստում դրա դերակատարմանը[45]։ 2014 թվականի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դրա առաջացման պատճառ կարող է հանդիսանալ նաև շնչուղիների վարակը[46]։ Հղիության ընթացքում հոգեբանական սթրեսների առաջացումը ևս կարող է պատճառ հանդիսանալ հիվանդության զարգացման համար[47][48]։ Ասթման կապված է նաև փակ ալերգենների հետ[49]։ Ընդհանուր առմամբ փակ ալերգեններն իրենց մեջ ներառում են փոշու հատիկները, ծխախոտը, կենդանիների մազերը, թռչունների փետուրները և բորբոսը[50][51]։ Փոշու քանակը նվազեցնելու ջանքերը համարվում են անարդյունավետ գերզգայուն սուբյեկտների համար[52][53]։ Որոշ շնչառական վիրուսային վարակներ, ինչպիսին է օրինակ շնչառական սինցիտիալ վիրուսը և ռենովիրուսը կարող են մեծացնել ասթմայի զարգացման ռիսկը, երբ վարակվում են փոքր երեխաները[54]։ Սակայն որոշ վիրուսներ կարող են նվազեցնել առաջացման ռիսկը[6]։
Հիգիենայի վարկածի միջոցով բացատրվում է ասթմայի աճող տեմպերը ամբողջ աշխարհում, որպես մանկական շրջանում ոչ պաթոգեն բակտերիաների և վիրուսների անմիջական ազդեցության արդյունք[55][56]։ Միկրոօրգանիզմների և բակտերիաների քանակի քչացումը պայմանավորված է ժամանակակից հասարակությունում մաքրության բարձրացման հետ։ Երեխայի զարգացման վաղ շրջանում բակտերիալ էնդոտոքսին ազդեցությունը կարող է կանխել ասթմայի զարգացումը[57], սակայն ավելի մեծ տարիքում հայտնաբերումը կարող է առաջ բերել բրոնխոկոնստրուկցիա[58]։ Վաղ շրջանում հակաբիոտիկների օգտագործումը կարող է ասթմայի առաջացման պատճառ դառնալ[59]։ Բացի այդ, կեսարյան հատման միջոցով բակտերիաների փոխանցումը նորածնին մեծացնում է հիվանդության ռիսկը (20-80% հավանականություն)[60][61]։ Ասթմայի և հարստության միջև գոյություն ունի կապ, քանի որ ոչ հարուստ մարդիկ հաճախ ավելի մեծ ռիսկի են ենթարկվում[62]։
Ընտանեկան պատմությունը ասթմայի առաջացման ռիսկի գործոն է, որը կապված է բազմաթիվ գեների հետ[63]։ Եթե երկվորյակներից մեկը տառապում է հիվանդությամբ, մյուսի մոտ հիվանդության հավանակնությունը մոտ 25% է[63]։ 2005 թվականի վերջին, 25 գեներ ասոցացվել են ասթմայի հետ, վեց և ավելի առանձին պոպուլյացիաներում, ներառյալ GSTM1, IL10, CTLA-4, SPINK5, LTC4S, IL4R և ADAM33 ուրիշների մեջ[64]։ Այս գեներից շատերը կապված են իմունային համակարգի կամ բորբոքային մոդուլացման հետ։ Նույնիսկ գիտնականների կողմից հաստատված գեների ցանկում արդյունքները չեն համապատասխանում փորձակրված բոլոր բնակչության վրա[64]։ 2006 թվականին գենետիկ ասոցացիայի ուսումնասիրության ընթացքում ավելի քան 100 գեն կապել են ասթմայի գենի հետ[64][65]։
Էնդոտոքսինի մակարդակը | CC գենոտիպ | TT գենտիպ |
---|---|---|
Բարձր ազդեցություն | Ցածր ռիսկ | Բարձր ռիսկ |
Ցածր ազդեցություն | Բարձր ռիսկ | Ցածր ռիսկ |
Որոշ գենետիկական տարբերակներ էկոլոգիական ազդեցությունների հետ համատեղելու դեպքում կարող են առաջացնել ասթմա[10]։ Օրինակ CD14 շրջանում հատուկ նուկլեոտիդային պոլիմորֆիզմ է և բացահայտում է էնդոտոքսինի (բակտերիալ արտադրանք) ազդեցությունը։ Էնդոտոքսինի ազդեցությունը կարող է առաջանալ շրջակա միջավայրի բազմաթիվ աղբյուրներից, ներառյալ ծխախոտի ծխից, շներից և ֆերմերային տնտեսություններից։ Ասթմայի ռիսկը որոշվում է մարդու գենետիկայից կախված և էնդոտոքսինի մակարդակի ազդեցությունից[66]։
Աուտոպիկ էկզեման, ալերգիկ ռինիտները և ասթման կոչվում են ատոպիա[67]։ Ասթմայի զարգացման ամենաուժեղ ռիսկային գործոնը ատոպիկ հիվանդության պատմությունն է, ովքեր ունեն էկզեմա կամ ջերմություն, նրանց վրա ասթման ավելի մեծ տոկոսով է ազդում[68]։ Հայտնաբերվել է ասթմայի փոխկապակցվածության դեպքեր՝ էոզինոֆիլային գրանուլեմատոզ պոլիանգիտի (նախկինում հայտնի որպես Չարգ Ստրաուսի համախտանիշ) հետ՝ աուտոիմուն հիվանդություն և վասկուլիտ[69]։ Անզգայացման որոշակի տեսակների դեպքում ևս կարող են անհատները ունենալ ասթմայի ախտանիշներ[67]։
Վերջին տարիներին աճել է այն ռիսկը, որ գիրությունը հանգեցնում է ասթմայի առաջացմանը[70][71]։ Մի շարք գործոններ, ներառյալ ճարպակալումը, կարող են դեր խաղալ շնչառական ֆունկցիայի նվազման և ծայրամասային հյուսվածքներում բորբոքային գործընթացների առաջացման համար[72]։
β-բլոկերային դեղամիջոցները, ինչպիսին է պրոպրանոլոլը, կարող է ասթմա առաջացնել նրանց մոտ, ովքեր օգտագործում են այդ դեղամիջոցները[73]։ Կարդիոսելեկտիվ β-բլոկերները չափավոր օգտագործելիս ապահով են որոշ հիվանդությունների դեպքում[74][75]։ Այլ դեղամիջոցներ կարող են առաջացնել ասթմատիկ խնդիրներ, օրինակ, անգիտենսին վերափոխող ֆերմենտային ինհիբիտորները, ասպիրինը և ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները[76]։ Հղիության ժամանակ այդպիսի դեղորայքների օգտագործումը (պրոտոնապոմպային ինհիբիտոր և H2 բլոկերներ) երեխայի մոտ կարող են հանգեցնել ասթմայի առաջացման խնդրի[77]։
Ֆիզիկապես առողջ մարդկանց մոտ նույնպես կարող է որոշ ժամանակ անց նույնպես հանկարծակի առաջանալ սուր ասթմա։ Տարբեր մարդիկ նշված գործոններին արձագանքում են տարբեր կերպ[78]։ Որոշ մարդկանց մոտ որոշակի խթանիչներ կարող են առաջացնել ասթմայի սրացում[78]։ Հիմնական գործոնները, որոնք կարող են առաջացնել ասթմայի սրացում, դրանք են փոշու հատիկները, կենդանիների մազածածկույթը, ալերգենները և բորբոսը[78][79]։ Կանանց և երեխաների շրջանում օծանելիքի օգտագործումը ևս կարող է ասթմայի սրացման պատճառ լինել։ Վերին շնչառական ուղիների վիրուսային և բակտերիալ վարակները կարող են վատթարացնել հիվանդի վիճակը[78]։ Հոգեբանական սթրեսը կարող է վատթարացնել ախտանիշները, քանի որ այն փոխում է իմունային համակարգը՝ նպաստելով ալերգիայի և գրգռվածության առաջացմանը[80]։
Տրիգերներ, այսինքն գործոններ, որոնք առաջացնում են շնչահեղձության նոպաներ և հիվանդության սրացում, էկզոգեն բրոնխային ասթմայի համար հանդիսանում են ալերգենները, իսկ ասպիրինային բրոնխային ասթմայի համար՝ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները, ինչպես նաև ցուրտը, կտրուկ հոտերը, ֆիզիկական լարվածությունը, քիմիական ազդակները։
Ալերգենների մեծամասնությունը պարունակվում են օդում։ Դա ծաղիկների ծաղկափոշին է, միկրոսկոպիկ սնկերը, տնային և գրադարանային փոշին, շների, կատուների մազը և այլ տնային կենդանիներ։ Ռեակցիայի աստիճանը ալերգենի նկատմամբ կախված է նրա կոնցենտրացիայից[81]։ Որոշ հետազոտություններում ցույց է տրված, որ տզի փոխազդեցությունը ալերգենների, տնային փոշու, կատվի և շան մազի, Aspergillus սնկի տեսակի հետ փոխազդեցությունը առաջացնում է գերզգայունություն մինչև 3 տարեկան երեխաների մոտ։ Ալերգենի շփման և գերզգայունության միջև կապը կախված է ալերգենի տեսակից, չափաբաժնից, շփման տևողությունից, երեխայի տարիքից, հնարավոր է նաև գենետիկական նախատրամադրվածությունից[22]։
Ոչ ստերոիդային հակաբորբոքային պրեպարատների ընդունումը որոշ հիվանդների մոտ առաջացնում է շնչահեղձություն։ Եթե ասպիրինի անտանելիությունը համընկնում է սինուսիտի սրացման և քթի պոլիպոզի հետ, այդ դեպքում խոսվում է ասպիրինային ասթմայի մասին։ Այդ հիվանդների մոտ կարելի է հետևել եղնջացանին, Կվինկեի այտուցին, սննդային անտանելիություն, բայց հատուկ հակամարմինների փնտրտուքները անարդյունավետ էին[81]։
Ասթման օդատար ուղիների (հատկապես բրոնխների և բրոնխիոլների) քրոնիկական բորբոքում է, ինչը հետագայում աճում է տարածվելով մինչև հարթ մկաններ։ Այս գործոնը հանգեցնում է օդատար ուղիների նեղացմանը և ի հայտ է գալիս ծանր շնչառություն։ Նեղացումը սովորաբար դարձելի է կամ առանց բուժման։ Երբեմն օդատար ուղիները ենթարկվում են փոփոխության։ Քրոնիկական բորբոքման ժամանակ օդատար ուղիների հարթ մկանները, ինչպես նաև լորձաթաղանթները կարող են չափերով մեծանալ։ Այլ ներառված բջիջներից են T լիմֆոցիտները, մակրոֆագերը, նեյտրոֆիլային գրանուլոցիտները։ Կարող է լինել նաև իմունային համակարգի բաղադրիչների ներգրավածություն՝ ցիտոկիններ, քիմոկիններ, հիստամին, լեյկոտիեններ և այլն։
Թեև ասթման շատ է ուսումնասիրվում, այնուամենայնիվ չկա մեկ համընդհանուր համաձայնեցված որոշում։ Դրա գլոբալ սահմանումը հետևյալն է․ «քրոնիկ բորբոքային խանգարում, որտեղ մեծ դեր են խաղում շատ բջիջներ ու բջջային տարրեր։ Քրոնիկ բորբոքումն ուղեկցվում է հիպեր պատասխանի հետ, որը հանգեցնում է շնչառության կրճատման, կրծքավանդակի ցավերի, որոնք կրկնվում են գիշերները կամ վաղ առավոտյան։ Այս երևույթները սովորաբար կապված են լինում թոքերի մեջ օդի հոսքի խանգարմամբ։
Ներկայումս ախտորոշման համար չկա որևէ հստակ սահմանում, որը հիմնված լինի ախտանիշների կամ թերապիայի հիման վրա։ Ասթմայի ախտորոշման նշաններ կարող է լինել հազը, շնչառության դժվարացումը և այն, որ այդ նշանները հատկապես սրվում են վարժությունների, վիրուսային վարակների, ալերգենների կամ օդի ախտոտվածության հետևանքով[82]։ Մինչև վեց տարեկան երեխաների շրջանում ախտորոշումն ավելի բարդ է, քանի որ նրանք չափազանց երիտասարդ են սպիրոմետրիայի համար[83]։
Սպիրոմետրիան խորհուրդ է տրվում օգտագործել հիվանդության ախտորոշման և կառավարման համար[84][85]։ Ինչպես սալբուտամոլի, այնպես էլ բրոնխալայնիչի օգտագործումը նպաստում է ախտորոշմանը։ Այնուամենայնիվ այն կարող է նորմալ լինել նրանց մոտ, ովքեր ունեն ասթմայի թեթև ձևեր։ Քանի որ ասթմա ունեցողների մոտ կոֆեինը բրոնխալայնիչ ազդեցություն ունի, կոֆեինի օգտագործումը կարող է խանգարել արդյունքներին[86]։ Հարկավոր է սպիրոմետրիա իրականացնել յուրաքանչյուր մեկ տարին կամ երկու տարին մեկ անգամ, հետևելու համար, որքանով է մարդը պաշտպանված ասթմայից[87]։
Մետախոլինային ախտորոշիչ տեստը առաջացնում է հակվածություն նյութի ավելացող կոնցենտրացիայի նկատմամբ, ինչն էլ հանգեցնում է օդի հոսքի քչացման։ Բացասական արդյունքի դեպքում նշանակում է, որ անձը չի տառապում ասթմայով, եթե դրական է, հստակ չի կարող ասվել հիվանդության առկայության մասին։ Թեստային տարբերակներից ավելի շատ օգտագործվում է սպիրոմետրը, որը խորհուրդ չի տրվում սովորական ախտորոշման համար։ Այն կարող է օգտակար լինել օրվա ընթացքում ինքնագնահատման համար և նոր դեղերի արդյունավետության ստուգման համար, ովքեր տառապում են սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով[88]։
Ասթման դասակարգվում է ախտանիշների հաճախականությամբ՝ մեկ վայրկյանում արտաշնչած և ներշնչած օդի ծավալով և մակարդակով։ Ասթման կարող է դասակարգվել որպես ատոպիկ (ոչ ստանդարտ) կամ ոչ ատոպիկ (ներքին), կախված նրանից, թե արդյոք ախտանշաններն առաջանում են ալերգենների կողմից (ատոպիկ) կամ ոչ (ոչ ատոպիկ)։ Ասթման դասակարգվում է նաև ըստ ծանրության աստիճանի, սակայն մինչև այժմ դասակարգման հստակ մեթոդներ գոյություն չունեն[89]։ Բուժման տարբեր տեսակների համար ենթախմբերի հայտնաբերումը, ասթմայի հետազոտության կարևոր նպատակներից մեկը պետք է լինի[89]։ Ասթման համարվում է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, քանի որ այս հասկացությունը վերաբերում է այնպիսի ախտանիշների, ինչպիսիք են բրոնխէկտազը, քրոնիկ բրոնխիտը և էմֆիզեման[90]։ Ի տարբերություն այլ հիվանդությունների, ասթման բուժելի է, սակայն երկար ժամանակ անտեսված մնալու դեպքում ասթմայի քրոնիկ բորբոքումը կարող է թոքերի խանգարումների անդառնալի հետևանքներ թողնել[91]։ Ի տարբերություն էմֆիզեմայի, ասթման ազդում է բրոնխների վրա, իսկ ալվեոլների վրա՝ ոչ[92]։
Բնորոշում | Ախտանիշի հաճախականություն | Գիշերային ժամերի ախտանիշներ | %FEV1 կանխատեսում | FEV1 փոփոխականություն | SABA օգտագործում |
---|---|---|---|---|---|
Ընդհատվող | ≤2/շաբաթ | ≤2/ամիս | ≥80% | <20% | ≤2 օր/շաբաթ |
Թույլ կայուն | >2/շաբաթ | 3–4/ամիս | ≥80% | 20–30% | >2 օր/շաբաթ |
Միջին կայուն | Օրական | >1/շաբաթ | 60–80% | >30% | օրական |
Խիստ կայուն | Շարունակական | Հաճախակի (7/շաբաթ) | <60% | >30% | ≥երկու անգամ/օր |
Սուր ասթմատիկ բորբոքումը սովորաբար անվանում են ասթմայի հարձակում։ Դասական ախտանիշներից է շնչառության խանգարումները, կրծքավանդակի ցավերը։ Շնչառության արագացումը ասթմայի ախտանիշներն են[93]։ Դրանք ասթմայի առաջին ախտանիշներն են, որոշ մարդկանց մոտ հատկապես հազի ընթացքում ծանր դեպքերում օդի շարժումը կարող է խաթարվել, որի ժամանակ ոչ մի ձայն կարող է չլսվել[94][95]։ Երեխաների մոտ կրծքավանդակում ցավերն առավել հաճախ են հանդիպում[96]։
Ասթմայի հարձակման ընթացքում հայտնաբերված ախտանիշներից է շնչառական մկանների օգտագործումը (կրծոսկրաանրակապտկաձև և սանդղաձև վզի մկանները), կարող է լինել պարադոքսիկ զարկերակ (զարկերակային ճնշում, որը առաջանում է ինհալացիայի ժամանակ և ավելի ուժեղ է արտաշնչման ժամանակ)[97]։ Մաշկի և եղունգների կապույտ գույնը կարող է առաջանալ թթվածնի պակասից[98]։
Թեթև դեպքերում օդի արտաշնչման մակարդակը ≥200 լիտր/րոպե է կամ լավագույն դեպքում ≥50%[99]։ Միջինը որոշվում է մինչև 80-200 լիտր/րոպե կամ լավագույն դեպքում 25% և 50%, իսկ ծանր դեպքերում մինչև 80 լիտր/րոպեում կամ լավագույն դեպքում 25%[99]։
Սուր ծանր ասթման, որ նախկինում հայտնի էր որպես ասթմատիկ կարգավիճակ, չի արձագանքում բրոնխէկտազների և կորտիկոստերոիդների ստանդարտ բուժմանը[100]։ Դեպքերի կեսը պայմանավորված է ալերգենների, օդի աղտոտվածության կամ դեղորայքի ոչ բավարար կամ որ պատշաճ օգտագործման դեպքում, նաև վարակների պատճառով[100]։
Ֆիզիկական մարզումները կարող են առաջացնել բրոնխոկոնստրուկտիաներ ինչպես ասթմայով հիվանդ մարդկանց մոտ, այնպես էլ ոչ հիվանդ[101]։ Այն առաջանում է ասթմա ունեցող մարդկանց մեծ մասի մոտ և ասթմա չունեցողների 20%-ի մոտ[101]։ Բրոնխոկոնստրիալը տարածված է պրոֆեսիոնալ մարզիկների մեծամասնության մոտ։ Բարձր ցուցանիշներ հանդիպում է հատկապես հեծանվորդների մոտ (մինչև 45%), լողորդների և լեռնադահուկորդների մոտ[102]։ Այն կարող է առաջանալ ցանկացած եղանակային պայմաններում, սակայն ավելի շատ հանդիպում է չոր և սառը պայմաններում[103]։ β-2 ագոնիստները կարծես չեն բարելավում մարզական ցուցանիշները, սակայն որոշ դեղաչափ կարող է բարելավել տոկունությունը և ուժը[104][105]։
Աշխատավայրում չպաշտպանված լինելու ազդեցության հետևանքով առաջացած ասթման (կամ վատթարացումը ասթմայի) անվանում են մասնագիտական ասթմա[106]։ Սակայն շատ դեպքեր չեն ճանաչվում որպես այդպիսին[107][108]։ Հաշվարկվում է, որ մեծահասակների մոտ 5-25%-ի ասթման աշխատանքի հետևանք է։ Ենթադրվում է, որ մի քանի հարյուր գործոններ ամենտարածվածն են, դրանցից են իզոցիանիդները, հացահատիկի և անտառի փոշին, բևեկնախեժը, զոդման հեղուկը, կաթնահյութը, կենդանիները և ալդեհիդները։ Աշխատանքի հետ կապված մեծ ռիսկի են ենթարկվում աէրոներկերով աշխատող նկարիչները, հացթուխները, այն մարդիկ, ովքեր ուտելիք են պատրաստում, բուժքույրերը, քիմիական նյութերով աշխատողները, ովքեր աշխատում են կենդանիների հետ, զոդողները, վարսահարդարները և փայտանյութի հետ աշխատողները[106]։
Ասպիրինից գրգռվող շնչառական ասթման, որը կոչվում է ասպիրինային ասթմա, կազմում է 9%-ը ասթմայի դեպքերի[109]։ Ռեակցիան կարող է առաջանալ նաև ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներից[110]։ Մարդկանց մոտ հաճախ կարող է վնաս և անհանգստություն պատճառել և առաջացնել քթի պոլիպ[110]։ Այն մարդիկ, ովքեր վնասվում են պարացետամոլի կամ COX-2 ինհիբիտորի ցածր դոզաներից, ընդհանուր առմամբ պաշտպանված են[111]։
Ալկոհոլը կարող է ասթմայի առաջացման պատճառ դառնալ մարդկանց մեկ երրորդ մասի մոտ[112]։ Այն կարող է ավելի տարածված լինել որոշ էթնիկ խմբերի մոտ, ինչպես օրինակ ճապոնացիների, նաև ասպիրինային ասթմա ունեցողների մոտ[112]։ Ուսումնասիրությունները ցույց են տրվել, որ ալկոհոլից առաջացած ասթմայի ախտանիշները կարող են բարելավվել[112]։
Ոչ ալերգիկ ասթմա, նաև ներքին կամ ոչ ատոպիկ ասթման դեպքերի 10-33%-ն է կազմում։ Հաճախ այն սկսվում է ավելի ուշ, կանանց մոտ այն ունի ավելի մեծ ազդեցություն, քան տղամարդկանց։ Սովորաբար բուժումը չի աշխատում[113]։
Շատ այլ ախտանիշներ կարող են համընկնել ասթմայի ախտանշանների հետ։ Երեխաների մոտ օդատար ուղիների խանգարման պատճառներ կարող է լինել ալերգիկ ռինիտը և սինուսիտը, որոնք կարող են առաջանալ օտար մարմինների ներթափանցումից կամ այլ պատճառներից[114]։ Բրոնխաբորբը և այլ վարակային հիվանդությունները նույնպես կարող են ծանր շնչառության պատճառ դառնալ[115]։ Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը կարող է ասթմայի հետ զուգահեռ լինել և դառնալ ասթմայի սրացման պատճառ։ 65 տարեկանից հետո շատ մարդիկ օդուղիների օբստրուկտիվ հիվանդության հետ ձեռք են բերում ասթմա և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ)։
Կանխարգելումը իրակացվում է շրջակա միջավայրի պայմանների լավացման միջոցով, անհատական միջոցներով վարակիչ շնչառական հիվանդությունների կանխմամբ, ալերգիա առաջացնող այլ անբարենպաստ գործոնների վերացմամբ։ Ասթմայի զարգացման կանխարգելմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը թույլ է[116]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս նվազեցնել ռիսկային գործոնները, ինչպիսիք են ծխախոտի ծուխը, օդի աղտոտումը, շնչառական ուղիների վարակների թիվը[117]։
Հիվանդության հայտնաբերումը վաղ շրջանում կարող է օգտակար լինել[116][118]։ Սակայն տանը ընտանի կենդանիների առկայության դեպքում բուժումն անարդյունավետ է, և բուժում խորհուրդ է տրվում միայն այն դեպքում, երբ կենդանիները կհեռացվեն տնից, հատկապես երբ մարդն ունի ալերգիկ ախտանշաններ կենդանիների նկատմամբ[119]։
Հղիության կամ կրծքով կերակրման ժամանակ դիետիկ սահմանափակումները արդյունավետ չեն և խորհուրդ չի տրվում[119]։ Հստակ չէ, թե տարեկան գրիպի պատվաստումներն ինչպես են ազդում այդ վտանգի վրա[120]։ Այնուամենայնիվ միայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից է խորհուրդ տրվում փոխպատվաստումներ[121]։ Ասթմայի բորբոքման նվազեցման համար արդյունավետ է նաև ծխախոտից հրաժարումը[122]։
Թեև ասթման բուժում չունի, սակայն ախտանշանները բարելավել կարելի է[123]։ Միայն պետք է ստեղծել ախտանիշները կանխարգելելու և կառավարելու հատուկ մեթոդ։ Այս մեթոդի մեջ պետք է ընդգրկվի ալերգենների ազդեցությունը նվազեցնող, ախտանիշների խորությունը գնահատող տեստեր և դեղերի օգտագործում։ Բուժման մեթոդը պետք է ճշգրտվի ախտանիշների փոփոխության համաձայն[124]։
Ծխախոտի ծխի, կենդանիների կամ ասպիրինի ազդեցության վերացումը համարվում է ասթմայի ամենաարդյունավետ բուժումներից մեկը։ Եթե դրանցից խուսափել հնարավոր չէ, խորհուրդ է տրվում դեղորայքի օգտագործում։ Դեղերն ընդունում են կախված ախտանիշների հաճախականությունից և ծանրութունից։ Ասթմայի համար նախատեսված դեղերը դասակարգվում են արագ և երկարատև ազդեցություն ունեցող դեղերի շարքին[125][126]։
Բրոնխոլիտիկները խորհուրդ է տրվում որպես կարճաժամկետ ցավազրկողներ։ Նրանք, ովքեր ունեն ամենօրյա ասթմատիկ երևույթներ, խորհուրդ է տրվում կորտիկոստերոիդների բարձր չափաբաժնի ներարկումներ։ Միջին կամ ծանր ազդեցության դեպքում կորտիկոստերոիդները ավելացվում են բուժումների շարքին[3]։
Ասթմա ունեցող մարդիկ ունենում են ավելի բարձր անհանգստություն և դեպրեսիա[127]։ Սա կապված է ասթմայի վերահսկողության պակասի հետ[127]։ Կոգնիտիվ-վարքային թերապիան կարող է բարելավել կյանքի որակը, ասթմայի վերահսկումը և ասթմայով տառապող մարդկանց անհանգստությունը[127]։
Խթանիչներից խուսափելը հսկողության բարելավման և հարձակումների կանխարգելման հիմնական բանալին է։ Ամենատարածված գործոնների մեջ ներառվում են ալերգենները, ծխախոտը, օդի աղտոտվածությունը, ոչ ընտրողական β-բլոկերները և սուլֆիտ պարունակող սննդամթերքը[128][129]։ Ծխախոտ ծխելը և երկրորդային ծուխը (պասիվ ծխող) կարող են նվազեցնել այնպիսի դեղորայքի արդյունավետությունը, ինչպիսիք են կորտիկոստերոիդները[130]։ Ծխելը սահմանափակող օրենքները նվազեցնում են ասթմայով հոսպիտալացվածների թիվը[131]։ Այնպիսի միջոցները, ինչպիսիք են օդի աղտոտումը, սպիտակուցները, վակուումը, ներքնակների ծածկոցները և այլ միջոցներ չեն ազդում ասթմայի ախտանիշների վրա[52]։ Ընդհանուր առմամբ, վարժությունը օգտակար է ասթմա ունեցող մարկդկանց համար[132]։ Յոգան կարող է փոքր-ինչ բարելավել ասթմայով տառապող մարդկանց կյանքի որակը[133]։
Ասթմայի բուժման համար օգտագործվող դեղամիջոցները բաժանվում են երկու ընդհանուր դասի՝ արագ թեթևացնող դեղամիջոցներ, որոնք օգտագործում էին սուր վիճակների ժամանակ և երկարաժամկետ հսկողության դեղամիջոցներ, որոնք օգտագործում են հետագա սրացումները կանխարգելելու համար[125]։ Սովորաբար հակաբիոտիկները անհրաժեշտ չեն լինում հանկարծակի վատթարացման ժամանակ[134]։
Դեղորայքը որպես կանոն ապահովվում են ինգալյատորներով, որը կազմված է ասթմայի սփեյսերից (այն իրենից ներկայացնում է սարք, որը հեշտացնում է դեղորայքի օգտագործումը) կամ չոր փոշային ինգալյատորից։ Սփեյսերը իրենից ներկայացնում է պլաստիկ գլան, որն ապահովում է դեղորայքի լրիվ ընդունումը առանց օդում կորստի։ Օգտագործվում է նաև փոշեցրիչ սարք։ Փոշեցրիչը և սփեյսերը օգտագործվում են դեղորայքի ընդունումը դյուրացնելու նպատակով։ Այնուամենայնիվ, ապացույցներ անբավարար են որոշելու համար, արդյոք գոյություն ունի հիվանդության ծանրության տարբեր աստիճան[157]։ Չկա ոչ մի հիմնավորված ապացույց մեծահասակների կամ երեխաների օգտագործման համար ներքին ընդունման երկարաժամկետ ազդեցության դեղամիջոցներ[158]։
Երկար ժամանակ կորտիկոստերոիդների սովորական դոզաների օգտագործումը բերում է ոչ էական փոքր ռիսկային բացասական հետևանքների[159]։ Ռիսկային գործոններն են բերանային խոռոչի սնկային ախտահարումը, կատարակտի զարգացումը և մի փոքր դանդաղեցված աճ[159][160][161]։ Մի փոքր ավելի չափաբաժնով կորտիկոստերոիդների օգտագործումը կարող է հանգեցնել ոսկրերում հանքային աղերի նվազման[162]։
Երբ ասթման չի պատասխանում սովորական դեղերին, հասանելի են այլ տարբերակներ, և՛ անհետաձգելի թերապիայի դեպքում, և՛ կանխարգելման ժամանակ։ Անհետաձգելի դեպքերում այլ տարբերակները ներառում են.
Ասթմայով հիվանդ շատ մարդիկ, ինչպես մյուս քրոնիկական խանգարումներ ունեցողները, օգտագործում են այլընտրանքային բուժում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ գրեթե 50% -ը օգտագործում են ոչ ավանդական թերապիայի որոշակի ձև[177][178]։ Կան քիչ տվյալներ, որը աջակցում է տվյալ մեթոդների մեծամասնության բուժման արդյունավետությունը։ Ապացույցները բավականաչափ չեն վիտամին C-ի օգտագործումը աջակցելու համար[179]։ Կիրառվում է փորձնական և ժամանակավոր՝ բրոնխոսկոպի նվազեցման համար[180]։ Թեթև և մեղմ ասթմա ունեցող մարդկանց մոտ, վիտամին C-ով բուժումը նվազեցնում է ասթմայի ծանրացման վտանգը[181]։ Բուժման համար խորհուրդ չի տրվում ասեղնաբուժությունը, քանի որ չկան բավարար ապացույցներ դրա արդյունավետության վերաբերյալ[182][183]։ Ֆիզիոթերապիան ներառում է օստեոպատիկ, ֆիզիոթերապևտիկ և ֆիզիկական վերականգնման մանյովրները, որոնք ունեն անբավարար ապացույցներ ասթմայի բուժման նպատակով կիրառվելու համար[184][185]։ Բուտեյկոյի շնչառական տեխնիկան վերահսկում է հիպերօդափոխությունը, որը նվազեցնում է դեղորայքի օգտագործումը, սակայն այնուամենայնիվ այս միջոցը չունի երկարաժամկետ ազդեցություն[126]։ Այսպիսով, փորձագետների խումբը չունի բավարար ապացույցներ դրա կիրառման համար[182]։
Ասթմայի կանխատեսումը գլխավորապես լավ է, երբ կատարվում է երեխաների մոտ դեռ վաղ փուլում[187]։ Վերջին մի քանի տասնամյակում նվազել է մահացությունների թիվը վաղ կանատեսման և արդյունավետ բուժման շնորհիվ[188]։ 2010 թվականին մահացության ցուցանիշը տղամարդկանց մոտ միլիոնից 170-ն է, իսկ կանանց մոտ միլիոնից 90-ը[189]։ Երկրների միջև գործակիցը փոխվում է մինչև 100 միավորով[189]։ Տեղի է ունենում օդատար ուղիների փոփոխություն, սակայն հայտնի չէ դա օգտակար է, թե վնասակար[190]։
Աշխարհում 2004 թվականի դրությամբ հիվանդների թիվը կազմել է 19.4 միլիոն, որից 16 միլիոնը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում է[191]։ Երեխաների մոտ ախտորոշումից հետո, դեպքերի կեսի մոտ տաս տարեկանից հետո դեպք չի գրանցվում[63]։ Վաղ բուժումը կորտիկոստերոիդներով կարծես մեղմում է թոքերի ֆունկցիայի խաթարումը[192]։ Այն վատ է անդրադառնում ծնողների կյանքի որակի վրա, ովքեր ունեն ասթմայով հիվանդ երեխա[193]։
Բրոնխային ասթմայի բուժման համար օգտագործում են բազիսային թերապիան, որն ազդում է հիվանդության մեխանիզմի վրա, որի հետևանքով հիվանդները վերահսկում են ասթման, և ախտանշական պրեպարատներ, որոնք ազդում են միայն հարթ մկանային բրոնխային ծառի վրա և կանխում են նոպան։
Ախտանշական թերապիայի պրեպարատներին են պատկանում բրոնխոլայնիչները
Բազիսային թերապիայի պրեպարատներին են պատկանում
Եթե չընդունել բազիսային թերապիան ժամանակի հետ կաճի բրոնխոլայնիչների կախվածությունը ինգալացիայի ժամանակ։ Այդ դեպքում, ինչպես նաև բազիսային պրեպարատների չափաբաժնի անբավարարության դեպքում, բրոնխոլայնիչների կախվածությունը համարվում է հիվանդության անկառավարելիության ընթացքի նշան[194]։
Բրոնխիալ ասթմայի բուժման և կանխարգելման նպատակով օգտագործում են տարբեր դեղանյութեր՝ հաբերի, աերոզոլերի ձևով, ներարկման միջոցով և այլն։
Բուժումը նշանակում է բժիշկը, իսկ դրանց ընտրությունը խիստ անհատական է։ Կան նաև բրոնխային հեղձուկը մեղմացնող միջոցներ՝ բժշկական բաժակներ, մանանեխի ծեփուկներ, ձեռքերի և ոտքերի տաք լոգանքներ։ Հակահեղձուկային միջոցներով ինքնաբուժումը (առանց բժշկի հսկողության) կարող է ոչ միայն անարդյունավետ լինել, այլև բարդացնել վիճակը։ Բրոնխային հեղձուկը բուժելիս խնդիրը ոչ միայն նոպան վերացնելն է, այլև, հնարավորության սահմաններում, հիվանդության պատճառի, նոպա առաջացնող գործոնների հայտնաբերումը։ Ալերգենի ոչ վարակիչ բնույթը պարզելուց հետո պետք է վերացնել շփումը դրա հետ (ընդհուպ մինչև աշխատանքը և բնակավայրը փոխելը)։ Իսկ եթե դա անհնար է, հատուկ մեթոդով նվազեցնում են օրգանիզմի զգայնությունը տվյալ ալերգենի նկատմամբ։ Բրոնխներից խորխի հեռացմանը նպաստում են մաքուր օդը, փշատերև անտառներում զբոսանքը, տաք հիմնային հանքային ջրերը։
Հիվանդներից շատերին ցուցված է բուժական մարմնամարզությունը (սրտի ուժեղ ախտահարման, հեղձուկային վիճակի բացակայության դեպքերում), այն լավացնում է թոքերի օդափոխությունը, վերացնելով բրոնխների խցանումը՝ բարձրացնում է արտաշնչման արդյունավետությունը։ Շատ կարևոր է շնչառական մկանների և հատկապես ստոծանու մարզումը (բրոնխային հեղձուկով հիվանդի համար նախընտրելի է փորային տիպի շնչառությունը)։ Բժշկի խորհրդով անհրաժեշտ է մշտապես զբաղվել բուժական մարմնամարզությամբ։ Կարևոր է սովորել քթով շնչել և արտաշնչել, ինչպես նաև արտաշնչելիս որովայնը ձգել։ Պարապմունքները պետք է անցկացնել լավ օդափոխված սենյակում, իսկ տաք ժամանակ՝ դրսում։
Միջնոպային շրջանում խորհուրդ է տրվում զբաղվել սպորտով (զբոսաշրջություն, թիավարություն, դահուկային սպորտ, թենիս և ակլն)՝ առանց ծանրաբեռնվելու։ Շատ օգտակար է առողջարանային բուժումը, որի արդյունավետությունը կախված է կլիմայական գործոնների նկատմամբ հիվանդի ընկալումից։
Գերադասելի է մեղմ, խաղաղ կլիմայով և օդի ցածր խոնավությամբ առողջարանը։
Բրոնխային ասթմայով հիվանդացությունների քանակը աշխարհում կազմում է 4-10%[195]։ Ռուսաստանում տարածվածությունը հասուն բնակիչների շրջանում տատանվում է 2,2-ից[196] մինչև 5-7%, իսկ մանուկների մոտ ցուցանիշը կազմում է մոտավորապես 10%[197]։ Հիվանդությունը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, հիվանդների կեսի մոտ հիվանդությունը զարգանում է մինչև 10 տարեկան հասակը, ինչպես նաև մինչև 40 տարեկանը։ Բրոնխային ասթմայով հիվանդ երեխաների մեջ տղաների քանակը երկու անգամ ավելի է, քան աղջիկներինը։ 30 տարեկանում սեռերի հարաբերությունը հավասարվում է[81]:
Հետազոտությունների արդյունքները համեմատաբար մեծ թիվ են ցույց տալիս Նոր Զելանդիայում, Մեծ Բրիտանիայում, Կուբայում։ Դա կապում են այն բանի հետ, որ կղզիների վրա բարձրանում է ալերգենների կոնցենտրացիան շնորհիվ տեղական բուսականաության, այնպես էլ այն ալերգենների հաշվին, որոնք գալիս են օվկիանոսային օդային հոսանքների միջոցով[81]։
1980-ական թվականների կեսին նկատվում է բրոնխային ասթմայով հիվանդացության աճ։ Ըստ կատարված 34 հետազոտությունների Եվրոպայում և Ավստրիայում 1992-2002 թվականների ընթացքում, հիվանդացությունների քանակն երեխաների մոտ աճել է մոտ 4 անգամ, Իտալիայում 1974-1998 թվականներին աճել է 7-ից մինչև 13%, Եվրոպական երկների մեծ մասում (Մեծ Բրիտանիա, Ֆինլանդիա, Շվեցարիա) աճել է 1990-ականների կեսերին, իսկ վերջին ժամանակներում նվազել է։ Ի հակառակ, Գերմանիայում 1992 թվականից 2001 թվականը ցուցանիշը մնացել է 5%։ Հիվանդացությունների աճը կապում են միջավայրի ախտոտման հետ, իսկ նվազումը վերջին տարիներին բացատրում են բազիսային թերապիայի հաջողություններով։ Այսպես, Իռլանդիայում 1992-2002 թվականներին կանխարգելող արմատավորված բուժումը և հիվանդների ուսումնասիրումը, բերեց դպրոցականների շրջանում հիվանդության ավելի քան 5 անգամ նվազման[198]։
2000-2010 թվականները ԱՄՆ-ում երեխաների մոտ ասթմայի բուժման նպատակով ծախսվում էր միջինը 3,600 ԱՄՆ դոլար, իսկ մեծահասակների համար՝ 5,200-6,600 ԱՄՆ դոլար[199]։ 2010 թվականին Միացյալ նահանգներում 18–44 տարիքային խմբի մարդկանց բուժման համար ծախսերը ավելի հաճախակի և հիմնականում հոգում էր Մեդիքեյնը, իսկ երկրորդ տեղում անհատական ապահովագրական ընկերություններն էին[199]։ 2010 թվականին Միացյալ նահանգներում թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների շրջանում ցածր եկամուտ ունեցողները ավելի հաճախ էին հիվանդանոցում բուժում ստանում, քան բարձր եկամուտ ունեցողները[199]։
Ասթման հայտնաբերվել է հին Եգիպտոսում և բուժում էին խմելով խեժի խառնուրդ, որը կոչվում էր քիֆի (kyphi)[20]։ Մթա 450 թվականին Հիպոկրատի կողմից այն պաշտոնապես անվանվեց շնչառական խնդիր, հունարեն «շնչահեղձ» բառից, որից ձևավորվել է նրա ժամանակակից անունը[6]։ Մթա 200 թվականին այն համարվում է հիվանդություն, որը կապված էր էմոցիոնալ ֆոնի հետ[29]։ 12-րդ դարում հրեա բժիշկ-փիլիսոփա Մայմոնիդը արաբերեն գրում է ասթմայի մասին, որտեղ քննարկվում է ասթմայի ախտանիշները, առաջարկվում է տարբեր սննդային և բուժման այլ միջոցներ և ամենակարևորը դա կլիման և մաքուր օդն է[200]։
1873 թվականին, երբ փորձում էին բացատրել ասթմայի պաթոֆիզիոլոգիան, արդեն 1872 թվականին մտածել էին, որ ասթման կարելի է բուժել կրծքավանդակին քլորոֆորմի պինդ քսուկ քսելով[201][202]։ 1880 թվականից բժշկական միջոց էր համարվում պիլոկարպին թմրեցնող նյութերի ներերակային ներարկումները։ Բուժումը, որը կատարվում էր թմրեցնող նյութերի ներերակային ներարկումների միջոցով, անվանեցին պիլոկարպին[203]։ 1886 թվականին Բոսվոթը թեորիաների միջոցով փորձեց կապ գտնել ասթմայի և ալերգիկ ռինիտի միջև[204]։ Ադրենալինը առաջին անգամ հիշատակվել է 1905 թվականին ասթմայի բուժման մեջ[205]։ Ներքին ընդունման կորտիկոստերոիդները սկսեցին օգտագործվել 1950 թվականից, իսկ ներշնչվող կորտիկոստերոիդները և կարճ ազդեցության դեղամիջոցները սկսեցին լայն կիրառում ստանալ 1960 թվականից[206][207]։
19-րդ դարում, հայտնի և լավ վավերագրված դեպք էր Թեոդոր Ռուզվելտի դեպքը (1858–1919)։ Այդ ժամանակահատվածում չկար արդյունավետ բուժում։ Ռուզվելտի երիտասարդության մեծ մասն անցել է առողջության վատթարացմամբ՝ ասթմայի պատճառով։ Նրա մոտ անընդհատ կրկնվում էին գիշերային նոպաները, ինչի հետևանքով նա շնչահեղձ էր լինում մինչև մահ, որը սարսափեցնում էր տղային և ծնողներին[208]։
1930-1950- ական թվականները ասթման հայտնի էր որպես «սուրբ յոթ» հոգեսոմատիկ հիվանդություններից մեկը։ Դրա պատճառը համարվում էր հոգեբանական և բուժումն իրականացնում էին հոգեվերլուծության և այլ զրույցների միջոցով[209]։ Քանի որ, հոգեվերլուծությունը համարում էր ասթմայի ծանր շնչառությունը երեխայի լացը մոր համար, նրանք դեպրեսիայի բուժումը կարևորեցին հատկապես ասթմայով հիվանդ մարդկանց համար[209]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.